ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երեսունվեց Ամեակ. Սկիզբ Արցախեան Շարժման

20 Փետրվար 2024

Արցախի ժողովուրդը երեսունվեց տարի առաջ, 20 փետրուար 1988-ին որոշեց դուրս գալ Ազրպէյճանի կազմէն եւ վերամիաւորուիլ մայր հայրենիքին:

Աւելի առաջ, նախորդող տասնամեակներուն, Խորհրդային Հայաստանի ղեկավարութիւնը եւ Վազգէն Ա. ամենայն հայոց կաթողիկոս պարբերաբար դիմած էին խորհրդային իշխանութիւններուն` Արցախը Խորհրդային Հայաստանի վերամիաւորուելու խնդրանքով:

Արցախի եւ Հայաստանի մէջ 1987-ին սկսաւ ստորագրութիւններու զանգուածային հաւաք` Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Հայաստանի վերամիաւորելու պահանջով: Հաւաքուեցաւ շուրջ 80 հազար ստորագրութիւն:

Ստեփանակերտի մէջ 13 փետրուար 1988-ին տեղի ունեցաւ հանրահաւաք, Արցախը Հայաստանի միաւորելու պահանջով:

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդի արտահերթ նիստը տեղի ունեցաւ 20 փետրուար 1988-ին, Ստեփանակերտի մէջ: Խորհրդային Միութեան սահմանադրութեան համաձայն որոշում ընդունուեցաւ դիմել ազրպէյճանական եւ հայկական խորհրդային հանրապետութիւններու գերագոյն խորհուրդներուն, անոնց միջնորդութեամբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Ազրպէյճանի կազմէն Խորհրդային Հայաստանի կազմ վերադարձնելու պահանջով:

Նոյն օրը Երեւանի մէջ սկսան արցախահայութեան զօրակցութեան ցոյցեր:

Արցախեան շարժման նկատմամբ Խորհրդային Միութեան իշխանութիւններուն վերաբերմունքը բացասական էր: Ազգային շարժումը կրնար տարածուիլ միութենական միւս հանրապետութիւններուն մէջ:

Համայնավար կուսակցութեան կենտկոմի քաղբիւրոն փետրուար 21-ի որոշումով արցախահայութեան պահանջը բնութագրեց իբրեւ ազգայնամոլներու եւ ծայրայեղականներու սադրանք:

Արցախեան շարժումը ղեկավարներու համար Երեւանի մէջ ստեղծուեցաւ կազմկոմիտէ, այնուհետեւ ալ` «Ղարաբաղ» կոմիտէին` Իգոր Մուրատեանի նախաձեռնութեամբ:

Քրեմլինի Արցախեան շարժումը փորձեց լուծել իբրեւ ընկերային-տնտեսական խնդիր եւ որոշեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզին 400 միլիոն ռուբլի տրամադրել: Սակայն Ազրպէյճանի ղեկավարութիւնը հետագային այդ գումարը օգտագործեց ազրպէյճանական բնակավայրերու զարգացման նպատակով:

Պաքուի իշխանութիւնները Լեռնային Ղարաբաղի, Սումկայիթի եւ յարակից բնակավայրերու մէջ ահաբեկչական խմբաւորումներ եւ փորձառու, մարզուած, մասնագէտ ահաբեկիչներ կեդրոնացուցին, պատրաստուելով ջարդերով հակադարձելու հայոց պահանջատիրական ելոյթներուն:

1988 փետրուար 27-էն 29 Սումկայիթի հայերը ջարդի ենթարկուեցան: Այնուհետեւ ջարդուեցան եւ բռնագաղթուեցան Կիրովապատի (Գանձակ) եւ Պաքուի հայերը:

1988-էն մինչեւ 1991-ի ապրիլ, ազերի զինուած խմբաւորումներու եւ խորհրդային ներքին զօրքերու ստորաբաժանումներու սանձարձակ յարձակումները, անձնագրային ռեժիմի պահպանման քողի տակ կատարուած ձերբակալութիւնները, բռնութիւններն ու սպաննութիւնները դիմագրաւելու համար Արցախի հայութիւնը դիմեց զինուած ինքնապաշտպանութեան:

Արցախեան ազատամարտը 1994 մայիսին աւարտեցաւ յաղթանակով: Սակայն 2020-ի քառասունչորսօրեայ պատերազմին աւարտեցաւ Արցախի մեծ մասի կորուստով, իսկ 2023-ին` ամբողջական հայաթափումով:

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company