ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Թուրքիայի հետ շրջանառությունն աճել է պատժամիջոցների շրջանցմամբ. արևմուտքը դեռ «չի նկատում»

21 Փետրվար 2024

Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում շոշափելի արդյունքներ դեռևս չեն արձանագրվել, այնուամենայնիվ նախորդ տարվա արդյունքներով Թուրքիան բոլորից շատ ավելացրել է արտահանումը Հայաստան` միանգամից վեց անգամ։ Այս մասին վերլուծություն է ներկայացրել ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի Comtrade հարթակի տվյալներին։

Հատկանշական է, որ այս ցանկում Հայաստանին հաջորդում է Լաոսը, որտեղ որտեղ Թուրքիայի մատակարարումներն աճել են 3,3 անգամ, և Միկրոնեզիան` 3 անգամ։ Բոլորից շատ թուրքական ապրանքների վաճառքների անկում է նկատվել Հարավային Աֆրիկայում` 2.2 անգամ, լուրջ նվազում է դիտվում դեպի Իսրայել արտահանումներում` 1.3 անգամ, որը պայմանավորված է Գազայի հատվածում ընթացող հակամարտությամբ, թեև այն մեկնարկել է հոկտեմբերի 7-ից։

Oragir.News-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայից Հայաստան արտահանման նման կտրուկ աճը։ Տնտեսագետն ի պատասխան նշեց, որ սա հիմնականում պայմանավորված ոսկու արտահանմամբ, քանի որ 2022-2023 թվականներին ՀՀ-ից Թուրքիա մեծ քանակությամբ ոսկու ձուլակտորներ սկսեց արտահանվել, ինչն էլ կտրուկ ավելացրեց երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները։

Սուրեն Պարսյանն ընդգծում է, որ նախորդ տարի՝ 2023 թվականին, պաշտոնական տվյալներով ՀՀ-ից Թուրքիա է արտահանվել մինչև 58 միլիոն դոլորի ոսկի։ Նա համեմատության կարգով նշեց, որ մինչև այդ ՀՀ-ից Թուրքիա արտահանումը կազմում էր 1-1.5 միլիոն դոլար։ «Այսինքն դեպի Թուրքիա Հայաստանի արտահանման ծավալները 50-ապատիկ անգամ ավելացել են»,- ասաց նա։

Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս ցուցանիշների մեջ մեծ դեր է խաղացել վերաարտահանումը։ Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տնտեսության նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցներով. ռուսական ոսկու ձուլակտորները գտնվում են պատժամիջոցների տակ, իսկ այն ֆիզիկական ու իրավաբանական անձինք, ովքեր ձեռք կբերեն այդ ոսկին, նույնպես կարող են հայտնվել պատժամիջոցների տակ։

«Ըստ էության Հայաստանը դարձել է հակառուսական պատժամիջոցները շրջանցելու միջոց, և մեր երկում գործող կազմակերպությունները դա իրականացնում են՝ առանց վախենալու, կամ անտեսելով արևմտյան պատժմիջոցները։ Բայց այդ պատժամիջոցներն ուշ թե շուտ լինելու են, պարզապես քաղաքական իրավիճակով՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի պրոարևմտյան քաղաքականությամբ պայմանավորված դեռևս չեն կիրառվում»,- կարծում է նա։

Սուրեն Պարսյանի համոզմամբ՝ այն օրը, երբ Հայաստանը շրջադարձ կանի, կամ հակաարևմտյան քաղաքականություն կիրականացնի, այդ ժամանակ էլ Արևմուտքը ողջ ծավալով պատժամիջոցները կկիրառի։

Նա նշեց, որ նույն քաղաքականությունն իրականացվում է, ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Հոնկոնգի և այլ երկրների նկատմամբ։ Ըստ նրա՝ նախորդ տարի Հայաստանը մեկ միլիարդ դոլար արժողությամբ ոսկի ու ադամանդ է արտահանել ԱՄԷ։

Սուրեն Պարսյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ եթե Արևմուտքը ՀՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի, ապա դրանք լուրջ խնդիրներ կստեղծեն մեր տնտեսության համար։ Նա ասաց, որ խնդիրներ կառաջանան և՛ բանկային համակարգի, և՛ տարբեր կազմակերպությունների համար, եթե այդ պատժամիջոցները կիրառվեն։

Տնտեսագետը հավելեց, որ Արևմուտքը տեղյակ է, որ ՀՀ-ն շրջանցում է հակառուսական պատժամիջոցները։ «Բնականաբար այդ մասին բոլորին հայտնի է, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դեռևս պատժամիջոցներ չեն կիրառում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company