ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ամեն ինչ անելու ենք՝ Սահմանադրության հանրաքվեն վերածելու Փաշինյանի անվստահության հանրաքվեի

22 Փետրվար 2024

«Մենք այսօրվանից, վերջին 10 օրվա մեջ գրեթե ամեն օր տարբեր մարզերում, քաղաքներում սկսել ենք հանդիպումների շարք մեր ժողովրդի հետ, մեր քաղաքացիների, որոնց բացատրում ենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն նաև սահմանադրական հանրաքվե տեղի ունենալու դեպքում», – «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մենք չենք նստելու սպասենք և առաջիկայում ավելի լայնածավալ մասշտաբով աշխատելու ենք մեր ժողովրդի հետ։ Իրենք, իմ կարծիքով, փորձում են ուսումնասիրել հասարակության տրամադրությունը, եթե տեսնեն կհաջողեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։ Մենք մեր աշխատանքով պետք է հասնենք նրան, որ իրենք հասկանան՝ դա անհնարին է», – ասաց Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ ընտրություններին, եթե դրանք այս իշխանության կողմից անցկացվեն սահմանադրական հանրաքվեին զուգահեռ, դաշնակցական գործիչը նշեց. – «Ակնհայտ է, որ եթե իրենք գնան արտահերթ ընտրության, այդ ընտրությունը փորձելու են ծառայեցնել իրենց վերարտադրման համար և փորձելով դա ներկայացնել նոր լեգիտիմության պաշար՝ և՛ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու, և՛ այն մյուս կործանարար քաղաքականությունը, որ որդեգրել են, ավարտին հասցնելու ուղղությամբ։ Կգա ժամանակը՝ մենք մեր որոշումը կկայացնենք։ Այս պահին մեր գլխավոր խնդիրը համարում ենք աշխատել մեր քաղաքացիների հետ, բացատրել այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, և փորձենք կանխենք այս ամեն ինչը, այլ ոչ թե արձագանքենք հետևանքներին»։

«Եթե տեղի ունենա Սահմանադրության հանրաքվե, մենք ամեն ինչ անելու ենք՝ այդ հանրաքվեն վերածելու Նիկոլ Փաշինյանի անվստահության հանրաքվեի, և դա այն տեղն է և այն դեպքն է, որ մենք տեսնում ենք Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտում հնարավոր է իրականացնել շատ լայն համախմբում, և այո՝ դա վերածել Նիկոլի անվստահության հանրաքվեի, և դա մենք կանենք», – ասաց Սաղաթելյանը։

Դիտարկմանը՝ «այսինքն, նաև փողոցային պայքար եք ծրագրում, եթե բանը հասնի դրան», ընդդիմադիր գործիչն արձագանքեց. – «Մենք չենք հրաժարվել այն ճանապարհից, որը ընտրել ենք, մենք գնահատել ենք մեր անցած ժամանակահատվածի և՛ ձեռքբերումները, և՛ բացթողումները, և՛ թերությունները, և այնն օրակարգը, ինչի մասին հայտարարել ենք, շարունակում է մնալ»։

Սաղաթելյանը խոստացավ, որ «երբ պրոցես տեղի ունենա, այդ մասին, բնականաբար, նախօրոք կհայտարարվի, այս պահին գլխավոր խնդիրը հասարակության տարբեր շերտերի հետ աշխատելն է և տրամադրությունը փոխելը»։

«Սահմանադրության հնարավոր փոփոխության դեմ ձեր քննադատությանը իշխանությունը հակադարձում է, որ դուք Ալիևի հետ նույն օրակարգն ունեք՝ ներքաղաքական լարում առաջացնել
Հայաստանում»,- հարցին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց.- «Սահմանադրության փոփոխությունը դա ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է, որը փորձում է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, իսկ եթե մենք բարձրաձայնում ենք և խոսում ենք դրա մասին, չի նշանակում, որ երկրի ներսում մեզ պետք է լարվածություն։ Երկրի ներսում մեզ պետք է պարզապես փոփոխություն, դիմադրության կազմակերպում, և այն մարտահրավերները, որ կան մեր երկրի առջև, դրանց հաղթահարում, իսկ դա այս իշխանություններով պարզապես հնարավոր չի»։

«Ինչի՞ են Ադրբեջանը և Թուրքիան ուզում, որպեսզի փոխվի Սահմանադրությունը և հատկապես դուրս գա Սահմանադրության նախաբանից Հռչակագրի տեքստը՝ հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչումից և Արցախից առհասարակ, ընդհանրապես: Դրանով ի՞նչ հարց են լուծում, ինչի՞ համար է պետք Ադրբեջանին դա՝ որպեսզի լեգիտիմացնի իր այն ցեղասպան և էթնիկ զտման քաղաքականությունը, որ տեղի ունեցավ. դրանով փորձում են լեգիտիմացնել Արցախի նվաճումը, ինչպես նաև 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանությունը»,- վստահ է Սաղաթելյանը:

«Թուրքիան և Ադրբեջանը վերջին 100 տարվա մեջ երկու անգամ մեր ժողովրդին սեփական հայրենիքում ենթարկել են ցեղասպանության, էթնիկ զտման և նվաճել մեր հայրենիքը: Եթե հայկական պետությունը այսօր հրաժարվում է ադ պահանջից ընդհանրապես, և այլևս արգելվում է այդ մասին խոսել, դրանով լեգիտիմացվում է Ադրբեջանի և Թուրքիայի այդ միջազգային հանցագործությունը: Այսինքն՝ մենք զոհից դառնում ենք ագրեսոր՝ այդ հողերը վերցրել ենք, օգտագործել ենք, բնակություն ենք հաստատել», – ընդգծեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Կարլեն Ասլանյան

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Միաբեւեռ Աշխարհի Չարիքը

Կ՛ըսուէր, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները դրական ընթացք

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company