ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր մենք ունենք Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ

24 Փետրվար 2024

«Կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր մենք ունենք Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների հետ, նշանակում է, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին վճարել է այդ հարկը Ռուսատանում, հետևաբար՝ ազատվում է հարկվելուց Հայաստանում, և՝ հակառակը»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մանրամասն ներկայացնելով խնդիրը, որին արդեն մի քանի օր է բախվել են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները։

«Խնդրի նրբությունը հետևյալն է․ 2013 թվականին ՀՀ-ն հարկային փոփոխություն իրականացրեց և եկամտային հարկը միացրեց սոցիալական ապահովության վճարին և միասնական հարկը կոչվեց եկամտային հարկ, ոչ թե՝ եկամտահարկ․ այդ եկամտային հարկը պարունակում է երկու հարկատեսակ, մեկը՝ եկամտահարկն է, մյուսը՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարը, Ռուսաստանում դա չի միացվել, եկամտահարկն առանձին է, պարտադիր սոցիալական վճարներն առանձին։ ՀՀ քաղաքացին, որը ՌԴ-ում աշխատում է 183 օրից ավելի, նույն հարկային տարում, այնտեղ իրենք դիտարկում են միջազգային համաձայնագրերով որպես ռեզիդենտ և հարկում են իրենց քաղաքացիների նման, այսինքն՝ եկամտահարկից զատ տվյալ մարդիկ նաև սոցիալական վճաարներն են վճարում, ինչը նախատեսված է ՌԴ օրենսդրությամբ։ Հիմա արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին 13 տոկոս եկամտից այնտեղ տվել է եկամտահարկ, գալիս է այստեղ միանգամից երկու հարկի դրույքաչափը 21 տոկոս է, ասում են՝ տարբերությունը 8 տոկոս պետք է վճարես։ Այդքան տգետ ու անգրագետ ե՞ք, չեք հասկանո՞ւմ, որ էդ մարդուն կրկնակի եք հարկում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նշենք, որ պատգամավորը, դեռ անցյալ տարի էր կանխատեսում արտագնա աշխատողներին սպառնացող հարկման խնդիրը և բարձրաձայնում էր՝ տրանսֆերտների հարկման հնարավոր վտանգի մասին։

«Երբ համատարած հայտարարագրման ինստիտուտը ներդնում էին, բոլորովին այլ նպատակներ էին առաջ քաշում՝ անմեղ, հանրության համար դրական և այլն, բայց այդ ժամանակ, նաև Ձեր հետ հարցազրույցում, հստակ ասեցի՝ նախագծի հիմնական նպատակը թաքնված է և անօրինական։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, բայց հարցի երկրորդ կողմը կա, օրվա իշխանությունը գործում է սեփական աթոռը պահելու բացառիկ շահով և դա արտահայտվում է հարկային փոփոխություններով, այսինքն՝ մի բան անում են, հետո, երբ տեսնում են հանրությունը դա մարսեց, արագ անցնում են հաջորդ քայլին, բայց երբ ընդվզում է հանրությունը միանգամից հետքայլ են անում։ Հիմա օբյեկտիվ հարց է առաջանում, եթե հաշվարկել էիք, որ երկրի շահից է բխում, ոչ թե ձեր աթոռը պահելու շահից ինչո՞ւ եք արագ հետքայլ անում և խճճում իրավիճակը։ Պարզապես փորձում են սառեցնել շիկացող մթնոլորտը օբյեկտիվորեն քաղաքացիների կողմից և հետո տեսնում են, որ անցավ նորից հարձակում են կատարում սեփական ժողովրդի վրա, այս դեպքում՝ հարկեր քերելու ճանապարհով»,-նշում է Թադևոս Ավետիսյանը։

«Թալանը մենակ կաշառքը չէ, կաշառքը վերցնում են անուղղակի ձևերեով և դա անում են, փաստացի, պետական գնումներւով, սեփական օլիգարխներին արտոնություններ տալով ու հակամրցակցային միջավայր ապահովելով և այլն։ Երբ արտագնա աշխատողից հարկ ես քերում, նախ հասկանանք՝ ի՞նչ բարոյական իրավունքով, հետո՝ մնացած իրավունքներով, նաև՝ ի՞նչ նպատակի են ծառայում այդ քերած հարկերը։ Քերած բառը հատուկ եմ օգտագործում, որովհետև սա արդար հարկահավաքություն չէ։ Ասում են՝ հարկեր վճարեք և այլն։ Հարկեր վճարենք, որ ի՞նչ անենք, հարկեր վճարենք, որ մեր պետությունը մեր վճարած հարկերով հանձնեք թշնամո՞ւն։ Ասֆալտ եք փռում ձեր մերձավորների կազմակերպություններով, գերշահույթներ եք ստանում, քննադատում էիք նախորդ իշխանություններին անորակ ասֆալտի համար, մի հատ վեր կացեք պպտտվեք, թե՞ ձեր շքեղ մեքենաների մուգ ապակիներրից 6 ամսվա մեջ քանդված ասֆալտը, քարուքանդ եղած ճանապարհները չեք տեսնում։ Երկրորդ՝ արտագնա աշխատանքի է մեկնող քաղաքացուն ինչո՞ւ չեք տեղավորում էստեղ աշխատանքի։ Մի մարզպետ կա Գեղարքունիքում, հազար անգամ ներողություն որ այդ բառն եմ օգտագործում, որովհետև շատ կարևոր պաշտոնյայի ինստիտուտ է, հայրենասիրությունից է խոսում, ախր դուք ի՞նչ հայերանսիրությունից խոսել, նայել ե՞ս քո մարզում քո իշխանություն օրոք մեր հայրենիքը վտանգավորության ինչ աստիճանի է հասել։

Ասում են՝ եթե հարկը չեք տալիս, ասֆալտի վրայով մի ման եկեք։ Այդ մարդկանց ուղարկած գումարները, որ այստեղ ծախսվում է, որ իրենց երեխայի կրթության համար վճարվում է, բա դրանք դուք չեք հարկո՞ւմ։ Եթե այդ մարդն արժանապատիվ աշխատում և չի գալիս ձեռքը մեկնում սոցիալական նպաստ ստանա, արժանապատիվ աշխատում և իր տունն իր աշխատանքով ու քրտինքով պահում է, դա պետությանն օգուտ չէ՞։ Սոցիալական ծասերի կրճատումը պետությանն օգուտ չէ՞ ․․․ Երբ ընտրություններ է, գնում, բառի բուն իմաստով, չոքում են քաղաքացու դիմաց, աղերսում են քվե, հետո՝ խաբում, կեղեքում են քվեն, դառնում են իշխանություն, գնում չոքում են թշնամու դիմաց՝ այս անգամ կեղեքելով սեփական ժողովրդին։ Արդյո՞ք պետք է հանդուրժենք և որքա՞ն պետք է հանդուրժի հայ մարդն էս արհավիրքը։

Բացի այն որ սա անբարոյական մոտեցում է, նաև անօրինական է, հակատնտեսական ու հակասոցիալական, որը փորձում են փաթաթել մեր բազմահազար հայրենակիցների վզին»,-նշում է Թադևոս Ավետիսյանը։

Մեր զրուցակցից հետարքրվեցինք, թե ի՞նչ է նշանակում Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի։ Նաև խնդրեցինք գնահատել ՊԵԿ նախագահի երեկվա հայտարարությունը, թե՝ արտագնա աշխատանքի մեկնողների բողոքը մեղմելու համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է գնալ հարկման փուլային տարբերակի։

«Ամբողջ պատառը չկարողացան միանգամից մարսել, հիմա կտոր-կտոր են անում, այսինքն՝ փուլային մասերի, որ հակազդեցությունը չհամախմբի մարդկանց, սրանք էս են, այսինքն՝ փուլերին են բաժանում, հենց տեսնեն ատմաները կտրում են, արագ կանցնեն իրենց նպատակին, կհարկեն մի բան, որի հետ կապ չունեն ընդհանրապես․․․ Մարդը գնացել իր ռիսկով աշխատանք է գտել ասում են՝ բերեք ձեր եկամտի մի մասը տվեք մեզ․․․ Ինչո՞ւ եք մանիպուլացնում այն քաղաքացուն, որին, իբրև թե սիրում եք․ խոնարհվում եք նրա առջև, բա սա սրիկայություն չի՞ պետության կողմից, հարկային տեռոր չի՞ , իհարկե՝ դա է։

Փաստացի մեր երկրիրը ապախթանում է, որ ՀՀ քաղաքացիները զբաղվեն ժամանակավոր արտագնա աշխատանքով, սրանով ի՞նչ են անում, ասում են՝ վերցրու ընտանքդ, թող գնա Հայաստանից։ Վստահ եմ, որ մեր հանրությունը սա շատ լավ գիտակցում և տեսնում է, և սրանք դեռ ծաղիկներն են․․․ Այո՛, քաղաքացիներն ունեն օբյեկտիվ իրավունք և իրավական հիմնավորվածություն, որ ոտքի կանգնենև պայքարեն իրենց իրավունքերի համար, ի վերջո , մենք որպես մասնագետներ, պատգամավորներ որքան էլ բարձացնենք խնդիրը, մինչև չլինի հանրային ճնշում, սրանք, ինչպես սատանան է խաչից վախենում, նույնությամբ վախենում են հանրային ճնշումից և ընդվզումից, և, այո՛, եթե հանրությունը վճռական ոտքի կանգնի, ոչ միայն այս հարցը, այլև շատ ավելի կարևոր, գլոբալ հարցեր կկարողանան լուծել, հակառակ պարագայում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, քայլ առ քայլ, որոշ դեպքերում՝ թռիչքաձև, բերում են ավեր, կործանում»,-խոսքը եզրափակեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company