ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պահանջատիրութիւնը անճիտելու իշխանութիւններու խարդաւանքները

27 Փետրվար 2024

«Այսօր մենք ունենք մեր պետութիւնը եւ բոլոր ջանքերը պէտք է գործադրենք Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման ուղղութեամբ: Անկախ նրանից Սփիւռք է թէ Հայաստան, Ջաւախք թէ Արցախ`մենք ունենք միասնական հայ ժողովուրդ եւ հայրենիք, որի հսկայական մասը օկուպացիայի տակ է»

Վահան Յովհաննիսեան

Հայաստանի Հանրապետութեան օրէնսդրութեան իրաւական հիմքը՝ սահմանադրութիւնն է, որուն նախաբանին առաջին տողերը յստակօրէն կը նշեն, թէ հայ ժողովուրդը, հիմք ունենալով Հայաստանի անկախութեան հռչակագիրին մէջ հաստատագրուած հայոց պետականութեան հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները՝ կ՚ընդունի Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը: Ուրեմն անկախութեան հռչակագիրը հիմնախարիսխն է ՀՀ պետական սահմանադրութեան, եւ նոյն այդ հռչակագիրին 11-րդ յօդուածով ամրագրուած է հետեւեալ հիմնարար սկզբունքն ու ազգային նպատակը. «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:

Հռչակագիրը Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր վաւերագիրն է, եւ 11-րդ յօդուածին մէջ տեղ գտած «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը ինքնին հայ ժողովուրդի պահանջատիրութեան արծարծումն է հռչակագրին ենթախորքին մէջ։ Արեւմտեան Հայաստանի բռնագրաւումը թրքական պետութեան կողմէ արդիւնքն է հայ ժողովուրդին դէմ իրագործուած ցեղասպանութեան։ Այս նժարին վրայ, ցեղասպանութեան հատուցման գլխաւոր բաղադրիչները կը հանդիսանան ցեղասպանութեան պատասխանատուութեան ստանձնումը եղեռնագործին կողմէ, բռնագրաւուած հողատարածքի վերադարձն ու ճանաչումը։

ՀՀ գործող վարչապետ Փաշինեանի Յունուարին կատարած յայտարարութիւնը նոր սահմանադրութիւն ընդունելու մասին կը միտի հրաժարիլ անկախութեան հռչակագիրէն։ Իշխանութիւններուն արատաւոր այս վարքագիծը արդիւնքն է յետարցախեան պատերազմի թուրք-ատրպէյճանական քաղաքական ճնշումներուն։ Մէ՛կ խօսքով՝ Արցախէն հրաժարալէ ետք հրաժարիլ նաեւ պահանջատիրութենէն։

Ի վերջոյ, յստակ է, որ Արեւմտեան Հայաստանէն, Նախիջեւանէն եւ այսօր Արցախէն ետք, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէ միատարր թրքացեղ աշխարհատարածք մը նուիրագործելու ճանապարհին կը մնայ 29.800 քառ. քլմ. Հայաստանը։ Կանգնած ենք ազգի գոյապահպանման, հայրենի հողի եւ պետական անկախութեան լիակատար կորուստի սպառնալիքին դէն յանդիման։ 1915-ի ցեղասպանութեան շարունակութիւնն էին Արցախի սովասպանութիւնը, բռնի տեղահանութիւնն ու լիակատար հայաթափումը, իսկ Հայաստանի ոչնչացման ու ի սպառ անէացման ծրագիրը ինչպէս երէկ, այսօր նոյնպէս Թուրքիոյ պետութեան ռազմավարութեան առանցքային ծրագիրն է։

Սփիւռքը հետեւանքն է 20-րդ դարուն մարդկութեան հանդէպ առաջին եղեռնագործութեան՝ Հայոց Ցեղասպանութեան։ Պահանջատիրութիւնը աշխարհատարած հայութեան գոյութենական իմաստաւորման եւ ինքնաճանաչութեան հիմնակէտն է։ Հրաժարի՛լ սեփական արդար իրաւունքներէն ու պահանջատիրութենէն կը նշանակէ համազգային ինքնասպանութիւն։ Պահանջատիրութեան հետապնդումը մեր ազգային ինքնապաշտպանական ռազմավարութիւնն է, որպէս ազգ մեր գոյապայքարի ասպարն ու վահանը, մեր ազգապահպանման այն դաւանանքը՝ որ խարսխուած է Միացեալ Հայաստանի արարման տեսլականով։

Գործող վարչապետին եւ իր համախոհ խմբաւորման կողմէ սահմանադրութեան հանրաքուէ կայացնելու ծրագիրը կործանարար գործընթաց է, որուն զոհը պիտի դառնայ ժողովուրդը։ Գործող իշխանութիւններու վեցամեայ գործունէութեան կենսափորձը ցոյց տուաւ, որ իրենց որդեգրած աշխարհայեացքները ոչ միայն երաշխիք չհանդիսացան պետութեան ամրապնդման, այլեւ՝ պատճառ դարձան մեր պատմութեան մէջ արձանագրուած ծանրագոյն կորուստներէն հանդիսացող Արցախի հայաթափման։ Հայութեան քաղաքական վերջին վրիպումն է սահմանադրութեան հանրաքուէի խարդաւանանքը, որ ազգային մեր հազարամեայ լինելութեան տապանաքարը կրնայ հանդիսանալ։ Այս ճգնաժամային հանգրուանին գլխաւոր հրամայականն է ընդդիմադիր ուժերու համախմբումը՝ ի խնդիր այս ազգադաւ իշխանութիւններու վերջնական հեռացման եւ ի խնդիր հայրենիքի փրկութեան։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company