ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Իշխանությունների առաջարկած ճանապարհը կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհ է

27 Փետրվար 2024

Բանակցություն, ըստ էության, գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև. բանակցությունը նշանակում է՝ ամեն կողմը գոնե պաշտպանում է իր շահերը, տեսակետները, բայց իրենց դիտարկումները բերում են այն եզրակացության, որ հայկական կողմն աշխատում է ամեն ինչ անի, որպեսզի բավարարի Ադրբեջանի բոլոր պահանջները, որ հանկարծ պատերազմ չլինի. այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ամեն ինչ անում են ստեղծելու համար պատերազմի լուրջ սպառնալիք, ամեն ինչ անում են, որ այդ պատերազմին երկիրը պատրաստ չլինի եւ համարում են, որ այս վիճակից միակ ելքն այն է, որ քանի որ մենք մեզ պաշտպանելու ընդունակ չենք, պետք է գնանք բվարարելու Ադրբեջանի պահանջները, իսկ Ադրբեջանի պահանջները օր-օրի մեծանում են: Այն 5 պայմանները, որ սկզբից դրել էին, հիմա դրանից անդին էլ արդեն պայմաններ են առաջանում, անընդհատ նորանոր պահանջներ ու սա վերջ չունի»,-ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով, այդ պահանջների վերջը հայկական գործոնի վերացումն է այս տարածաշրջանից, քանի որ հենց դա է սպառնալիք Թուրքիայի և Ադրբեջանի համար:

«Փաշինյանը որ ասում է՝ կարմիր շոր ենք հագել եւ ցուլերին գայթակղում ենք մեզ վրա, հիմա իհարկե, նորանոր գազաններ են ավելանում այդ ճանապարհի վրա, մենակ ցուլերով չենք պրծնի: Ինքը մի այնպիսի ճանապարհ է ներկայացնում, որն անանցանելի է հայ ժողովրդի համար, քանի ինքն իր տեսակը չի փոխել: Այո, մենք մեր տեսակը պետք է փոխենք, որպեսզի ցուլերը եւ այլ կենդանիներ մեզ վրա չհարձակվեն: Ակնհայտ է, որ մեր ճանապարհը դառնալու է էլ ավելի անանցանելի եւ այդ վիճակը ստեղծել են այս իշխանությունները՝ իրենց պահվծքով ու քայլերով:

Հիմա անցանելի դառնալու համար մենք պետք է մեր տեսակը փոխենք, որ կարողանանք, ըստ իր ձեւակերպումների, պետք է մեր տեսակը փոխենք»,-ասաց Ռուստամյանը:

Նա նկատեց, որ Ալիևը վերջերս ավելի խիստ պահանջներ է ձևակերպում և ավելին, Հայաստանին ասում է, որ այլ տեղերում զինակիցներ փնտրել հարկավոր չէ, միակ փրկությունը իրենք են. «Ստացվում է, որ մեր անվտանգության միակ երաշխավորն այսօր Բաքուն է: Խաղի այս կանոնը, ըստ էության, նաև Հայաստանի իշխանություններն են որդեգրել և ամեն ինչ անում են, որպեսզի մենք չգրգռենք մեր հարևաններին: Եվ դա կարող է կատարվել միայն մեր ինքնությունից հրաժարվելու ճանապարհով:»,- ասաց նա:

Ընդդիմությունն այսօր անում է այն, ինչ կարող է անել, եւ այն չափով, որ չափով կարող է իրականացնել հանրային այն ընկալումների պարագայում, որոնք այսօր կան. ասաց Արմեն Ռուստամյանը։

«Կարծում եմ՝ դեռ խնդիր կա մարդկանց բացատրելու, թե այս ճանապարհն ուր է տանում: ՀՅԴ-ն վերջերս հանդես եկավ շատ հստակ հայտարարությամբ՝ կապված իշխանությունների կողմից վարվող «խաղաղության» գործընթացի հետ: Մենք նշել ենք, թե եթե մենք լինեինք, ինչ կանեինք: Մենք առաջարկել ենք շատ տրամաբանական լուծում, որտեղ հայկական շահն է երեւում:

Մենք խաղաղության կողմ ենք, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երկկողմանի ընկալում: Մարդիկ պետք է տեսնեն, որ այս ամեն ինչից ելք կա: Մենք ասում ենք, որ իշխանությունների առաջարկած ճանապարհը կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհ է, որի դեմն առնել հնարավոր է համահայկական լուրջ ճակատ ձևավորելով։

Այդ ճակատը դեռ ձևավորված չէ։ Կձևավորվի, երբ այս ընկալումը շատերի մոտ առաջանա: Ես տեսնում եմ, որ այդ միտումը կա»,-ասաց նա:

Ռուստամյանը խոստովանեց, որ ընդդիմությանը կարելի է շատ հարցերում մեղադրել, որ մինչև հիմա չի հաջողվել հեռացնել այս իշխանություններին։ «Բայց այս իշխանությունը մեկ փաստարկով այդ քննադատությունների դեմն առնում է՝ ասում են՝ 2021 թվականին մեզ ժողովուրդն ընտրել է, ունենք մանդատ, որը մեզ տալիս է լեգիտիմ իրավունք իրականացնելու այս ամեն ինչը»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ եկել է մի ծրագրով, սակայն իրականացնում է բոլորովին այլ ծրագիր:

«Դուք իրենց ձայն եք տվել մի բանի համար, իրենք բոլորովին այլ բան են իրականացնում: Ես վստահ չեմ, որ մարդիկ սա հասկացել են»,- ընդգծեց Ռուստամյանը:

ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցման ընթացակարգ չկա. ասաց Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, փաստացի սառեցված է:

«Կառավարության ծրագրում ճիշտ հակառակն է գրված, որ մենք պետք է ամրապնդենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, օգտագործելով անգամ մեր նախագահ լինելը , մեր անվտանգության երաշխիքներն ավելացնենք: Հիմա ճիշտ հակառակն է կատարվում: Հիմա ճիշտ հակառակն է կատարվում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, Ռուստամյանն ասաց, որ ՀՀ իշխանությունն ինքն էլ չի ճանաչում Հայաստանի սահմանները, սկսել են օգտագործել Ադրբեջանի կողմից օգտագործվող «պայմանական սահման» արտահայտությունը. «Թող գան այդ պայմանական սահմանի վրա կանգնեն: ԵՄ առաքելությունը հիմա ո՞ր սահմաններն է հետազոտում: Բացի Փաշինյանից ոչ ոք Ալմաթիի գռչակագրով չի առաջնորդվում: Պարզ չի՞, որ Ալմաթիի հռչակագիրը միջոց էր, որով տվեցինք Արցախը»:

Նրա խոսքով, Հայաստանը տարածքներ է կորցրել եւ դրանք վերադարձը չի դնում որպես նախապայման. Նա պետք է ասի՝ խաղաղության պայմանագրից կարելի է խոսել, երբ իմ սուվերեն տարածքներից քո զորքերը հանի: Զորքերդ հանի, նոր կսկսենք խոսել: Բա ինչի՞ Ալմաթիի հռչակագիրը չի հիշում, որը խախտված է»:

Ինչ վերաբերում է Զելենսկու հնարավոր այցին Հայաստան, Արմեն Ռուստամյանը նկատեց՝ իբր Հայաստանի վիճակը շատ լավ էր, հիմա էլ դառնալու է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի թատերաբեմ։

«Դուրս եկավ, որ այսօր Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ պատերազմը բերում է Հայաստան։ Հասկանո՞ւմ եք, թե դրանից ինչ կբխի։

Արևմուտքը փորձում է ընդլայնել հակառուսական ճակատը։ Եթե դու պատերազմի մեջ ես Ռուսաստանի հետ, պետք է հակառուսական ճակատն ընդլայնես: Հիմա դա ընդլայնվում է մեզանով, Հայաստանով փորձում են ընդլայնել հակառուսական ճակատը, իսկ դա կործանարար է լինելու Հայաստանի համար։

Մի օր կարող ենք արթնանալ ու իսկապես տեսնել՝ ընդանրապես այստեղ չկանք, մեր տարածքում կանգնած են Ռուսաստան-Արևմուտք պատերազմը տանող ուժերը, իրենք են թելադրում մեր ով, որտեղ լինելը։ Պետականության կորուստը մեր աչքի առաջ ուղիղ տեսնում ենք։ Հայ ժողովուրդը նման կորուստներ երբեք չի ունեցել, ինչ որ հիմա կարող է ունենալ այս անպատասխանատու պահվածքի պատճառով»,- հայտարարեց Ռուստամյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company