ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս գործընթացները հաղթահարելուց հետո արտագնա աշխատողներին հարկելու դրույթը դարձյալ բերելու են օրակարգ

28 Փետրվար 2024

«Դեռ 2016 թվականից է հայտնի, որ արտագնա աշխատանքի մեկնողները պետք է Հայաստանում նույնպես հարկվեն, սա նոր օրենք չէ»,- հիշեցնում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է արտագնա աշխատողների՝ ՀՀ-ում եկամտային հարկ վճարելու պարտավորությունը վերացնել, սակայն օրենքը կիրառվելու է միայն 2020-2023 թվականների համար։ ՊԵԿ-ը այս օրենքը մշակեց այն բանից հետո, երբ արտագնա աշխատանքի մեկնողները վերջերս բողոքի ցույցեր արեցին՝ դժգոհելով ՊԵԿ-ի պահանջներից՝ ՌԴ-ում աշխատելով եւ եկամտային հարկ վճարելով, ՀՀ-ում եւս պետք է վճարել այդ հարկատեսակի տարբերությունը։

Այսինքն, եթե անձը ռեզիդենտ է ՌԴ-ում (183 օր եղել է ՌԴ-ում), ապա նա վճարում է 13% եկամտահարկ, եւ քանի որ ՀՀ-ում եկամտահարկը ավելի բարձր է, քան այդ 13%-ը, օրինակ՝ 2021 թվականի համար 21% է եղել, այդ 8%-ի չափ տարբերությունը ՀՀ ՊԵԿ-ը հաշվարկել է մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ եւ պարտավորեցնում է վճարել։ Բայց հիմա ՊԵԿ-ը նոր նախագծով այդ պահանջը վերացնում է՝ չի գանձելու եկամտահարկի այդ տարբերությունը։ ՊԵԿ-ի՝ շրջանառության մեջ դրած այս նախագծի վերաբերյալ տնտեսագետ Սուրեն Պարսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ 2016 թվականին, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց, արդեն հայտնի էր արտագնա աշխատանքի մեկնողների եկամտային հարկի տարբերությունը վճարելու պահանջը, այս իշխանությունները 2018-ից ժամանակ ունեին այդ դրույթները վերանայել։

Թե ինչու իշխանությունը չի վերանայել այդ դրույթը, տնտեսագետը կարծում է, որ կանխամտածված չի վերանայել՝ հաշվի առնելով, որ կառավարությունը մոտ ապագայում ունենալու է հարկային եկամուտների բավականին լուրջ ճեղքվածք․ «Այսինքն, 2022-2023 թվականներին օդից ընկած փողերը անհետանալու են ուշ, թե շուտ, եւ նրանք մտածում են բյուջեն լցնելու այլընտրանքային տարբերակներ, որոնցից մեկը արտագնա աշխատանքի մեկնողներին հարկման դաշտ բերելն է»։

Պարսյանը նկատում է՝ ԱՊՀ երկրների միջեւ Աստանայի համաձայնագրով անդամ երկրները պարտավորվել են միմյանց քաղաքացիների հարկային վճարների տվյալներ փոխանակել․ « 2020 թվից փոխանցել են, ուղղակի որոշել են նոր կիրառել։ Այսինքն, իշխանությունը որոշել էր, որ այնքան հանրային վստահություն ունի, որ կարող էր նման կտրուկ քայլի գնալ։ Բայց տեսան, որ կարող է լուրջ սոցիալական ընդվզում լինի, հետքայլ կատարեցին՝ զուտ քաղաքական իրավիճակից ելնելով։ Բայց նրանց օրակարգում այդ դրույթը մնացել է։ Պատահական չէ, որ նրանք 2020-2023 թվականների համար են հանում դրույքաչափը, նրանք կարծում են, որ 2024 թվականին հնարավոր է տարբեր գործընթացներ լինեն ՝ հանրաքվե, խաղաղության պայմանագիր եւ այլն, եւ իրենց պետք է որոշակի սոցիալական աջակցություն։ Պարզ է, նրանք չեն կարող հատկապես արտագնա աշխատողների նկատմամբ կոշտ հարկային վարչարարություն կիրառել։ Ես վստահ եմ՝ եթե այս գործընթացները նրանք հաղթահարեն, հարկելու դրույթը դարձյալ բերելու են օրակարգ»։

Հիշեցնենք, որ օրերս շրջանառության մեջ դրած ՊԵԿ-ի նախագծով սահմանվում է՝ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտները չեն համարվում եկամտային հարկով հարկման օբյեկտ, եթե հաշվետու տարվա ընթացքում նրանց ստացված եկամուտները չեն գերազանցում 12 միլիոն դրամը։

Տնտեսագետը կարծում է, որ այս 12 միլիոն դրամ շեմը պատահական չէ, որ հաշվի են առել նախագծում, քանի որ եկամուտների հայտարարագրման այս կարգավորումների դաշտում այդ 12 միլիոնի շեմը եւս կա․ «Մասնավորապես, դրսից տրանսֆերտներ ստացողների եկամուտները հարկվելու են, եթե այն գերազանցի 12 միլիոնի շեմը: Այս դրույթը արտագնա աշխատանքի մեկնողներից են վերցրել, որոնք իրենց հարազատների գումար են ուղարկում»։ Պարսյանը նշում է, որ Ղրղըզստանը, որը ԵԱՏՄ անդամ երկիր է, մեծ թվով աշխատանքային միգրանտներ ունի, օրինակ՝ ՌԴ-ում եւ այլ երկրներում, հարկման նման դրույթ չի կիրառում։ ՊԵԿ-ի նախագծով եկամտային հարկի տարբերության գանձումը չի տարածվում այն ռեզիդենտ ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից աշխատանքային կամ աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում եկամուտները ստացել են հեռավար եղանակով՝ ՀՀ տարածքում աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման դիմաց։

Այս դրույթի վերաբերյալ էլ Պարսյանն ասաց՝ սա վերաբերում է օրինակ ՏՏ ոլորտում ծառայություններ մատուցողներին կամ բեռնափոխադրում իրականացնող անձանց․ «Կան մարդիկ, որոնք Հայաստանում նստած իրականացնում են այդ ծառայությունները եւ հարկ չեն վճարում ՀՀ-ում։ Այսինքն, այդ անձանց նկատմամբ հարկ է կիրառվելու, եթե այլ երկրում եկամտային հարկ ես վճարել ՀՀ-ի դրույքաչափից պակաս, տարբերությունը մեր երկրում պետք է վճարեն՝ այն դեպքում, երբ կրկնակի հարկումը բացառող պայմանագիր կա տվյալ երկրի հետ։ Բայց օրինակ ԱՄՆ-ի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր չունենք։ Կստացվի, որ այդ քաղաքացին վճարելու է եւ ՀՀ-ում եւ այլ երկրում։ Բայց մենք պետք է քաղաքականություն մշակենք եւ հասկանանք՝ ո՞րն է մեզ համար առաջնային՝ այս մարդկանց Հայաստանում պահե՞լը, որ ՀՀ գումար բերեն, թե՞ օրինակ այդ 20%-ը հարկելը։ Ակնհայտ է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ՀՀ-ում մնան ՏՏ ոլորտի աշխատողները, մեր բնակչությունը։ Բայց եթե մի հատ այլ երկրում պիտի վճարի հարկ, մի հատ ՀՀ-ում, կմեկնի ասենք ԱՄՆ, այնտեղ կապրի, այնտեղ էլ հարկ կվճարի։ Հասկանալի է, որ բյուջեն լցնելը ժողովրդագրական, անվտանգային եւ այլ խնդիրներ լուծելու համար է, բայց եթե դրա հաշվին արտագաղթն է մեծանալու, այն էլ ՏՏ ոլորտից, ապա այդ հարկումը տեղին չէ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company