ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Գիտակցւած ընտրութեան հրամայականը

29 Փետրվար 2024

Աւարտւեց խորհրդարանական ընտրութիւնների թեկնածուների քարոզարշաւը: Վաղը՝ մարտի 1-ին կը կայանան ընտրութիւնները, իսկ շատ շուտով մենք կը շնորհաւորենք ու յաջողութիւն կը մաղթենք 12-րդ գումարման խորհրդարանում իրանահայութեանը ներկայացնող երկու պատգամաւորներին, ովքեր էլ որ նրանք լինեն, քանզի նրանց ենք վստահելու իրանահայ համայնքի շահերի պաշտպանութեան պարտականութիւնն առաջիկայ չորս տարիների ընթացքում:

Իսկ մինչ այդ, կարեւոր պարտականութիւն ունենք կատարելու մենք՝ ընտրողներս: Վաղը, որոշողը մենք ենք լինելու:

Մենք մէկ շաբաթ ապրեցինք ընտրական թոհ ու բոհում, ծանօթացանք առաջադրւած թեկնածուների գաղափարներին ու ծրագրերին, հասկացանք, թէ նրանք ինչ գաղափարախօսութիւն, քաղաքական ու հասարակական ծրագրեր ունեն, ինչքանով են ծանօթ մեր համայնքային ու համազգային կեանքի խնդիրներին եւ առաջնահերթութիւններին եւ ինչպէս են պատկերացնում դրանց կարգաւորումն ու կեանքի կոչումը:

Մէկ շաբաթ շարունակ մենք հնարաւորութիւն ունէինք զանազանելու, ինչպէս ժողովուրդն է ասում, թացը՝ չորից, ճիշտը՝ սխալից, իրականը՝ կեղծից:

Արդ, վրայ է հասել վճռորոշ պահը: Վաղը այդ մենք ենք լինելու, որ իրացնելով ընտրելու մեր քաղաքացիական իրաւունքը, որոշելու ենք մեր վաղւայ օրւայ ուղեգիծը: Մենք ենք որոշելու, թէ մարդկային, գաղափարական ու քաղաքական ինչպիսի որակներով ենք ցանկանում ներկայացւած լինել յաջորդ խորհրդարանում: Մենք ենք ճշտելու, թէ որոնք են մեր համայնքային ու համազգային առաջնահերթութիւնները, եւ ինչպիսի մակարդակով ենք պատկերացնում դրանց վեր հանումն ու արծարծումը երկրի օրէնսդիր մարմնի բարձր ամբիոնից:

Քւէն քաղաքացու ուժի մարմնաւորումն է, որից ծնւում է քաղաքացիական իրաւունքը, որն էլ իր հերթին ենթադրում է պատասխանատւութիւն: Եւ հէնց պատասխանատւութեան այդ բարձր գիտակցումով է, որ մենք պէտք է արժեւորենք մեր քւէն, ընտրելով նրանց /խօսքն իրանահայ զոյգ պատգամաւորների մասին է/, ովքեր կը գործեն հեռատեսօրէն եւ արդիւնաւէտ, կը գործեն ժողովրդի հետ եւ միայն նրա համար սկզբունքով, միաժամանակ տուրք չտալով ամբոխավարութեանն ու ցուցականութեանը, ունակ կը լինեն գործուն մասնակցութիւն ցուցաբերելու երկրում առկայ հասարակական-տնտեսական բազմաբնոյթ եւ բազմաբովանդակ խնդիրների կարգաւորման գործում, կացութիւնը բարեփոխելու նպատակով կառաջնորդւեն գաղափարական-քաղաքական յստակ ուղղւածութեամբ, պահի գիտակցման պատասխանատւութեան իրական քայլերով՝ իրանահայ համայնքին հեռու պահելով քաղաքական անհարկի տատանումներից ու արկածախնդրութիւններից:

Համաիրանական, համահամայնքային եւ համազգային մակարդակներում մենք ունենք քաղաքական, հասարակական եւ տնտեսական բազմաթիւ հիմնահարցեր, որոնց յաղթահարման ուղիների հաւաստանշումը պէտք է դառնայ մեր ընտրութեան առանցքը:

Մեր ընտրութեան գործում առաջնային նշանակութիւն պէտք է ունենայ համաիրանական, համահամայնքային եւ համազգային քաղաքական, հասարակական եւ տնտեսական կենսական շահերի պաշտպանութեան եւ իրացման յստակ ծրագրերի իրականացման հարցը:

Հէնց այս սկզբունքներն են, որ պէտք է լուսաւորեն այն մայրուղին, որով շարժւելու ենք մենք՝ ընտրութիւն կատարելիս: Այլապէս, կը ձախողենք ամէն ինչ եւ դրա պատասխանատւութիւնը եւ, բնականաբար, անմիջական հետեւանքներն առաջինը կը կրենք հէնց մենք՝ շարքային քաղաքացիներս:

«Ալիք»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company