ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Թուրքիան արգելում է օտարերկրացիների մուտքը, որոնք քննադատում են նախագահ Էրդողանին

06 Մարտ 2024

Թուրքիայի կառավարությունը՝ բռնապետ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արգելել է 150 երկրներից ավելի քան 100 հազար օտարերկրացիների մուտքը, այդ թվում՝ լրագրողների և ակադեմիկոսների, միայն այն պատճառով, որ նրանք քննադատական տեսակետներ են արտահայտել կառավարության մասին։

Սա ժողովրդավարության ամենահիմնական սկզբունքի` խոսքի ազատության խախտում է: Սա նաև ՆԱՏՕ-ին և Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության չափանիշների խախտում է, որը հիմնված է «ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»:

Այնուամենայնիվ, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրախորհուրդը չեն քննադատում Թուրքիային իրենց վեհ սկզբունքների բազմաթիվ և երկարատև խախտումների համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը Եվրոպայի խորհրդի մի մասն է, որոշում է, որ Թուրքիան մեղավոր է նման իրավունքների խախտման մեջ, Թուրքիայի կառավարությունը պարզապես անտեսում է Դատարանի վճիռը և հրաժարվում վճարել սահմանված ֆինանսական տույժը՝ չնայած նրա վճռին ենթարկվելը պարտադիր է բոլոր անդամների համար։

Շվեդիայում բնակվող թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը բացահայտել է թուրքական արգելքը Nordic Monitor-ի՝ «Թուրքիայի գաղտնի սև ցուցակը թիրախավորում է օտարերկրյա քննադատներին մուտքի արգելքներով և արտաքսումներով» խորագիրը կրող հոդվածում։

Թուրքիայի կառավարության գաղտնի տվյալների բազայում արգելված օտարերկրացիներին նշում են G ծածկագրով, որին հաջորդում են երկնիշ թվեր՝ նկարագրելով նրանց մուտքը երկիր սահմանափակելու կոնկրետ պատճառները։

«G-87 սահմանափակման ծածկագիրը, թերևս, օտարերկրացիների համար ամենահաճախ օգտագործվող նշումն է, ինչը նշանակում է, որ այս ծածկագրով պիտակավորված անհատը սպառնալիք է համարվում ընդհանուր հանրային անվտանգության համար: Նման դասակարգումը հիմնավորող ենթադրյալ ապացույցները հաճախ բխում են հետախուզական աղբյուրներից կամ ռիսկային խմբի կողմից, որը պատասխանատու է օդանավակայաններում կամ սահմանային անցակետերում ժամանող ուղևորներին զննելու համար», պարզաբանել է Բոզքուրտը:

Անտեղյակ օտարերկրացիներն իրենց արգելքի մասին իմանում են միայն թուրքական օդանավակայան ժամանելուց հետո։ Նրանցից մի քանիսին մերժում են մուտք գործել, իսկ մյուսներին՝ ձերբակալում։ Նրանց արգելքի պատճառը կարող է լինել նույնքան անմեղ, որքան սոցիալական ցանցերում հաղորդագրություն տեղադրելը կամ հավանելը: Սահմանափակող միջոցները խախտում են ոչ միայն այդ անձանց իրավունքները, այլ նաև Թուրքիայի սահմանադրությունը, քանի որ նման արգելքներ թույլատրող օրենքներ չեն ընդունվել:

Օտարերկրացիների մասին տեղեկատվությունը հավաքվում է անվտանգության գլխավոր տնօրինության (Emniyet) և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կամ արտերկրում Թուրքիայի դեսպանատների դիվանագետների կողմից, որոնք վերահսկում են բոլոր նրանց, ովքեր քննադատական մեկնաբանություններ են անում Էրդողանի կառավարության վերաբերյալ: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ այդ օտարերկրացիներից ոմանց անվանում են ահաբեկիչներ, առանց որևէ ապացույցի, պարզապես Թուրքիային քննադատելու համար:

2019 թվականին ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն հրապարակավ նախազգուշացրեց. «Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, կան մարդիկ, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպությունների հանդիպումներին, այնուհետև գալիս են Անթալիա, Բոդրում և Մուգլա [առողջարանային քաղաքներ] հանգստանալու համար։ Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել… Թող գան, տեսնենք, կարող են արդյոք հեշտությամբ մուտք գործել [երկիր]: Դա այդքան էլ հեշտ չէ: Մենք կկալանավորենք նրանց և հետ կուղարկենք»:

Հակասականորեն, Էրդողանի կառավարությունը հեշտացրել է «Իսլամական պետության» անդամ իսկական ահաբեկիչների մուտքը Թուրքիա: Բոզքուրտը նշել է, որ «2012 թվականին Էրդողանն անձամբ օգնել է Ալ-Քաիդայի երբեմնի ֆինանսիստին մուտք գործել Թուրքիա ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նրա նկատմամբ սահմանված արգելքին, և մի քանի անգամ գաղտնի հանդիպել է նրա հետ Ստամբուլում և Անկարայում»:

Երբեմն թուրքական կառավարությունը ձերբակալում է բոլորովին անմեղ օտարերկրյա այցելուի՝ այլ երկրից քաղաքական օգուտներ կորզելու կամ բանտարկյալներին փոխանակելու նպատակով։ Թուրքական նման շանտաժի օրինակ է եղել, երբ նախագահ Էրդողանը հրամայել է ձերբակալել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և առաջարկել նրան փոխանակել մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որը Թուրքիայից ԱՄՆ էր փախել Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեջ իր դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց հետո։ Նախագահ Թրամփը հրաժարվեց Գյուլենին փոխանակել Բրանսոնի հետ և պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ։ Երկու տարի բանտում մնալուց հետո հոգևորական Բրանսոնը վերջապես ազատ արձակվեց և նրան թույլ տվեցին վերադառնալ ԱՄՆ։

Թուրքիայի կառավարության սև ցուցակում հայտնված անձանց ընդարձակ ցուցակը շահութաբեր բիզնես է դարձել որոշ իրավաբանական ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են պաշտպանելու իրավունքները նրանց, որոնց մուտքը երկիր արգելված է։ Երբեմն նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանները հանձնարարել են կառավարությանը հանել անձի անունը սև ցուցակից, թուրքական կառավարությունը հրաժարվել է դա անել՝ պնդելով, որ իր ապացույցները չեն կարող ներկայացվել դատարանում, քանի որ դրանք համարվում են պետական գաղտնիք:

Բոզքուրտը եզրափակելով իր հոդվածը գրում է. «Սև ցուցակը Էրդողանի կառավարության գործիքակազմում ծառայում է որպես գործիք՝ քննադատների, մասնավորապես օտարերկրյա լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ սարսափեցման արշավը շարունակելու համար: Արգելելով մուտքը կամ հանկարծակի արտաքսումներ իրականացնելով, կառավարությունն օգտագործել է սև ցուցակը՝ սահմանափակելու օտարերկրյա լրագրողների լրագրողական գործունեությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ են տուժել այս պրակտիկայից՝ բախվելով իրենց անունները ցուցակում ավելացնելու հետևանքներին: Թվում է, որ սև ցուցակը մոտ ապագայում շարունակելու է պահպանվել Էրդողանի կառավարության պատժիչ իշխանության կողմից»։

Այս խնդրի պարզ լուծումն այն է, որ օտարերկրացիները չմեկնեն Թուրքիա, այդպիսով պաշտպանելով իրենց հետապնդումից, արտաքսումից կամ ձերբակալությունից: Թուրքիա գնալուց հրաժարվելը մեծ հարված կհասցնի երկրին, քանի որ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ ներարկելով Թուրքիայի սնանկացած տնտեսության մեջ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր»
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company