ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Տեղքայլ Կամ Ժամանակ Շահելու Մարտավարութիւն

06 Մարտ 2024

Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ խոստացուած խաղաղութեան պայմանագիրը կ՛ուշանայ: Պայմանագիրի խմբագրումը տակաւին չէ իրականացած ու կողմերը, զայն վերջնական տեսքի բերելու համար կը փոխանակեն առաջարկներ: Գրեթէ տարի մը առաջ ըսուած էր, որ խմբագրումը կայացած է, բացի քանի մը կէտերէ: Կը յուշուէր միաժամանակ, որ չհամաձայնեցուած կէտերը էական չեն: Այժմ հետզհետէ կը պարզուի, որ այդ կէտերը կը վերաբերին, բացի «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակէն, Հայաստան անունով ծանօթ լեռնաշխարհին սահմանումին: Ազրպէյճան վտանգաւոր կը համարէ որեւէ նշում, որ ներկայ Հանրապետութեան սահմաններէն (այն ալ թէական) դուրս հողամասերու կը վերաբերի: Չի գոհանար Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեամբ, որ Հայաստան հողային ոչ մէկ պահանջ ունի իր դրացիներէն եւ թէ ապագային ալ պիտի չունենայ: Կ՛ուզէ, որ այս խոստումը միայն խոստում չմնայ, այլ ստանայ օրինական վաւերականութիւն: Այդ վաւերականութեան համար անհրաժեշտ է, որ ոչ միայն ընթացիկ քաղաքականութեան մէջ մոռցուին պահանջատիրական նկրտումները, ինչ որ արդէն իրականացած է, այլ նաեւ Սահմանադրութենէն ջնջուին Ցեղասպանութեան եւ Հայ դատին հետ աղերս ունեցող բոլոր նշումները:

Այդ տեսակի նշումները կը պատկանին Սահմանադրութեան անփոփոխելի յօդուածներուն: Անոնց փոփոխութիւնը Ազգային ժողովի միջոցով անկարելի է, իսկ հանրաքուէով` թէական: Ուրեմն անհրաժեշտ է, ինչպէս Նիկոլ Փաշինեան կ՛ըսէ, Չորրորդ Հանրապետութիւն մը հիմնել` բոլորովին նոր Սահմանադրութիւն մը ընդունելով: Պատմութեան հետ, հինի ու նոյնիսկ անմիջական նախորդներուն հետ ամէն կապ խզած հիմնական օրէնք մը: Հայերը, անոնց շուրջ մէկ երրորդ հատուածը աւելի ճիշդ, 2018-ին նոր պետութիւն մը հիմնած է: Նախապէս Հայաստան գոյութիւն չէ ունեցած. այդ անունով սխալմամբ կոչած են անորոշ հողամաս մը, ուր ապրած են օտարերկրացի ծագումով հայեր:

Ազերիական պահանջին գոհացում տալու համար անհրաժեշտ էր նախապատրաստական աշխատանքի ձեռնարկել: Նամակագրական բանակցութիւններով ժամանակ շահելով, հարկ էր հայ մարդոց մտքերը նախապատրաստել, հերթով հրապարակելով քաղաքացիներու ձգտումները նոր հունաւորումի ենթարկող մտքեր: Այսպէս, Արարատ լեռը Արագածով փոխարինելու գաղափարը, զինանշանի փոփոխութեան միտքը, քայլերգի անյարմարութեան նշումը, Հայոց պատմութիւնը Հայաստանի պատմութեամբ փոխարինումը, դասագիրքերէն ազգային գաղափարներու վտարումը եւ ընդհանրապէս Հայոց պատմութեան նենգափոխումը, դպրոցներէն ու հանրային վայրերէն պայքարի խորհրդանիշներու հեռացումը, եւ վերջապէս` հայրենիքը պետութիւնն է գաղափարի ժողովրդականացումը: Հայերս, Քրիստոսէ առաջ երկրորդ դարուն պետութիւն չենք հիմնած, այլ արդէն քսաներեք դարերէ ի վեր զբաղեր ենք պետականութեան ժխտումով: Այժմ, եկած է ժամանակը պետականակեդրոն մտածողութիւն ունենալու եւ 29800 քառ. քմ-ի վրայ կերտելու Հայաստանի առաջին եւ միակ անկախ պետութիւնը:

Պետականութեան կայացման ու ամրացման դէմ չենք: Սակայն ինչո՞ւ այդ կայացումը պիտի հակադրենք նոյնիսկ հեռաւոր անցեալի պետական կազմաւորումներուն: Ի՛նչ իրաւունքով, գալիք սերունդներուն կողմէ ամբողջական հայրենիքի տեսիլքը իրականացնելու կարելիութիւնը արգելակենք: Քաղաքացիները ընտրեր են այս իշխանութիւնը տուեալ ժամանակի մը համար. ոչ մէկ իշխանութիւն յաւիտենական է, ուրեմն չի կրնար ապագայի հաշուոյն մշտնջենական որոշումներ կայացնել եւ ազգի ճակատագիրը կանխատեսել:

Ներկայ իշխանութիւնները իրենց նախընտրական ծրագիրին մէջ այժմ կատարածին հակոտնեայ նպատակներ արձանագրած էին: Տարբեր բան կը քարոզէին: Հիմա, քանի որ յայտնապէս անկարող են իրագործելու իրենց խոստացածը, թող պարկեշտութիւնը ունենան խոստովանելու իրենց ձախողումը եւ հեռանան: Քանի որ, ինչպէս կ՛ըսէ ժողովրդային առածը, բան մը մտածել եւ այլ բան ըսելն ու ընելը անբարոյութեան վատթարագոյն տեսակն է:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company