ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայրենադարձութեան պետական հայեցակարգ գործնականացնելու անհրաժեշտութիւնը

07 Մարտ 2024

Հայկական Սփիւռքը հայրենի բնօրրանին մէջ համախմբելու եւ Սփիւռքի տարբեր գաղթօճախներէ հայութեան հայրենադարձութիւն կազմակերպելու ծրագիրներ միշտ դրուած են Հայաստանի Հանրապետութեան իրերայաջորդ կառավարութիւններու քննարկման սեղանին վրայ։ Հայրենադարձութեան համապարփակ ծրագիրներ եւ այդ ուղղութեամբ համակարգուած հայեցակարգեր խմբագրուած են եւ սակայն ցարդ ոչ մէկ ծրագիր, պետական մակարդակով՝ գործնականացման հանգրուանի նախաշէմը չէ հատած։

ՀՀ պետական տուեալներով, մօտաւոր հաշուարկներով 6-7 միլիոն հայ կը բնակի հայրենիքէն դուրս, տեղաբաշխուած աշխարհի հինգ ցամաքամասերուն վրայ։ Այսինքն վիճակագրականօրէն, հայրենիքի բնակչութենէն կրկնապատիկ թուաքանակով հայ ազգի պատկանելիութիւն ունեցող անհատ կ՚ապրի Հայաստանի սահմաններէն դուրս։

Սփիւռքի հայութեան դարձը հայրենիք էականօրէն անհրաժեշտ է նկատի ունենալով հայապահպանութեան խնդիրները, ներառեալ ազգային ինքնութեան կորուստի եւ ուծացման հարցերը, ինչպէս նաեւ սփիւռքահայութեան քաղաքական, մտաւոր, գիտակրթական, մշակութային եւ տնտեսական կարողութիւններու ու մասնագիտական ներուժի համախմբումը Հայաստանի մէջ, ի խնդիր հայրենիքի զարգացման ու հզօրացման։

Հայ ազգը հայրենադարձութեան փորձառութեան բովէն անցած է չորս առիթներով։ Առաջինը՝ Խորհրդային Միութեան ժամանակշրջանի 1946-1948 թուականներու ներգաղթի շրջանին 90 հազար հայ վերադարձաւ հայրենիք։ Երկրորդը՝ 1989-1991 թուականներուն Պաքուի, Սումկայիթի եւ Կիրովապատի մէջ Ատրպէյճանի կողմէ գործադրուած հայկական ջարդերուն պատճառով 250-300 հազար ատրպէյճանաբնակ հայերու զանգուածային ներհոսքն էր Հայաստան։ Երրորդը՝ 2003 թուականին իրաքեան պատերազմէն ետք մօտ 3000 հայերու հոսքն էր հայրենիք։ Չորրորդը՝ 2011 թուականի Սուրիոյ քաղաքացիական պատերազմի պատճառով 22 հազար սուրիահայերու դարձն էր Հայաստան։ Դժբախտաբար, վիճակագրական յստակ տուեալներ ցայսօր չկան, թէ վերջին երեք տասնամեակներուն վերոնշեալ ներգաղթներէն ետք տոկոսային համեմատութեամբ քանի՞ ներգաղթող մնացած է Հայաստան, եւ կամ ի՞նչ պատկեր կը պարզէ նոյն այդ զանգուածի Հայաստանէն արտագաղթողներու թիւը։

Յստակ է, որ աշխարհաքաղաքական յարափոփոխ պայմաններու բերումով, աննախադէպ հակամարտութիւններու պատճառով վտանգի ենթարկուած որեւէ հայկական գաղթօճախի անվտանգութեան եւ ապահովութեան երաշխաւորը այսօր եւ կամ վաղը պիտի ըլլայ Հայաստանի Հանրապետութիւնը։ Միաժամանակ, այսօրուան դրութեամբ, ժողովրդագրական առումով, Հայաստանի համար խիստ անհրաժեշտ է սփիւռքահայութեան հայրենադարձութեան կազմակերպումը, նկատի ունենալով ժողովրդագրական բացասական միտումները եւ հայրենի բնակչութեան թուաքանակի նուազումը։ Պետութեան մը ազգային անվտանգութեան գլխաւոր բաղադրիչներէն կը հանդիսանայ ժողովրդագրական անվտանգութիւնը, որ կ՚ընդգրկէ բնակչութեան թուաքանակի դրական միտումներն ու ժողովուրդի կենսագործունէութիւնը։

2022 թուականի մարդահամարի տուեալներով ՀՀ մշտական բնակչութիւնը 2 միլիոն 932 հազար է։ 2001 թուականին Հայաստանի մշտական բնակչութիւնը կը կազմէր 3 միլիոն 213 հազար, իսկ 2011–ին` 3 միլիոն 18 հազար։ 1989-ին Խորհրդային Հայաստանի բնակչութիւնը 3 միլիոն 304 հազար էր։ Այսիքն, վերանկախացումէն ի վեր, արտագաղթի պատճառով, Հայաստանի բնակչութիւնը նուազած է 12.2%-ով։ Բնակչութեան քանակական նման բացասական վայրէջքի շարունակականութիւնն ու բնակչութեան նուազումի յարաբերակցութիւնը կանխելու լաւագոյն դարմանը՝ հայրենադարձութեան խրախուսումն է։

2005 թուականի Նոյեմբեր 27-ին կայացած հանրաքուէով ընդունուած սահմանադրական փոփոխութիւններով՝ ՀՀ Սահմանադրութեան մէջ ամրագրուած երկքաղաքացիութեան օրէնքը իր կարգին խթան կրնայ հանդիսանալ օտարերկեայ քաղաքացիութիւն ունեցող սփիւռքահայերու հայրենադարձութեան։

Ներկայ հանգրուանին, ժողովրդագրական անվտանգութեան հարցի էութեան հրատապութիւնը ի մտի ունենալով, մեր պետութեան գոյատեւելիութեան եւ ազգի լինելութեան համար անհրաժեշտ է յառաջացնել «Սփիւռքահայերու հայրենադարձութեան» նախարարութիւն, պետական հայեցակարգով` նպատակաուղղուած հայրենադարձութեան եւ Սփիւռքի համայնքներու ներգաղթի գործընթացի կազմակերպման։

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ սփիւռքահայութիւնը ի՛նք եւս մասնակից պէտք է դառնայ վերոնշեալ հայեցակարգի գործընթացը հունաւորելու աշխատանքներուն մէջ, ի մտի ունենալով որ ունի թուաքանակի գերակշռութիւն եւ մանաւանդ ծրագրի իրագործման ֆինանսաւորման գծով տնտեսական վիթխարի կարողականութիւն, ի հարկին, ստեղծելով նաեւ պետական ծրագրին աջակցող եւ արտակարգ լիազօրութիւններով օժտուած հայրենադարձութեան սփիւռքահայ կազմակերպական կառոյց։

Հայրենադարձութեան պետական հայեցակարգը գործնականացնելու գործընթացը բնականաբար կը կարօտի նախագծի երկարաժամկէտ մշակման եւ օրէնսդրական վաւերացման։ Սակայն ակներեւ է, որ յառաջիկայ տասնամեակներուն ազգովին պիտի դիմագրաւենք ժողովրդագրական անվտանգութեան հարցը եւ ինչպէս շեշտեցինք, նշեալ հիմնահարցի բարեյաջող լուծման հիմնաքարը՝ սփիւռքահայութեան հայրենադարձութիւնն է։

«Հորիզոն»ի խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company