ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանափոխությունից հետո ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման

07 Մարտ 2024

Իշխանությունների կողմից հարկային բեռի ավելացումը տպավորություն է ստեղծում, թե այս տարբերակով ցանկանում են ամեն գնով բյուջեն լցնել, մյուս կողմից էլ՝ կարծիք կա, թե, ծանրացնելով քաղաքացիների հարկային բեռը, նպաստում են նաև նրանց՝ երկրից հեռանալուն: ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ լավ օրից չէ, որ այս իշխանությունն անցել է հարկային բեռի համատարած ավելացման և, ցավոք, նաև հարկային տեռորի կոնկրետ դրսևորումների:

«Արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում առաջացած տնտեսական կարճաժամկետ էֆեկտով պայմանավորված, ունեցանք բարձր տնտեսական աճ: Բազմիցս ասել ենք, որ անհրաժեշտ էր դա կապիտալացնել, որովհետև դա ներքին գործոններով չէր, այլ արտաքին, իսկ դրանք կարճաժամկետ են:Դա չարվեց: Ընդամենը դափնիներն իրենց վերցրեցին, պոպուլիստական կոչերով հանդես եկան, որ բարձր տնտեսական աճ է: 2022 թ.-ի ամբողջ ընթացքում բարձր տնտեսական աճն ուղեկցվեց էապես բարձր գնաճով, 2023 թ.-ին բարձր տնտեսական աճի իներցիան շարունակվեց: Իրականում այդ բարձր տնտեսական աճից ցածր եկամուտ ունեցողները, ներառյալ՝ նվազագույն աշխատավարձով աշխատող աղքատները, թոշակառուները, սոցիալական նպաստ ստացող աղքատ ընտանիքները և փոքր բիզնեսն էական էֆեկտ, տնտեսական արդյունքներ, եկամուտների աճ չունեցան, բայց բարձր գնաճը բառի բուն իմաստով խժռեց այդ մարդկանց եկամուտները: Նրանք էլ ավելի մեծ սոցիալական խնդիրներ ունեցան:

Հիմա ակնհայտ է, որ արտաքին գործոնը թուլանում է, այս տարվա բյուջեով նախանշված յոթ տոկոս աճի ապահովման անասելի դժվարություններ ենք ունենալու: Սա է այն հիմնական պատճառը, որ այս իշխանությունն իր հարկային մուտքերը փորձում է ավելացնել երկու ճանապարհով: Առաջին՝ հարկային բեռն ավելացնելու ճանապարհով, այստեղ հիմնականում առաջին պլանում են փոքր և միջին ձեռնարկատերերը, արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, և երկրորդ՝ հարկային արտոնությունները վերացնելով: Հարկային արտոնություններն իրականում ունեն նաև շատ մեծ սոցիալական կոմպոնենտ: Դրանք հիմնականում տրվում են միկրոբիզնեսին, փոքր ձեռնարկատիրությանը և նաև որոշ ոլորտների, օրինակ՝ ավտոներկրողներին, ցածր եկամուտ ունեցող մեր որոշ քաղաքացիներին, որոնք փորձում են սեփական աշխատանքով իրենց օրվա հացը վաստակել: Հիմա վերացնում են հարկային արտոնությունները՝ առանց հետևանքները հաշվի առնելու, որովհետև «տեղները շատ նեղն է»:Իրենք լավ գիտեն, որ տնտեսական աճի փուչիկը պայթում է արտաքին գործոնով պայմանավորված, իրենք էլ գլխից մեծ խոստումներ են տվել, որոնք ներառել են պետական բյուջեում: Դժվար է լինելու ապահովել այդ հարկային մուտքերն այս հարկային ռեժիմով, ու գնում են և՛ հարկային բեռի ավելացման, և՛ եղած արտոնությունները վերացնելու ճանապարհով՝ առանց հետևանքները հաշվի առնելու»,-ասում է Ավետիսյանը:

Անդրադառնում է հարկային տեռորին: «Կոնկրետ ոլորտներում հարկային մարմինն իրականացնում է նաև կացնային վերահսկողություն՝ նույնիսկ օրենքը շրջանցելով և անտեսելով: Օրինակ՝ ավտոներկրողներն իրավացիորեն բողոքում են, որ առանց իրավական հիմքի ստուգման, քրեական գործեր են հարուցում, չեն վերադարձնում հասանելի ավելացված արժեքի հարկը: Արդեն փաստ է, որ նախահարձակ եղան արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու իմաստով: Այստեղ որոշակի հետքայլ են արել, որովհետև վախն իրենց առաջնորդության հիմքում է: Բողոքի ալիք բարձրացավ, ժամանակավորապես հետքայլ են արել, բայց վստահ եմ, որ նորից գնալու են այդ ճանապարհով, որովհետև իրենց և մեզ այլընտրանք չեն թողել: Հարկային բեռի ավելացման դրդապատճառները սրանք են, որոնք ունենալու են էլ ավելի բացասական հետևանքներ, գուցե կարճաժամկետում «քերեն» և ինչ-որ ձևով ապահովեն հարկային մուտքերը, բայց միջնաժամկետ իմաստով սա լուրջ հարված է լինելու հատկապես ցածր եկամուտներ ունեցող ինքնազբաղված մեր քաղաքացիների, միկրո և փոքր բիզնեսի համար: Հարկային բեռի կտրուկ ավելացումները բացասական տնտեսական էֆեկտ չեն կարող չունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ իմաստով»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռաբար աճում է նաև արտաքին պետական պարտքը: Արդյոք ներգրավված միջոցները ծառայո՞ւմ են իրենց նպատակին: «Պետական պարտքը բառի բուն իմաստով հատուկ է այս իշխանություններին: Իրենք պարտքով են պահում նաև երկիրը: Երկիրն ընդունեցին 6,7 միլիարդ դոլար պետական պարտքով, այսօր արդեն այն 11 միլիարդից ավելի է: Էապես ավելացրել են պետական պարտքի չափը: Արդյունավետության մասին խոսելը շատ դժվար է, որովհետև այն միջոցները, որոնք ներգրավվում են, դրանց մի մասը, այդ ծրագրերը թերակատարվում են: Ստացվում է, որ տասնյակ հարյուրավոր միլիոն դոլարի տարեկան տոկոսներ ենք վճարում, բայց միջոցը նպատակին չի ծառայում: Փաստորեն, հանրային միջոցներից վճարվող տոկոսներն անընդհատ աճում են, իսկ նպատակը չի իրականացվում: Ընդհանուր ծախսային մասի մեկ տասներորդ մասն ուղղվում է կառավարության պարտքի միայն տոկոսների մարմանը:

Սա լուրջ թիվ է: Պատկերացրեք՝ որպես պետություն ծախս ենք իրականացնում, բյուջետային ամբողջ ծախսերի մեջ տասներորդ մասը, ըստ էության, փոշիանում է: Վճարում են տոկոսներ, և այդ տոկոսների առյուծի բաժինն այս իշխանության ավելացրած պետական պարտքի մարմանն է ուղղվում: Խոսքը չի վերաբերում մայր գումարին, ընդամենը տոկոսներին: Հաջորդիվ՝ այդ միջոցների ծախսերի հետ կապված: Բազմաթիվ առիթներով խոսել եմ պետական գնումների էական և առերևույթ անթույլատրելի ընթացքի մասին: Բազմաթիվ կոնկրետ օրինակներով մեկ անձից գնումներն ունեն թռիչքաձև աճ, իսկ այստեղ արդյունավետության ռիսկն անչափելի բարձր է, քան մրցութային հիմունքներով գնումներինը: Դրան գումարած՝ երբ խորանում ես այդ ոլորտում, տեսնում ես, որ օր օրի սնկի պես աճում են պետական գնումների մասնակից այն մասնավոր կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն այս իշխանական շրջանակների հետ: Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո մենք ականատեսն ենք լինելու էական չարաշահումների բացահայտման, նաև դրանց իրավական ու ֆինանսական հետևանքների»,-ընդգծում է պատգամավորը:

Օրվա իշխանությունը պարբերաբար հայտարարում է, թե համակարգային կոռուպցիա Հայաստանում չկա, իրենք պայքարում են կոռուպցիոն դրսևորումների դեմ և այդ պայքարում չեն խնայելու նաև յուրայիններին: Սակայն նախանշված մեկ անձից գնումները գոնե կասկածներ են առաջ բերում կոռուպցիոն ռիսկերի մասին: Ավետիսյանն ասում է, որ, օրինակ՝ պլանավորված հարցը, որի մասին գիտեին մեկ տարի առաջ, ինչո՞ւ են թողնում հասնի վերջին օրվան և ժամին, մի բան էլ անցնի, որ այդ դեպքում ձևակերպեն և իրականացնեն մեկ անձից գնումով:

«Այդ մեկ անձն էլ պարզվում է, որ իրենցից շատ հեռու մարդ կամ կազմակերպություն չէ: Ակնհայտ է, չէ՞, որ դա միայն ապաշնորհության հետևանք չէ, այստեղ նաև միտում կա: Լեգիտիմ է նաև մեր կասկածը, ինչու ոչ, նաև կոռուպցիոն ռիսկերի մասով, որ այդ գնումներում գեներացվում և առաջանում են ոչ թե միջին շահույթներ, այլ գերշահույթներ: Համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցություններով իրենք սիրուն թաքցնում են ամեն բան, իրենք այդ մեթոդն են ընտրել: Համակարգային կոռուպցիայի դրսևորման ձև են նաև պետական բյուջեից պարգևատրումները: Մի գրչի հարվածով միլիարդներ են տրվում որպես պարգևատրումներ, դրանք բացառապես հավասարեցված են աշխատավարձին, այսինքն՝ առանց արդյունքի գնահատման, նախարարն ու իր տեղակալն իրենց աշխատավարձից ամեն ամիս երկու անգամ ավելի ստաբիլ պարգևատրում են ստանում, դա ի՞նչ է, դա պետական բյուջեի միջոցների ապօրինի օգտագործում է»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

past.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company