Արևմուտքը վարդերով Հայաստանին չի սպասում
08 Մարտ 2024
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցազրույցները «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը եւ 24TV-ին :
«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Անդրադարձ է կատարվել Զվարթնոց օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացման մտադրությանը, Հայաստանի` Եվրամիության անդամակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների անորոշությանը եւ այլ հարցերի:
Խոսելով՝ ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից, Արթուր Խաչատրյանը նշել է. « Նախկինում Հայաստանը լավից-վատից, կարողանում էր կոմպլեմենտար քաղաքականություն վարել, պահել դրական չեզոքություն, հիմա դարձել է երկու բեւեռների բախման կիզակետ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Մեծ պայթյուն է սպասվում, ու ՔՊ-ն գիտի դրա մասին

Սպասվող պատերազմի պայմաններում իշխանությունը հույսն ինչի՞ վրա է դրել, մի քանի բաստիոնի՞ , եթե ՀԱՊԿ անվտանգային բլոկից դուրս ենք գալիս, այլընտրանք պետք է ունենալ, այլապես արկածախնդրություն է դա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Իշխանությունը խառը կծիկի մեջ է հայտնվել, հասկանում են, որ մեծ պայթյուն է սպասվում, բայց չգիտեն ինչպես կառավարել և տակից դուրս գալ, թախտին նստած սպասում են»,-ընդգծեց նա:
Պատգամավորի համոզմամբ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների խզումը չի կարող չազդել ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վրա:
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում
