ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Հայաստանի Գերիշխանութեան Բրիտանական Ընկալումը

12 Մարտ 2024

Բրիտանիոյ պաշտպանութեան փոխնախարարին յայտարարութիւնը Պրիւքսելէն, Գերմանիայէն եւ Ֆրանսայէն հնչած յայտարարութիւններու շարքին մէջ է՛ եւ չէ՛: Շարքին մէջ է այն առումով, որ Միացեալ Նահանգներու մղումով հաւաքական Արեւմուտքի մաս իբրեւ երկիր համազօրակցութեան երեւոյթի շարժիչ գործօնը հակառուսականութիւնը կը դաւանի: Այլ խօսքով, Հարաւային Կովկասէն ռուսական գործօնի դուրս մղումը հաւաքական առաջադրանք է Ուաշինկթընի, Պրիւքսելի եւ հաւաքական Արեւմուտքի մաս երկիրներուն համար: Փորձենք տարբաղադրել յայտարարութիւնը եւ տեսնել, թէ ճիշդ ո՞ւր կը կայանայ անոր իւրայատկութիւնը կամ այս պարագային շարքին մէջ ըլլալով հանդերձ շարքէն դուրս նաեւ յատուկ ուշադրութիւն կեդրոնացնելու պատճառը:

Այսպէս. Բրիտանիան ՀԱՊԿ-ի մէջ հայաստանեան անդամակցութիւնը սառեցնելու որոշումը կ՛ընդունի իբրեւ Հայաստանի գերիշխան իրաւունքի իրականացում: Բրիտանիան պատրաստ է նաեւ համագործակցելու եւրատլանտեան դաշնակիցներու հետ` Հայաստանին Ռուսիոյ պատասխան գործողութիւններու սպառնալիքներուն դէմ աջակցութիւն ցուցաբերելու համար:

Պարզ է, որ կը քաջալերուի սառեցման որոշումը, զայն որակելով Երեւանի ինքնիշխան իրաւունքը: Գերիշխանութեան մասին խօսելով Բրիտանիոյ պաշտպանական համակարգի ներկայացուցիչը կը մոռնայ, որ Պաքուն ներխուժած է Հայաստանի Հանրապետութեան գերիշխան տարածքներ: Այդ մասին որեւէ գնահատական չէր կատարած օրին, չի կատարեր նաեւ այսօր:

Այլ ուղղութեամբ սակայն, կը խոստանայ ռազմական հակազդեցութիւն ունենալ, եթէ Մոսկուան դիմէ պատասխան քայլերու:

Շարունակելով տրամաբանութիւնը, Բրիտանիան ՕԹԱՆ-ի ուժերուն հետ միասին, ըստ այս յայտարարութեան, անպատասխան չի ձգեր Մոսկուայի կողմէ Հայաստանի գերիշխանութեան դէմ առնուած որեւէ քայլ:

Շատ պարզ է այստեղ հակասութիւնը: Բրիտանիան նախանձախնդիր չէ պաշտպանելու Հայաստանի Հանրապետութեան գերիշխանութիւնը, այլապէս գերիշխան տարածքներու դէմ ազրպէյճանական ներխուժումին մասին պէտք է արձագանգէր եւ աւելին, ըստ այս յայտարարութեան, դիմէր պատասխան գործողութեան, պաշտպանելու համար Հայաստանի ինքնիշխանութիւնը:

Աւելի պարզ կը դառնայ, որ այս յայտարարութեան մղիչ առանցքային բաժինը ռուսական գործօնի դուրս մղումն է: Հայաստանը ռուսական ազդեցութեան տիրոյթէն դուրս բերելն է եւ ոչ թէ գերիշխանութեան պաշտպանութիւնը:

Պրիւքսելի, Պերլինի թէ Ֆրանսայի զօրակցութիւնները չէին շօշափած ՕԹԱՆ-ի ուժերով Հայաստանի հարցով Մոսկուային պատասխան տալու հարցը: Ընդհանուր ակնարկներ զօրակցելու կամ պաշտպանելու առումով արձանագրած էին, սակայն այսքան ուղղակի եւ շեշտակի հայաստանեան դաշտին վրայ փրոքսի պատերազմ վարելու մասին նշում չէին կատարած:

Ահա այս հանգամանքներով է, որ Բրիտանիոյ ներկայացուցիչին յայտարարութիւնը համաարեւմտեան շարքին մէկ օղակը ըլլալով հանդերձ դուրս կու գայ այդ շղթայէն:

Հայաստանեան խաղաթուղթով Ռուսիոյ սպառնալը զուտ բրիտանական քայլ կրնայ չդիտարկուիլ: Արեւմուտքը ՕԹԱՆ-ի ուժերով Ռուսիոյ հակազդելու ուղերձ կը յղէ Բրիտանիոյ փոխնախարարին ճամբով:

Նման ուղերձով Երեւանը կը մղէ ՀԱՊԿ-ի անդամակցութիւնը սառեցուած պահելու, Մոսկուայի հարցադրումը չընկալելու իբրեւ վերջնագիր եւ լռելեայն մղելու հայկական կողմը, որ փուլ առ փուլ երթայ աստիճանական մագլցումի:

Հրահրումի այս ուղերձները իբրեւ թէ ապահովագրուած են ՕԹԱՆ-ի ուժերով: Քաղաքականօրէն պարզամտութիւն պիտի ըլլար համոզուիլը, որ ՕԹԱՆ-ը պատրաստ է պաշտպանելու Հայաստանը:

Քաղաքական տրամաբանութեան զուգահեռներով, Միւնիխի հանդիպումին եւ Փարիզէն ու հիմնականօրէն Լոնտոնէն հնչող այս յայտարարութիւններուն կը զուգադիպին Երեւանէն կատարուող համարձակ յայտարարութիւնները` սառեցումէն անդին, «Զուարթնոց»-էն ռուսերու հեռացման պահանջով յատկանշուող:

Բրիտանական յայտարարութիւնները եթէ կտրուկ դատապարտէին ազրպէյճանական զօրքերու ներխուժումը Հայաստան, հայկական գիւղերու յանձնումի Պաքուի պահանջները կամ Հայաստանի Սահմանադրութեան կամ օրէնսդրութեան փոփոխութեան վերաբերեալ Ազրպէյճանի պաշտօնական ներկայացուցիչներու բարձրաձայնումները, ապա այն ատեն համոզիչ կը դառնար, որ անոնց առաջադրանքը Հայաստանի գերիշխանութեան պաշտպանութիւնն է: Սակայն երբ խնամքով անուշադրութեան կը մատնուին Ազրպէյճանի աղաղակող ոտնահարումները եւ բոլոր սլաքները կ՛ուղղուին Ռուսիոյ դաշնութեան, ապա աւելի քան պարզ կը դառնայ հայաստանեան խաղաթուղթի շահարկումը:

Չմոռնանք, որ ազրպէյճանական ուժանիւթի արտահանման կարեւորագոյն գործընկեր է Բրիտանիան: Իսկ այս հանգամանքը աւելի կը կշռէ, քան Հայաստանի գերիշխանութիւնը Բրիտանիոյ համար: Ինչպէս անցեալին ազրպէյճանական քարիւղը` հայկական արիւնէն: Առաջին հերթին Բրիտանիոյ համար:

«Ա.»

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company