ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղարաբաղեան հիմնախնդիրը ՀՀ-ԵՄ յարաբերութիւններում. Եւրոպական խորհրդարանը եւ ղարաբաղեան հիմնախնդիրը

16 Մարտ 2024

ՄԱՍ 1-ին (1988-2020 թթ.)

Ներկայումս, միջազգային կազմակերպութիւնների շրջանում Եւրոպական խորհրդարանը առանձնանում է ղարաբաղեան հիմնախնդրի, Արցախի, Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ իր խիստ օբիեկտիւ դիրքորոշումներով։ Արցախի հարցը Եւրոպական խորհրդարանի ուշադրութեան կեդրոնում է եղել Ղարաբաղեան շարժման հենց սկզբից՝ 1988 թ․ից։ Ցաւօք սրտի, Եւրոպական Խորհրդարանի քաղաքական դիրքորոշումները ամբողջութեամբ չէ, որ որդեգրուել են Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան կողմից։ Արցախին եւ Հայաստանի Հանրապետութեանը վերջին օբիեկտիւ անդրադարձը Եւրոպական խորհրդարանի կողմից կատարուեց 2024 թ․ Փետրուարի 28-ին, երբ ընդունուեց ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ տարեկան զեկոյցներում։

Սոյն եւ առաջիկայ երկու յօդուածներով նպատակ ունենք հանրագումարի բերել Ղարաբաղեան հիմնախնդրում Եւրոպական միութեան քաղաքական վարքը՝ մանրակրկիտ վերլուծելով Եւրոպական խորհրդարանի, Եւրոպական միութեան խորհրրդի, Եւրոպական յանձնաժողովի կողմից ընդունուած համապատասխան փաստաթղթերը։ Կարեւոր է նկատել, որ Եւրոպական միութեան ղեկավար կառոյցների շրջանում ինչպէս բազմաթիւ տարբեր այլ խնդիրների պարագայում, առկայ է դիրքորոշումների տարբերութիւն։ Յուսով ենք, սոյն յօդուածաշարը կ’առարկայացնի «Հորիզոն»ի ընթերցողի պատկերացումները Արցախի հարցի վերաբերեալ համաԵւրոպական կառոյցների առնչութեան վերաբերեալ, եւ ըստ այդմ կ’օգնի գնահատել հիմնախնդրում ԵՄ քաղաքական վարքը։ Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների զարգացումը մշտապէս եղել է ՀՀ արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը։ Ուստի, ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների օբիեկտիւ գնահատումը եւ իրավիճակին սթափ անդրադարձը կարեւոր է քաղաքական ճիշդ պլանաւորման եւ հանրային չարդարացուած սպասումները բացառելու տեսանկիւնից։

Սոյն յօդուածում կ’անդրադառնանք Եւրոպական Խորհրդարանի կողմից Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ընդունուած բանաձեւերին՝ սկսած 1988 թ․ից։

Եւրոպական խորհրդարանը (այսուհետ` նաեւ ԵԽ, Խորհրդարան) ԵՄ հիմնարար փաստաթղթերով իրեն վերապահուած լիազօրութիւնների շրջանակում, իր գործառնական նշանակութեամբ ու առօրեայ աշխատանքով, Եւրոպական կառոյցներից ամենաշատն է առնչւում ղարաբաղեան հակամարտութեանը։

Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանը սկսել է առնչուել Ղարաբաղեան շարժման սկզբից։ 1988 թ. սկզբից մինչեւ 1994 թ. սկիզբը ԵԽ-ն ուղղակիօրէն Արցախին առնչուող աւելի քան մէկ տասնեակ բանաձեւ է ընդունել։ Առաջինը 1988 թուականի Մարտի 10-ի «Խորհրդային Հայաստանում վերջին զարգացումների վերաբերեալ ԵԽ բանաձեւն»(1) է, որտեղ առաջին անգամ արձանագրւում է. «Եւրոպական խորհրդարանը մտահոգութիւն է յայտնում եւ ուշադիր հետեւելու է ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների կողմից իրենց ինքնութիւնը, մշակոյթը եւ ինքնավարութիւնը հաստատելու փորձերին»։ Յատկանշական է, որ բանաձեւի անուանման մէջ որպէս հակամարտութեան տարածք ոչ թէ Ատրպէյճանը կամ Լեռնային Ղարաբաղն են յիշատակուել, այլ Խորհրդային Հայաստանը։

Այնուհետեւ 1988 թուականի Յուլիսի 7-ին Եւրոպական խորհրդարանն ընդունում է «Սովետական Հայաստանի իրավիճակի վերաբերյալ»(2) բանաձեւը, որտեղ ասուած է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (որի ներկայիս բնակչութեան 80%-ը հայ է) պատմական կարգավիճակը որպէս Հայաստանի մաս, 1923-ին Ատրպէյճանի ներսում այդ տարածքի կամայական ներառումը, ատրպէյճանական Սումկայիթ քաղաքում հայերի կոտորածը 1988-ի Փետրուարին… վատթարացող քաղաքական իրավիճակը, որը յանգեցրել է Սումկայիթում հակահայկական ջարդերի եւ Պաքւում բռնութիւնների լուրջ գործողութիւնների, ինքնին սպառնալիք են Ատրպէյճանում ապրող հայերի անվտանգութեանը…»: Ապա Խորհրդարանը «դատապարտում է Ատրպէյճանում հայ ցուցարարների նկատմամբ կիրառուած բռնութիւնները, աջակցում է հայ փոքրամասնութեան պահանջին` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան հետ վերամիաւորուելու համար»։

Այսպիսով, վերոյիշեալ երկու բանաձեւերով Եւրոպական խորհրդարանը, ըստ էութեան, ոչ միայն չի առարկում հայկական կողմի՝ Արցախը Խորհրդային Հայաստանի կազմ փոխադրելու պահանջին, այլեւ լիովին ընդունում է դա՝ վկայակոչելով երկրամասի՝ 1923 թուականին Ատրպէյճանի կազմում կամայական ներառման փաստը եւ, հաշուի առնելով պատմական իրողութիւնը, օգտագործում է վերամիաւորում տերմինը։

1989 թուականի ընթացքում երկու անգամ՝ Յունուար եւ Մայիս ամիսներին, ԵԽ-ն բանաձեւեր է ընդունել համապատասխանաբար «Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ»(3) եւ ««Ղարաբաղ» կոմիտէի անդամների ազատ արձակման վերաբերյալ»(4) անուններով։

Այս բանաձեւերում ԵԽ-ն մի դէպքում խստօրէն քննադատում է «Ղարաբաղ» կոմիտէի անդամների ձերբակալութիւնը, միւս դէպքում՝ ողջունում 1989 թուականի Յունուարի 12-ին «Լեռնային Ղարաբաղին յատուկ կարգավիճակ տրամադրելու մասին»(5) ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի որոշումը։ «Ղարաբաղ» կոմիտէի անդամներին ազատ արձակելու վերաբերեալ ընդունուած բանաձեւով ԵԽ-ն նաեւ կարծիք է յայտնում, որ «քաղաքական գործընթացները Հայաստանում աւելին են, քան Ղարաբաղի միացումը Հայաստանին, եւ նպատակ ունեն, ինչպէս Պալթեան երկրներում, ժողովրդավարացնել խորհրդային պետութեան քաղաքական կեանքը»։

Այսպիսով, Եւրոպական խորհրդարանը յստակօրէն մատնանշում է ներհայաստանեան գործընթացների ժողովրդավարական բնոյթը` այդպիսով լեգիտիմացնելով իր յստակ արտայայտուած քաղաքական դիրքորոշումը։

Արդէն 1990 թուականի ընթացքում երկու անգամ՝ Յունուար եւ Մարտ ամիսներին, Եւրոպական խորհրդարանը յատուկ անդրադառնում է ղարաբաղեան հակամարտութեանը. ընդունում է «Խորհրդային Հայաստանում իրավիճակի վերաբերեալ» անուանումը կրող երկու բանաձեւ(6)։

Այս բանաձեւերի կարեւորութիւնը պայմանաւորուած է նրանով, որ դրանցում կրկին խօսւում է 1923 թուականի որոշման անարդարացիութեան մասին եւ, ըստ էութեան, առաջին անգամ ԵԽ-ն կոչ է ուղղում Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպական խորհրդին՝ ներկայացուցչութիւն ուղարկել ԽՍՀՄ ղեկավարութեան մօտ՝ քաղաքական իրավիճակի գնահատման, Ատրպէյճանում ապրող հայերի ֆիզիկական անվտանգութիւնը երաշխաւորելու, Արցախի մեկուսացումը ճեղքելու եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների անցկացումն ու հումանիտար բնոյթի այլ գործողութիւններ ապահովելու համար։

ԵԽ-ն, ի թիւս այլ գործօնների, յիշատակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 75%-ի հայ լինելու փաստը, նաեւ նշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման հարցում ՄԱԿ-ի եւ Եւրոպական տարբեր մարմինների ներգրաւուածութիւնը մեծացնելու անհրաժեշտութիւնը։

Վերը յիշատակուած երկու բանաձեւերից կարող ենք եզրակացնել, որ Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնն ու ՄԱԿ-ը Խորհրդարանի կողմից քաղաքական ուղերձ են ստանում՝ մեծացնելու ներգրաւուածութիւնը հակամարտութեան գօտում, ԵԽ դիրքորոշումներում հետզհետէ աւելի խիստ է ընդգծւում ժողովրդի կամքին հակադրուելու Ատրպէյճանի քաղաքականութիւնը, մեծանում է ուշադրութիւնը ստեղծուած հումանիտար ճգնաժամի հանդէպ եւ այլն։

1991 թուականին խորհրդային զօրքերի եւ ատրպէյճանական ՕՄՕՆ-ի կողմից ատրպէյճանական ԽՍՀ-ի տարածքի հայկական բնակավայրերում կատարուած էթնիկ զտումներին (եւ ոչ միայն դրան) Եւրոպական խորհրդարանը կոշտ անդրադարձ կատարեց 1991 թուականի Մայիսի 16-ին ընդունուած «Հայաստանում եւ Ատրպէյճանում իրավիճակի վերաբերյալ»(7) բանաձեւով: Դրանից երկու ամիս առաջ՝ Մարտի 14-ին, ընդունուել էր ԵԽ մէկ այլ բանաձեւ՝ «Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ», որտեղ կրկին խոշոր հաշուով բարձրացւում են հումանիտար հարցեր, խօսւում է երկրաշարժի եւ ղարաբաղեան շարժման արդիւնքում 500.000 անօթեւան հայերի առկայութեան մասին եւ այլն(8)։

Յատուկ դիտարկման է արժանի Մայիսի 16-ի բանաձեւը, որտեղ Եւրոպական խորհրդարանը ցաւակցութիւն է յայտնում Ղարաբաղում հայերի նկատմամբ բռնութիւնների կապակցութեամբ եւ դատապարտում խորհրդային եւ ատրպէյճանական զինուած ուժերի կողմից հայերի նկատմամբ հերթական բռնութիւնները։ Ապա ԵԽ-ն խորհրդային իշխանութիւններին յորդորում է քայլեր ձեռնարկել, որոնք կ’ապահովեն հայերի ֆիզիկական անվտանգութիւնը, տեղաշարժի ազատութիւնը, Ատրպէյճանի կողմից շրջափակման վերացումը եւ մարդկանց վերադարձն իրենց տներ։

Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Եւրոպական խորհրդարանի դիրքորոշումը առաւել կոշտանում է 1992 թուականի Փետրուարին ընդունուած «Լեռնային Ղարաբաղին օգնութիւն ցուցաբերելու վերաբերեալ»(9) բանաձեւով, որն իր բնոյթով կարելի է բեկումնային համարել։

Այսպիսով, ԵԽ-ն առաջին անգամ ատրպէյճանական քաղաքականութիւնը որակում է որպէս ագրեսիա՝ արձանագրելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ենթարկուել է շարունակական շրջափակման եւ ագրեսիայի, եւ որ 1991 թուականի Դեկտեմբերին Ատրպէյճանը սանձազերծել է աննախադէպ յարձակողական գործողութիւններ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ։ ԵԽ-ն նաեւ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեան, այդ թւում՝ երեխաների վրայ ատրպէյճանական ուժերի յարձակումը։

Ուշագրաւ է նաեւ, որ բանաձեւի կէտերից մէկում Խորհրդարանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների ժողովրդավարական կարգերով ընտրուած լինելու փաստը՝ դրանով արտայայտելով իր քաղաքական կամքը ժողովրդավարական գործընթացների անշրջելիութեան նկատմամբ։

Եւրոպական խորհրդարանի կողմից 1993 թուականի Յունուարի 21-ին ընդունուած «Հայաստանի վերաբերեալ»(10) բանաձեւը նոյնպէս կարեւոր է այն առումով, որ ԵԽ-ն իր լիարժէք աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԽ խաղաղ գործընթացին։ Դա մի հանգամանք է, որը ցայսօր կարեւոր է դիտւում։ Նոյն բանաձեւով ԵԽ-ն կրկին բարձրաձայնում է շուրջ 300.000 հայ փախստականների հարցը, ինչպէս նաեւ դիմում է Եւրոպական խորհրդին՝ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին օժանդակելու առումով։

Մինչեւ զինադադարի ստորագրումը՝ 1994 թուականի Փետրուարի 10-ը, Եւրոպական խորհրդարանն ընդունեց եւս մէկ բանաձեւ՝ «Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ»(11)։ Այս բանաձեւում, ի շարս արդէն իսկ նախադէպային որակումների, Եւրոպական խորհրդարանն ընդգծեց հետեւեալը. «Անկախացումից ի վեր Հայաստանն իրական ջանքեր է գործադրել սահմանադրական պետութիւն կառուցելու ուղղութեամբ՝ հիմնուած ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար ազատութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան վրայ, եւ ձեռնարկել է տնտեսական բարեփոխումներ՝ բնակչութեան համար առաւել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, մինչդեռ հակամարտութեան ազդեցութեամբ այդ ջանքերը սպառնալիքի տակ են»։

Այսպիսով, հերթական անգամ ԵՄ խորհրդարանը մատնանշում է Հայաստանում կատարուող իրադարձութիւնների ժողովրդավարական բնոյթը՝ անցկացնելով քաղաքակրթական զուգահեռներ։

Պայմանաւորուած ԵԱՀԽ շրջանակներում 1992 թ. մեկնարկած բանակցային գործընթացի տրամաբանութեամբ՝ Մինսկի խմբի համանախագահութեան բացառիկ մանդատով ու համանախագահութեան ձեւաչափով, ինչպէս նաեւ հրադադարի հաստատմամբ, Եւրոպական խորհրդարանի կողմից ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ բանաձեւերի ընդունման դինամիկան կտրուկ փոփոխուեց։

Դրանից յետոյ Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանն ուղղակի եւ խիստ ուշագրաւ անդրադարձ կատարեց 1999 թ. Մարտի 11-ի «Կովկասում խաղաղ գործընթացներին աջակցելու վերաբերյալ»(12) պատմական բանաձեւով, որով ԵԽ-ն հաշուի է առնում Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակման հանգամանքը եւ արձանագրում է. «Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախութիւնը` հետեւելով միութենական հանրապետութիւնների համանման յայտարարութիւնների ընդունմանը»։ Նոյն բանաձեւի մէկ այլ կէտով Եւրոպայի խորհրդարանը նկատում է. «Ժողովրդավարութեան ամրապնդումը եւ մարդու իրաւունքները յարգելը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման նախադրեալներ են»։

Այս բանաձեւի ընդունումը խիստ կարեւոր է երկու հարթութեան մէջ: Նախ՝ ԵԽ-ն, ըստ էութեան, Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը դիտում է ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի շրջանակներում, երկրորդ՝ կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում կարեւորում է ժողովրդավարական զարգացումները։ Վերջինս կարող է քննարկման նիւթ լինել նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ յարաբերութիւններում այն իմաստով, որ ԵՄ-ն անկախ դերակատարում ունենայ Լեռնային Ղարաբաղի տարածքում ժողովրդավարական ինստիտուտների եւ կարգերի զարգացման գործում, մի բան, ինչին Արցախը տարիներ շարունակ պաշտօնապէս պատրաստ էր, իսկ ԵՄ-ն, պայմանաւորուած ատրպէյճանական ճնշմամբ, պատրաստ չէ։

Այս բանաձեւից յետոյ Եւրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն սկսեց անդրադառնալ որոշակի գործողութիւնների, իրեն վերապահուած փաստաթղթերի քննարկման, փոփոխման կամ ընդունման համատեքստում։

Այսպիսով, ակնյայտ է, որ 1988-2020 թթ․ Եւրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղեան հիմնախնդրում առաւելապէս համընկել է հայկական պետութիւնների դիրքորոշումներին, խորհրդարանը օբիեկտիւ է գնահատել Արցախում ստեղծուած իրավիճակն ու յընթացս զարգացումները։ 2020, ապա 2023 թթ․ ատրպէյճանական ագրեսիայով պայմանաւորուած նոր իրավիճակի պայմաններում Եւրոպական խորհրդարանի, ապա Եւրոպական միութեան գործադիր իշխանութեան քաղաքական վարքին եւ այդ դիրքորոշումների յաճախ տրամագծային տարբերութեանը կ’անդրադառնանք յաջորդիւ։

(Շարունակելի)

1.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն րեցենտ ևենծ ին Սովիետ Արմենիա, հտտպս://կարաբախֆացծ.ցոմ/եուրոպեան-պարլիամենտ-րեսոլուտիոն-ոն-րեցենտ-ևենծ-ին%Ց2%Բ7սովիետ-արմենիա-ջոինտ-րեսոլուտիոն-րեպլացինգ-դոցս-բ2-39-47-անդ-6788/

2.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն թե սիտուատիոն ին Սովիետ Արմենիա, հտտպ://վվվ.նկր.ամ/են/դոցումենծ/1988-07-07-ԵուրոՊարլ-Րեսոլուտիոն-ոն-սիտուատիոն-ին-Արմենիա

3.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն րեպրեսսիոն ին Սովիետ Արմենիա, հտտպ://կարաբախֆացծ.ցոմ/վպ-ցոնտենտ/ուպլոադս/2013/12/ց_04719890220են01210152.պդֆ

4.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն թե րելեասե ոֆ թե մեմբերս ոֆ թե Կարաբախ Ցոմմիտտէ, 25 Մայ 1989, հտտպս://ոպ.եուրոպա.եու/են/պուբլիցատիոն-դետաիլ/-/պուբլիցատիոն/39դ0դաաբ-1473-459դ-9ե66-677284277եց6/լանգուագե-են

5.- Указ Президиума Верховного Совета СССР от 12 января 1989 года․ հտտպս://րուսնեբ.րու/ցատալոգ/000202_000006_բ1դ693ե6-20դ8-4023-9334-աեդեցե99ֆ415_70326/

6.- Եուրոպեան Պարլիամենտ րեսոլուտիոն ոն թե սիտուատիոն ին Արմենիա 18.01.1990, հտտպ://վվվ.նկր.ամ/սիտես/դեֆաուլտ/ֆիլես/եուրոպարլ_րեսոլուտիոն_ոն_սիտուատիոն_ին_արմենիա_18-01-1990.պդֆ, Եուրոպեան Պարլիամենտ րեսոլուտիոն ոն թե սիտուատիոն ին Արմենիա 15.03.1990, հտտպս://կարաբախֆացծ.ցոմ/եուրոպեան-պարլիամենտ-րեսոլուտիոն-ոն-թե-սիտուատիոն-ին-արմենիա-դոց-բ3-55690/

7.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն թե սիտուատիոն ին Արմենիա անդ Ազերբաիջան, հտտպ://վվվ.նկր.ամ/սիտես/դեֆաուլտ/ֆիլես/1991_05_16_եուրոպեան_պարլիամենտ_րեսոլուտիոն_ոն_թե_սիտուատիոն_ին_արմենիա_անդ_ազերբաիջան.պդֆ

8.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն թե բլոցկադե ոֆ Արմենիա անդ թե հուման րիղծ սիտուատիոն թերե, հտտպ://վվվ.նկր.ամ/սիտես/դեֆաուլտ/ֆիլես/1991_03_14_եուրոպարլ_րեսոլուտիոն_ոն_բլոցկադե_ոֆ_արմենիա.պդֆ

9.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն աիդ տո Նագորնո Կարաբախ, հտտպ://վվվ.նկր.ամ/սիտես/դեֆաուլտ/ֆիլես/ 1992_02_13_եուրոպեան_պարլիամենտ_րեսոլուտիոն_ոն_աիդ_տո_նագորնո_կարաբախ_բ3-0155_92.պդֆ

10.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն Արմենիա, հտտպ://վվվ.նկր.ամ/սիտես/դեֆաուլտ/ֆիլես/1993_01_21_եուրոպեան_պարլիամենտ_րեսոլուտիոն_ոն_արմենիա.պդֆ

11.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն թե ցոնֆլիցտ բեճէն Արմենիա անդ Ազերբաիջան, հտտպս://կարաբախֆացծ.ցոմ/եուրոպեան-պարլիամենտ-րեսոլուտիոն-ոն-թե-ցոնֆլիցտ-բեճէն-արմենիա-անդ-ազերբաիջան-բ3-0181-0186-0188-0197-անդ-020494/

12.- Եուրոպեան Պարլիամենտ Րեսոլուտիոն ոն սուպպորտ ֆոր թե պեացե պրոցեսս ին թե Ցաուցասուս հտտպս://պուբլիցատիոնս.եուրոպա.եու/են/պուբլիցատիոն-դետաիլ/-/պուբլիցատիոն/1ց8եդբ49-ց670-426դ-բց4ֆ-267ֆ0դ5509ա4

Գէորգ Ղուկասեան
Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

«Հորիզոն»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company