Այցելություն Արտաշատ՝ մարզային հանդիպումների շրջանակում
16 Մարտ 2024
Մարզային հանդիպումների շրջանակում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանը, Քրիստինե Վարդանյանը, Աննա Գրիգորյանը և Թադևոս Ավետիսյանը այսօր այցելել են Արտաշատ քաղաք։
Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին իրազեկել է երկրում տիրող ծանր իրավիճակն ու մարտահրավերները։ Սաղաթելյանի խոսքով՝ երկու ճանապարհ է մեր առջև դրված՝ կամ հանձնվենք կամ պայքարենք, իսկ իրենք ընտրել են երկրորդը։ «Ու այդ ճանապարհին մեր հույսը, դաշնակիցը, պայքարի ընկերը դուք եք։ Մենք ուրիշ ռեսուրս չունենք, ուրիշ հնարարվորություն չունենք»։
Նա նաև նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ծանոթացել են Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, որը խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ վերջնական կապիտուլյացիայի է տանում:
«Դա մի փաստաթուղթ է, որով փորձում են Արցախի հարցը լուծել և որով որևէ կերպ չի՛ զսպվում Ադրբեջանի հետագա ագրեսիան Հայաստանի նկատմամբ»,- ասել է նա։

