ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Նման ճանապարհ չի կառուցվելու, հակառակ դեպքում արդեն սկսած կլինեին

19 Մարտ 2024

Բաքվի պահանջած գյուղերը հանձնելու դեպքում Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի 2 մասի:«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը` նշելով, որ թուրքերը մարզ մտնելուց հետո անմիջապես ճեղքելու են մարզը` վտանգելով անցնող մեր ռազմավարական կոմունիկացիաները: Նրա արձանագրմամբ` կվտանգվի Երևան- Իջևան- Թբիլիսի միջպետական ճանապարհը, այն կդառնա անգործարկելի, ինչպես Գորիս Կապան միջպետական ճանապարհի հատվածը։ Վտանգվելու է նաև գազամուղը:

«Փաստորեն անվտանգային առումով, թե՛ տնտեսական, թե՛ տրանսպորտային ու նաև մարդկանց գերեվարման, կյանքի անվտանգային առումով որևէ երաշխիք չկա։ Որովհետև նշված գյուղերը հանձնելուց հետո Տավուշի մարզի մի քանի գյուղեր՝ հայտնվելու են թշնամու զինվորի անմիջական նշանառության տակ», – նկատեց Ստեփանյանը։

Նկատենք, որ մի քանի ուղղությամբ թշնամին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու օկուպացրել` հայտարարելով, որ զորքերը հետ չի քաշելու, քանի դեռ չի իրականացվել սահմանագծումը: Իսկ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են սահմանագծումն սկսել Տավուշից ու միակողմանի զիջել տարածքներ` փոխանակ պահանջելու, որ այդ աշխատանքներն սկսվեն, օրինակ, Սյունիքից, որտեղ կան օկուպացված տարածքներ:

«Նախ` թուրքն այդ տեսակն է` փորձում է խփել թույլ տեղին, թշնամուն է բնորոշ դա: Իրենք գիտեն, որ դա խոցելուց հետո Հայաստանի համար այդ հատվածը դառնալու է խիստ վտանգավոր, անվտանգության որևէ հետագա քայլեր նախատեսված չեն և, ըստ էության, Հայաստանի հյուսիս- արևելյան շրջանն Ադրբեջանը վերցնելու է իր վերահսլողության տակ», – նշել է պրոֆեսորը`ավելացնելով, որ Տավուշում շատ ավելի վտանգավոր վիճակ կստեղծվի, քան Սյունիքում: Ըստ նրա, ոթե Սյունիքում այլընտրանքային ճանապարհ կար, ապա Տավուշի պարագայում դա էլ չկա։

Նա համոզված է, որ իշխանությունների հայտարարությունները, թե տարածքները պետք է զիջենք, որ Ադրբեջանը չհարձակվի, որևէ երաշխիք չէ, որովհետև թշնամին հատկապես թուրքը, հարձակվում է, երբ թուլակամություն ես ցուցաբերում: Որպես պատմաբան Խ. Ստեփանյանը բացառիկ դրվագ հիշեց պատմությունից, երբ Պետրոս Գետադարձը համոզում էր, որ փրկությունը տալու և հանձնվելու մեջ է, դա տեղի է ունեցել այդ օրերի թագավորության անկումից առաջ էր ։

«Հիմա այսօրվա իշխանությունները համոզում են, թե պետք է Ադրբեջանի պահանջները բավարարեն, որ չհարձակվեն, բայց, ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ կարճ ժամանակ անց Ադրբեջանը նոր հարձակում է սկսելու։ Տավուշից է սկսել, որովհետև Տավուշն այսօր Հայաստանի այս պահին, ամենաանվտանգ պաշտպանական գիծն է։ Գեղարքունիքում էլ մենք խոցելի ենք, Սյունիքում էլ խոցելի ենք, Տավուշում իսկապես անխոցելի դիրքայի առավելություն ունենք: Փաստորեն, փորձում են նաև այս մեր անվտանգային գիծը, որ խոցելի չէ, ավելի խոցելի դարձնել և Հայաստանի նկատմամբ նոր ճնշումներ գործադրել», – ասաց պատմական գիտությունների դոկտոր պորֆեսորը։

Ինչ վերաբերում է երկրի վարչապետի այսօրվա խոստմանը տավուշցիներին, որ միջպետական մայրուղուն այլընտրանքային ճանապարհ են պատրաստվում կառուցել` նա թերահավատորեն վերաբերվեց։ Հիշեցնելով Փաշինյանը նախկին արտահայտությունները` «Արցախը Հայաստան է և վերջ», Ստեփանյանը վստահ է, որ նման ճանապարհ չի կառուցվելու, հակառակ դեպքում արդեն սկսած կլինեին։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company