ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախէն Տաւուշ՝ իշխանութիւններու պետականաքանդման կորստաբեր վարքագիծը

26 Մարտ 2024

Վարչապետ Փաշինեանի Տաւուշի սահմանամերձ գիւղերու բնակիչներու հետ հանդիպումը մէկ նպատակ կը հետապնդէր. նոր պատերազմով ահաբեկել գիւղացիները եւ սարսափի մթնոլորտ ստեղծել, որ եթէ Երեանը չկատարէ որոշ սահմանամերձ գիւղերու Ատրպէյճանին զիջելու Պաքուի պահանջը, ապա՝ պատերազմը անխուսափելի կրնայ դառնալ։

Պատերազմի սպառնալիքով ժողովուրդին կը պարտադրուին նոր զիջումներ, մինչ Հայաստանի հիւսիսային պաշտպանութեան պատուարները ամբողջութեամբ կը կազմաքանդուին։ Անկանխատեսելի վտանգաւոր հետեւանքներով լի է իշխանութիւններու անձնատուութեան այս նորագոյն արարը, երբ տարածքներու եւ բնակավայրերու զիջումով անվերահսկելի կը դառնայ երկրի ազատ տեղաշարժի համակարգը, կը վտանգուին հաղորդակցութեան ճանապարհները, ուժանիւթի եւ կազատարերու տարանցման ուղիները ու ջրային պաշարները։

Այս ընթացքով, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, Արարատի, Վայոց Ձորի, Սիւնիքի, Գեղարքունիքի եւ Տաւուշի ռազմավարական նշանակութիւն ունեցող պաշտպանական մեր պատուարները կը յայտնուին թշնամիի վերահսկողութեան տակ։ Հայաստանի հիւսիսային դարպասի պաշտպանական բնագծի ռազմական նշանակութիւն ունեցող բնակավայրերու, բարձունքներու եւ մարտական դիրքերու զիջումով՝ Պաքուի ռազմական անմիջական վերահսկողութեան ներքոյ պիտի յայտնուին Հայաստանի վարչատարածքային միաւորներէն 5-ը։

Արցախը բռնագրաւելէ ետք, Պաքուի իշխանութիւնները հաշտութեան պայմանագիր ստորագրելու կամեցողութիւն ցուցաբերելէ աւելի, յստակ մարտավարութեամբ Հայաստանի ինքնիշխան տարածքները պահանջելով եւ իւրացնելով լծուած են «Արեւմտեան Ատրպէյճան»ի ծրագիրը կեանքի կոչելու գործնական քայլերուն։ Բնականաբար, ատրպէյճանական կողմը 4, 6 կամ 8 գիւղական բնակավայրերով պիտի չգոհանայ եւ ամենայն հաւանականութեամբ, շուտով սկսի պահանջել Հայաստանի քաղաքատիպ բնակավայրերը երիզող տարածքները։

Արցախեան Պատերազմի նախօրեակին, իշխանութիւններու կողմէ 2020 թուականի Յուլիսին հրապարակուած Հայաստանի Հանրապետութեան ազգային անվտանգութեան ռազմավարութեան դրոյթներուն մէջ ամրագրուած «Արցախի Անվտանգութեան ապահովում» ենթախորագրի 4.25 կէտը կը նշէ. «Հայաստանի Հանրապետութիւնը, որպէս Արցախի անվտանգութեան երաշխաւոր, աջակցում է Արցախի իշխանութիւններին Ատրպէյճանի ռազմական ագրեսիայից եւ հարկադրանքից իրենց բնակչութեանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետութիւնը կը կանխարգելի Արցախի ազգաբնակչութեան բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ»: Փաշինեանի վարչակարգը ոչ միայն չկրցաւ երաշխաւորել Արցախի անվտանգութիւնը՝ այլեւ՝ անկարող եղաւ կանխակայելու Արցախի հայաթափումն ու արցախահայութեան բռնագաղթը։ Ա՛յս է Փաշինեանի վարչակարգի ռազմաքաղաքական ձախող համակարգը։

Գործող իշխանութիւնները ձախողած են ժողովրդավարական արժէքներու արմատաւորման, դատական իշխանութեան անաչառութեան, զինուած ուժերու մարտունակութեան եւ արտաքին քաղաքականութեան արդիւնաւէտութեան իրենց առաջադրանքներուն մէջ։ Ձախողած են պետութեան տարածքային ամբողջականութիւնը, սահմաններու անձեռնմխելիութիւնը եւ բնակչութեան ֆիզիքական գոյութիւնը ապահովելու՝ ազգային անվտանգութեան հիմնարար արժէքները իրականացնելու իրենց առաքելութեան մէջ։

Տաւուշի խնդիրը միայն տաւուշցիներու խնդիրը չէ՛, համայն հայ ազգի խնդիրն է։ Ազգակործան եւ կորստաբեր իշխանական խմբաւորութեան դէմ միասնաբար պայքարելու կամք ցուցաբերելով միայն կարելի է վերականգնիլ եւ վերակազմակերպուիլ, եւ այդ մէկը առաջին հերթին կ՚ենթադրէ ժողովուրդի զանգուածները վերստին զգաստացնել՝ որ իր հողին ու իրաունքներուն տէր կրնայ ըլլալ միայն ու միայն այս իշխանութեանց հեռացումով։ Ե՛ւ այս բոլորը ի մի բերելով, ազգովին պէտք է հասկնանք, որ վարչապետին եւ իր վարչակարգին կողմէ մեզի հրամցուածը Խաղաղութեան դարաշրջան չէ՝ այլ՝ Նուաստացումի դարաշրջան է։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company