ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ընդդիմությունն ունի մեկ առաջնային անելիք` իշխանության հեռացում, ազգային պետության ձեւավորում

26 Մարտ 2024

Մարտի 24-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը, Թադեւոս Ավետիսյանը եւ Քրիստինե Վարդանյանը հանդիպումներ են ունեցել Մարտունի քաղաքի բնակիչների հետ, մարտի 23-ին «Հայաստան» դաշինքը եղել է Հրազդան քաղաքում: Գրեթե ամեն շաբաթ ԱԺ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը տարբեր կազմերով այցելում է մարզեր, հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ: «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի հետ:

– Ձեր խմբակցությունը հանգստյան օրերին այցելել էր Հրազդան, Մարտունի: Լուսանկարներում տեսանք, որ դահլիճները լեփ-լեցուն էին, մինչդեռ առաջ շատ ավելի քիչ մարդիկ էին ձեզ հետ հանդիպումներին գալիս։ Ի՞նչ է փոխվել, ընդդիմության վարկանի՞շն է աճել, թե՞ իշխանությունից հիասթափությունն ու դժգոհությունն են մեծացել:

– Ամեն հաջորդ օր այս իշխանությունները ողջ ծավալով, հանրային կյանքի բոլոր ուղղություններով բերում են անորոշություններ, խնդիրներ, որոնք օր-օրի մեր հանրության համար առավել տեսանելի են դառնում: Բնական է, որ նման իրավիճակում մարդկանց մոտ անհանգստությունը մեծանում է, եթե նախորդ շրջաններում մարդիկ կարծում էին, որ սրանք կկարողանան իրենց խոստումները կատարել, հավատում էին, հատկապես անվտանգային միջավայրի մասով, ապա այսօր տեսնում են, որ ամեն ինչ սուտ էր: Մարդիկ օր-օրի հասկանում են իրականությունը, եւ հանրության մեջ ձնագնդի էֆեկտով տարածվում են մտահոգություններն ու իրական սպառնալիքը: Այո, դահլիճը լեփ-լեցուն էր, նույնիսկ կանգնելու տեղ չկար, հիմնական հարցերը վերաբերում էին անվտանգային խնդիրներին, խորացող սպառնալիքներին: Ներկա էին նաեւ բռնի տեղահանված մեր հայրենակիցները, սոցիալական խնդիրներին վերաբերող տարբեր հարցերի մասին էին խոսում: Մարդիկ բազմաթիվ խնդիրներ ունեն այսօր, անվտանգային խնդիրներից բացի: Այո, առաջնայինն անվտանգությունն է, բայց կան այլ բազում խնդիրներ եւս: Անգամ կրթական խնդիրների մասին խոսվեց: Մեր ազգային կերպի վրա հարձակում է գործվում, ինչը չի ընդունվում հասարակության լայն շերտերի կողմից: Այսօրվա իշխանությունները ոչ միայն անվտանգության հարցերն են տապալել, այլեւ անցել են մեր պատմությանն ու ինքնությանը, մեր ազգային արժեքներին: Վախենում են դրսում, վախեցած գալիս են ու ներսում հարձակվում են ամեն ինչի վրա:

– Իսկ նպատակը ո՞րն է այդ հանդիպումների, տպավորություն է, թե ինչ-որ բանի եք նախապատրաստվում:

– Մենք մեր պայքարը շարունակում ենք, ու, ըստ էության, այն սպառնալիքները, որոնք կային առաջ, այսօր էլ կան ու դեռ ավելի են խորացել: Հանդիպումները հիմնականում քաղաքացիների առաջարկով, պահանջով են լինում, մենք, բնականաբար, ներկայացնում ենք մարդկանց այն իրականությունը, որի մեջ ապրում ենք: Զրույցների ընթացքում մի բան հստակ է դարձել, որ մեր հայրենակիցները խորքային չեն պատկերացնում այն խնդիրները, որոնք այսօր կան, առկա են: Այս պարագայում շատ կարեւոր է զրուցել մարդկանց հետ, պատասխանել նրանց հարցերին, իրականությունը ներկայացնել օբյեկտիվ եւ այլն: Իսկ թե ինչի ենք պատրաստվում, ասեմ, որ օրվա իշխանությունները չեն գործում ՀՀ-ի ու մեր ժողովրդի շահերից, նրանց շահը միայն իրենց աթոռը պահելու շահն է, որպեսզի մեկ օր ավելի իշխանական վայելքներից օգտվեն: Այս իշխանությունը պարզապես սպառնալիք է մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար: Այս պարագայում ակնհայտ է դառնում, որ ընդդիմությունն ունի մեկ առաջնային անելիք` իշխանության հեռացում, ազգային պետության ձեւավորում: Դա է առաջնային խնդիրը:

– Ինչպե՞ս, ի՞նչ եք անելու:

– Պարզ ասեմ` մեր նախորդ հիմնական պայքարը, որ վերջնականապես չստացավ հանգուցալուծում, նպատակին չծառայեց, ու այս իշխանությունը շարունակում է մնալ երկրի ղեկին, պատճառն այն է, որ չկար բավարար հանրային աջակցություն, պատկերավոր ասած` ընդվզումը բավարար ներուժ չունեցավ՝ հասցնել իշխանափոխության:

– Իսկ այսօր կա՞:

– Պետք է կարողանանք հասնել դրան: Մեր ուժը մեր ժողովուրդն է: Մարդիկ օր-օրի շատանում են մեր կողքին: Պետք է մարդկանց բացատրել, վստահություն ներշնչել, ասել, որ անդառնալի ոչինչ չկա: Կան ելքեր, հստակ հնարավորություններ՝ իրավիճակը հաղթահարելու համար: Վստահ եմ, որ մարդկանց աջակցությունը չի ուշանալու:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company