ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայ գիրի ռահվիրայ «Գանձասար»ը կը շարունակէ իր յաղթական երթը…

27 Մարտ 2024

Պատմութիւնը միայն չի՛ կերտուիր սխրագործութիւններով, յաղթանակներով եւ ձեռքբերումներով, ո՛չ ալ պատմագիրներու նկարագրականով ու բնութագիրներով կ’անմահանայ: Այդ պատմութեան շունչ տուող անժանգ արժէքներ կան, որոնք շնչատու գործօններ են եւ դարերու վրայ դրասանգուած տրոփիւններ: Տրոփիւն, որ մռայլ եւ դժխեմ օրերուն իսկ կը շարունակուի՝ իր գոյութենական արժեհամակարգը պահպանելու եւ յարատեւելու համար։ «Գանձասար» շաբաթաթերթը շարունակ տրոփեց հայ կեանքէն ներս եւ դարձաւ հայ մշակոյթի մասնիկներէն մին: Իր ստեղծագործութեան թափը երբեք չդադրեցուց, շարունակեց փարիլ իր ազգանուէր առաքելութեան եւ նոյնանալ սուրիահայերու մաքառումներուն, դժուարութեանց եւ վերիվայրումներուն հետ:

30 տարի առաջ էր, երբ «Գանձասար» թերթի սկիզբը դրուեցաւ: Հիմնադիրները բծախնդրութեամբ լոյս ընծայեցին իրենց ձեռնասունը՝ «Գանձասար» շաբաթաթերթը՝ նոր ակօսներ բանալով հայ մտքի ու հոգիի դաշտերուն մէջ, ինչպէս նաեւ կեանք, ոգի, շարժում եւ աւիւն ներարկելով եկեղեցական, ազգայնական ու մշակութային բնագաւառներէն ներս: Անցեալի եւ այժմու խմբագրական կազմեր, հին ու երիտասարդ գրողներ եւ աշխատակիցներ գիտակցեցան իրենց ազգային կոչումին եւ դերակատարութեան, դարձան ներշնչող եւ ճառագայթող փարոս՝ սուրիահայութեան տալով վերապրելու կամքին տառապալից բայց լուսավառ ճանապարհը:

Հերոսի մը խիզախումներուն տուն տուող ապրումը, բանաստեղծի մը ստեղծագործ երկունքը, ժողովուրդի մը յոյզերն ու ապրումներու դարմանը ոգին ինք է: Սակայն ոգին իր ամբողջական իմաստը կը զգենու՝ երբ զայն լեզուով կ’ապրեցնենք ու կը մարմնաւորենք: «Գանձասար» շաբաթաթերթի անմահանուն աշխատակիցները հայ լեզուն իբրեւ գրագիտութեան կամ ապրուստի աղբիւր չդիտարկեցին, այլ «Գանձասար»-ի միջոցաւ ցոյց տուին, որ հայ լեզուն հայ ժողովուրդի ներքին «դաշտանկարին» արտաքնացած համապատկերն է, արիւնը ալեկոծող շարժումն է, հոգին զուարթացնող ձայնն է եւ սիրտը աշխուժացնող գոյնն է:

«Գանձասար» թերթը այս բծախնդրութեամբ, նախանձախնդրութեամբ ու ոգիո՛վ առաջնորդուեցաւ եւ իր ուղղութիւնը երբե՛ք չփոխեց: Հայօրէն եւ մեսրոպաբա՛ր գործեց: Նորարարութեանց հետ քայլ պահեց եւ զանոնք ներմուծեց իր մէջ, սակայն երբեք չօտարացաւ եւ չաղաւաղեց իր դիմագիծն ու էութիւնը՝ ներհայկական ուժականութեան տալով իւրովի ըմբռնում եւ գիտակցութիւն:

Սփիւռքի անհող ու անլաստ հայութեան համար «Գանձասար»-ը դարձաւ ու է՛ մեծ դպրոց: Դպրոց, ուր մեծ բանաստեղծներու եւ գրողներու մտքերը մարմին զգեցան եւ տողանցեցին «Գանձասար»-ի պատմադրոշմ էջերուն մէջ:

Նոր սերունդի ձայնը տարիներ շարունակ այս էջերուն մէջ ոգի առաւ եւ դարձաւ մշտաբարբառ յուշարար: Այո՛, թէկուզ պատերազմի պատճառով գաղութը նօսրացաւ, շատեր արտագաղթեցին դէպի հեռաւոր ափեր, բայց այս բոլորը չազդեցին «Գանձասար»-ի աշխատանքին վրայ՝ շնորհիւ վարչութեան եւ խմբագրակազմի մեղուաջան գործունէութեան: Ահա թէ ինչո՛ւ «Գանձասար»-ը իր պայծառ լոյսով կը պատռէ դարերուն թանձր խաւարը, կը բերէ հին կեանքին չհինցող գեղեցկութիւնները՝ մեզ հաղորդակցութեան մէջ պահելով մեր հալէպահայ քոյրերուն եւ եղբայրներուն ապրումներուն, երազներուն եւ ձգտումներուն հետ: Հոգիէ հոգի, սրտէ սիրտ, ժամանակէ ժամանակ կամուրջն է ան եւ այդ անժամանցելի կամուրջին վրայ իր բերած ոգեղէն դրութիւններով կը կատարէ իր միւս պաշտօնը՝ հոգիներու կառուցումը:

2008-ին էր, երբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը աւարտեցի եւ վերադարձայ ծննդավայրս՝ Հալէպ: Իմ առաջին տեսուչը եւ այդ օրերու Բերիոյ Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, այցի մը ընթացքին, երկու պաշտօն առաջարկեց ինծի. Ազգ. Քարէն Եփփէ Ճեմարանին մէջ կրօնի ուսուցիչ դառնալ եւ կամ «Գանձասար»-ի խմբագրակազմին մէջ որպէս սրբագրիչ աշխատիլ: Գրականութիւնն ու թերթի մէջ աշխատիլը աւելի հարազատ էր ինծի: Առ այդ, ընտրեցի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագրական կազմին մաս կազմել, որ ինծի համար դարձաւ ներշնչանքի աղբիւր եւ հարազատ տուն: Տուն, ուր մեր սիրելի աշխատակիցներու զրոյցները, ընկերային մթնոլորտը եւ կատակները անբաժան աղն ու համեմն էին մեր առօրեայ հեւքոտ գործունէութեան:

Երախտագիտութեամբ կը յիշեմ օրդ. Ալիս Գաթրճեանը, որուն հետ 5 տարի շարունակ աշխատակցեցայ եւ իրմէ բազմաթիւ լեզուական նրբութիւններ սորվեցայ: Ինծի համար մեծ մայր ու մեծ ուսուցիչ էր ան, որ կը փորձէր իր քնքշանքով, ուսուցիչի հոգեբանութեամբ լեզուամտածողութիւնս եւ հայրենագիտութիւնս աւելի եւս յղկել: Շատ բան պարտական եմ իրեն: Լոյս իր հոգւոյն:

«Գանձասար»-ի մեծ ընտանիքը 30 տարի շարունակ ցոյց տուաւ իմացական կարողութեանց եւ իրագործումներու պատուաբեր բարձունք մը: Այսօր այդ ծանր, բայց քաղցր լուծը կը շալկեն թերթի խմբագիր Զարմիկ Պօղիկեանը եւ երիտասարդ խմբագրակազմը, որոնք մեղուի նման անխոնջ ու անդուլ կ’աշխատին, կը համախմբեն եւ կ’արարեն՝ հայ գիրի փեթակը մշտածոր պահելով: Մեղուն ծաղիկներէն փոշի հաւաքելով՝ մեղր կը շինէ, որպէսզի մարդիկ այդ քաղցրահամ բալասան-մեղրը մշտապէս ճաշակեն: «Գանձասար» շաբաթաթերթը հայ գրողներու մտքի ստեղծագործութիւնները իր փեթակին մէջ ի մի խմբելով՝ ամէն շաբաթ հայ լեզուի ու գիրի մեղրը կը հրամցնէ իր հաւատարիմ ընթերցողներուն:

Հայ իրականութեան մէջ բազմաթիւ քամիներ փչած են ու պիտի փչեն՝ երբեմն փորձելով խորտակել սփիւռքեան մեր մեծ նաւը: «Գանձասար»-ը նաւակ մըն է, որ բազմաթիւ ալեբախութեանց եւ դժուարութեանց հանդիպելով մէկտեղ, կը շարունակէ թիավարել՝ հայ լեզուի, հայ գիրի եւ հայ մշակոյթի շեփորահարը եւ «անլռելի զանգակատունը» դառնալով:

Յաջող երթ, կանաչաւուն նոր ամեակներ մեր սիրելի «Գանձասար»-ին։

Աղբիւր՝ «Գանձասար-Բացառիկ 2024»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտարարէ «ԱՄԱՐԱՍ» ծրագրի կայացումը

06 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company