ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները

28 Մարտ 2024

Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր կենսական կարևորության և գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բաքվի պահանջած տարածքները հանձնելուց հետո ադրբեջանական վերահսկողության տակ է անցնելու նաեւ Հայաստանը սնուցող մայրուղային գազատարը, իսկ ՀՀ կառավարությունն առայժմ անգամ քննարկումներ չի իրականացնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ՝ գազատարի վերատեղադրման համար։

«Ի պատասխան Ձեր գրավոր հարցման, հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրաձայնված թվով 4 գյուղերի հարող տարածքներում առկա մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի քննարկել»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ԲԳ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

Թադեւոս Ավետիսյանը նկատում է, որ դրանից հետո մենք կենսական իմաստով ուղղակի կախվածության մեջ կլինենք իրենցից և ավելի հեշտացնում իրենց գործը՝ զիջումներ կորզելու և մեր իշխանությանը սպառնալու իմաստով։

«Սա անում են, շատ հետևողականորեն, փուլային և այսօրվա մեր երկրի իշխանությունը զավթած քաղաքական այդ խմբակի հետ սերտ համագործակցված» ,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ավելացնելով, որ հայելանման են Շուշիի գործողություններին։

«Սա ծրագրի մի մաս է, այն է՝ բացի տարածքից նաև ենթակառուցվածքի նկատմամբ ունենալ հսկողություն և, փաստացի, համակողմանիորեն մեզ աքցանի մեջ վերցնեն։ Սա նոր բան չի, պատմականորեն է այսպես։ Եվ, այո՛ , թուրք-ադրբեջանական այդ տանդեմն ունի երկարաժամկետ նպատակ՝ այս տարածաշրջանը առանց հայերի տեսնելու և մեր երկիրը զավթելու։ Դա ցեղասպան ծրագրի երկարաժամկետ շարունակությունն է։ Մենք շատ մոտ անցյալում տեսանք դա»,- արձանագրեց պատգամավորը։

Թադևոս Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում կատարվածի վերջին փուլը պատրաստվում են իրականացնել Հայաստանում։ «Փաստենք, որ, ցավոք, կարծես թե հայելանման ձևաչափով կրկնվում է այն, ինչը տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, Արցախից հետո նույն ձեռագիրն իրականացվում է ՀՀ-ում։ Թուրք -ադրբեջանական տանդեմի ախորժակը ինչպես պատմականորեն, այնպես էլ հիմա՝ ուտելուց է բացվում և նրանք, փաստ է, որ երբեք կանգ չեն առնելու քանի դեռ այսպիսի «նվեր ունեն». օրվա իշխանությունները իրենց աթոռը պահելու գնով զիջում են ամենուրեք և ամեն ինչ։ Հիմա հերթը հասել է Հայաստանի Հանրապետությունում մեր ստրատեգիական աշխարհագրական տարածքին», – ասաց մեր զրուցակիցը՝ նարև ուշադրություն հրավիրելով օրվա իշխանությունների խոսույթի վրա։

«Անունը դրել են խաղաղության խաչմերուկ, այլընտրանքային ճանապարհի նոր սոուսով են փորձում իրենց ազգադավ զիջումները հանրությանը ներկայացնել։ «Խաղաղության խաչմերուկ» անվան տակ փորձում են կործանարար գործողություն իրականացնել։ Ասում են՝ փոխադարձ ճանապարհներ, եղբայրություն, խաղաղություն և այլն , բայց եթե նույնիսկ իրենք էլ անկեղծ լինեն իրենց ձգտումների մեջ, այսինքն ինչ -որ տեղ, եթե մտածում են, որ հնարավոր է այդպիսի իրականություն, փաստ է, որ դիմացի կողմն ունի լրիվ այլ նպատակ՝ շատ կարճ և կոնկրետ՝ հայաթափել տարածաշրջանը, տիրանալ նաև մեր պատմական հայրենիքի այս վերջին բեկորին», – եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company