Տավուշը կարող է դառնալ Նիկոլի «գերեզմանը» արդյունավետ աշխատելու դեպքում
30 Մարտ 2024
Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարության հասցեին սկսել են ավելի մեծ ատելությամբ խոսել, քան Ադրբեջանն ու Իլհամ Ալիևը։ Այս մասին 24News-ի «Հարցազրույց Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով Տավուշին հարակից գյուղերի հնարավոր հանձնման մասին՝ Սաղաթելյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել համահայկական միասնական օրակարգ ու թույլ չտալ, որպեսզի Փաշինյանը գնա այդ քայլին։ «Եթե ճիշտ աշխատենք ու կազմակերպենք, Տավուշը կարող է դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գերեզմանը», – նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
