ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պատմութեան մայրուղիին վրայ…

03 Ապրիլ 2024

Այս խորագրով տեղադրած յօդուածս յանկարծ անհետացած է Դիմատետրի իմ էջէս։ Չեմ գիտեր, թէ ովքե՞ր ունին նման միջամտութիւններ բանեցնելու կարողութիւնը և ի՞նչ մեքենականութեամբ կ՚իրագործուին նմանօրինակ գործողութիւններ։ Եթէ իսկապէս խափանարարական բնոյթ ունի պատահածը, կ՚ուզեմ պարզապէս յստակ ընել, որ ես կը մնամ իմ տեսակէտներուն վրայ, զորս բաց մտքով կը բաժնեմ — և պիտի բաժնեմ – բոլորին հետ։ Եւ ինչպէս միշտ՝ կը հրաւիրեմ տարակարծիք եղողները նոյնը ընելու բանավէճի ընդունուած չափանիշներով։

Այժմ փորձեմ վերականգնել այն մտքերը, որոնք հիմ հայթայթած էին վերոյիշեալ գրառումիս։

Ես կ՚ըսէի հետևեալը.

(ա) Ահաւոր միամտութիւն է մտածել, թէ մաս կազմելով թուրքևազրպէյճանական զամբիւղին դուն կը կտրուիս Ռուսաստանէն։ Ռուսաստանէն չե՛ս կտրուիր։ Ռուսաստանէն չես կրնար կտրուիլ։ Դուն պարզապէս մաս կը կազմես այն համաձայնութեան, որ գոյացած է Մոսկուայի և թուրքևազրպէյճանական ուժային բևեռին միջև…Այդ համաձայնութիւնը, ըստ տարածաշրջանի խմորումներուն, կրնայ ենթակայ ըլլալ այլափոխութիւններու (քեզ ևս ընդգրկելով իր տարերքին մէջ), բայց դուն երբեք չես կրնար փակել քու դռներդ Ռուսաստանի առջև ապաւինելով Թուրքիոյ։ Չես կրնար, քանի որ ԻՐԵՆՔ երբեք չեն կտրուիր իրարմէ։

(բ) Նոյնն է պարագան թուրքևազրպէյճանական միւս զամբիւղին, որ շարունակ ձևաւորման մէջ է Արևմուտքի հետ։ Արևմուտքի պատգամը Հայաստանին շատ յստակ է այսօր։ Արևմուտքի ռազմավարական գործընկերը տարածաշրջանին մէջ Թուրքիան է և վե՛րջ։ Արևմուտքի հետ որևէ այլ սերտակցութիւն (մանաւանդ Հայաստանի կողմէ) ենթակայ է — և ստորադա՛ս — այս կանոնին։ Դուն Արևմուտքի «ռազմավարական դաշնակից»ը չես։ Դուն մաս կը կազմես Արևմուտքի հետ թուրքևազրպէյճանական համաձայնութեան։

(գ) Այս երկու զամբիւղները թուրքևազրպէյճանական կայսերական ուժի խաղաքարտերն են, որոնցմով Թուրքիա նպատակ ունի դառնալու Կովկասի իրողական տէրը։

(դ) Ի՞նչ են Թուրքիոյ իրական կարելիութիւնները այս մարզին մէջ։ Տեսանելի ապագային, Թուրքիան կը հասնի՞ այդ կարողականութեան։ Այսօրուան մեծ հարցականներէն մէկն է այս մէկը, որ կապուած է աշխարհակարգի մեծ տեղաշարժերուն հետ և որոնք իրենց տարերային հոլովոյթին մէջ կը գտնուին ներկայիս։ Հետևաբար դեռ շատ կանուխ է այս մասին գուշակութիւններ ընելու։ Այնուամենայնիւ յստակ է, որ առաջին անգամ ըլլալով Թուրքիոյ փանթուրքիստական գրաւը Կովկասի մէջ կը թուի իրական հող ունենալ այսօր։ Աշխարհակարգի այն ուժերը, որոնք որոշիչ խօսք ունին այս հարցի վճռահատման մէջ, լայնօրէն կը սատարեն այս իրականութեան։

(ե) Բոլոր երևոյթները ցոյց կու տան, որ Մոսկուայի establishment-ը յաջողապէս կաշառուած է Ալիևի կողմէ և չէզոքացուած։ Մոսկուայի տէրերը առևանգած են Ռուսաստանի մեծապետական գերագոյն շահերը և կ՚առաջնորդուին իրենց խմբակային և անձնական շահերով։ Այս առումով, էապէս խափանուած է երբեմնի Հիւսիս-Հարաւ (Ռուսաստան-Հայաստան-Իրան) առանցքը։ Եւ ստեղծուած այս աշխարհաքաղաքական պարապութեան (vacuum) հետևանքով Հայաստանը (և առաջին հերթին՝ Արցա՛խը) ինքնաբերաբար դարձած է «զոհելի» (expendable) քանակութիւն։ Ճիշտ ինչպէս Կիլիկիան՝ 1921-ին։

(զ) Խօսելով Արևմուտքի «երաշխիք»ներուն մասին, պէտք է շեշտել, որ թուրքևազրպէճանական Արևմտեան զամբիւղն է տիրապետող իրականութիւնը տարածաշրջանին մէջ։ Պարզ է, որ Արևմուտքը պիտի չմտնէ տարածաշրջանի ճահիճին մէջ և պարզ է, որ Թուրքիոյ ձեռքերուն մէջ դրուած է հզօր քարթ պլանշ մը։ Թուրքիոյ տրուած է առաքելութիւնը Ռուսաստանը դուրս պահելու Կովկասէն, որուն դիմաց համաթրքական բևեռը ինքնաբերաբար կ՚ըստանայ Հայաստանի «բանալի»ները։ Անշուշտ սատանան մանրամասնութեան մէջ է և շատ բան կախեալ է իրերու ընթացքէն։ Եւ սակայն մեծ է հաւանականութիւնը այսօր, որ «մանրամասնութիւն»ը դառնայ Հայաստանի դէմ տապալելով ամէն բան։ Այս է Արևմուտքը ներկայիս, որուն հետ հաշուի նստելու մեծ պարտաւորութիւն մը ունի այսօր հայ քաղաքական միտքը։

(է) Մերկ իրականութիւնը այն է, որ այսօր Հայաստանը չունի ռազմավարական դաշնակից։ Եւ այս ճգնաժամը տևաբար ամրագրող գործօնը Փաշինեանական իշխանութիւնն իսկ է։ Այս իշխանութիւնը այլևս չի պատկանիր հայութեան, քանի որ ան, առաջին հերթին, չի պատկանիր ինքզինքին։ Կարևոր չէ, թէ ան ինչպէ՞ս եկած է իշխանութեան և ինչքա՞ն կրնայ ապակողմնորոշել երկրի ժողովուրդը։ Ան այսօր որևէ առընչութիւն չունի մեր ազգային գերագոյն շահերուն հետ։ ՉՈՒՆԻ՝ ԵԹԷ ԻՍԿ ՈՒԶԷ ՈՒՆԵՆԱԼ։ Անշուշտ պէտք է հարց տալ, թէ որո՞ւն կը պատկանի ան այսօր։ Այդ բարդ հարցումին պատասխանն է, որ այժմ կը ճշտուի դիւանագիտութեան մէջ՝ առաջնային առաւելութիւնը վերապահելով Թուրքիոյ։

(ը) Ներկայի տուեալներով, Հայաստանը դուրս դրուած է պատմութենէն։ Ան իրական խօսակից չի համարուիր — և չէ՛ — աշխարհակարգի ուժերուն տարածաշրջանի բեմին վրայ, քանի որ ան այս կէտին վրայ զուրկ է անկախ պետականութեան մը համար կենսական եղող լծակային տարրական կարողականութիւններէ։ Փաշինեանական իշխանութիւնը լայնօրէն մսխած է այդ կարողականութիւնները։ Փաստօրէն այս իշխանութիւնը չունի որևէ տալիք հայ անկախ պետականութեան լինելիութեան ապահովման ճակատին վրայ։ Իր ներկայ դրութեամբ, ան միայն իր քաղաքական սնանկութիւնն է, որ կը պարտադրէ երկրին՝ հարցականի տակ դնելով Հայաստանի վերջին բեկորին գոյութիւնը։

(թ) Այս պայմաններուն տակ, Փաշինեանական իշխանութիւնը պէտք էր ինքնակամ հեռանար իշխանութեան դիրքերէն։ Ան չէ հեռացած։ Ընդհակառակն ան ամուր կառչած է իշխանութեան և հակառակ ժողովրդական Ընդդիմութեան իրերայաջորդ ալիքներուն՝ ան ամրապնդած է իր տեղը յենուելով ոստիկանական խուժդուժ միջոցառումներու։ Ան կրցած է փաստել իր դիմացկունութիւնը արտաքին ուժերուն։ Հետևաբար ինչո՞ւ զարմանալ, որ ան «սիրուած» է բոլոր մեծապետական ուժերէն։ Ներառեա՛լ՝ Մոսկուայէն։ «Սիրուած» է մանաւանդ թշնամիէն։

(ժ) Արդար ըլլալու համար պէտք է աւելցնել, որ ան նաև «սիրուած» է մեզմէ՝ ժողովուրդէ՛ն…Որքան ատեն որ ան կը յաջողի վախցնել և համոզել մեզ, որ պէտք է զիջիլ թշնամիին ամէն ինչ՝ խոյս տալու համար պատերազմէ, մենք ևս, մեր կարգին, կ՚ամրապնդենք Փաշինեանական համակարգի գոյութիւնը իշխանութեան դիրքերուն վրայ։ Այս առումով, ազգը դրուած է իր գոյութեան ամենէն անհեթեթ կացութեան մէջ։ Իր բոլոր տարակարծութիւններով հանդերձ երկիրը կը յօժարի գործել Փաշինեանական փաթեթին մէջ։ Եւ որքան ատեն, որ ազգը – թէկուզ բողոքի և կրաւորականութեան դիրքերէ — կ՚ընդունի գործել Փաշինեանական փաթեթով և կը դրուի ինքզինքին դէմ սակարկելու դրութեան մէջ, Փաշինեանական համակարգը անպարտելի է։ Եւ շնորհիւ իրեն՝ անպարտելի է նաև թշնամին։ ՊԱՐԶ ԽՕՍՔՈՎ, ԱՄԷՆ ՕՐ, ՈՐ ՓԱՇԻՆԵԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԸ ԳՈՐԾԷ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԵՒ ԿԸ ԳՈՐԾԷ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՄԵՆՔ ՕՐ ՄԸ ԱՒԵԼԻ ԿԸ ՊԱՐՏՈՒԻՆՔ ԵՒ ԹՇՆԱՄԻՆ ՔԱՅԼ ՄԸ ԱՒԵԼԻ ԿԸ ՅԱՌԱՋԱՆԱՅ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԵՐԷՆ ՆԵՐՍ։ ԵՒ ԱՅՍ ԸՆԹԱՑՔԸ ՎԵՐՋ ՉԻ ԿՐՆԱՐ ՈՒՆԵՆԱԼ։ ԱՅՍ ԸՆԹԱՑՔԸ ՉՈՒՆԻ ՅԱԳԵՑՄԱՆ ՇԵՄ։ ԱՆՈՐ ՅԱԳԵՑՄԱՆ ՇԵՄԸ ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱԲՆԱԿ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԲՆԱՋՆՋՈՒՄՆ Է։

(ժա) Հետևաբար ներկայ փակուղիէն դուրս գալու գործին անյետաձգելի նախապայմանն է Փաշինեանական համակարգի ամբողջական և վերջնական լուծարումը։ Այս կէտին վրայ, Ընդդիմութեան գործին ՄԻԱԿ չափորոշիչն է ասիկա։ Այսինքն այն ռազմավարութի՛ւնը՝ որ վերջ պիտի տայ մեր երկրի Փաշինեանական փակուղիին և ինքզինք դնէ տարածաշրջանի սակարկութիւններու սեղանին վրայ որպէս իրաւատիրոջ։ Ազգին կենսական առաջնահերթութիւնն է անմիջապէս և ամէն գնով զրկել թշնամին և բոլոր արտաքին ուժերը իրենց ներքին յենարանէն։ Ամենէն վճռական ձևով համոզել քաղաքական բեմը, որ Փաշինեանական համակարգը տէրը չէ երկրին։ Լուծարե՛լ Փաշինեանական համակարգը հզօր սկիզբն է Հայաստանի լծակային կարողականութիւնները վերականգնելու կենսական գործին։ Առանց այդ պատմական քայլին, Հայաստանը կ՚ամրապնդէ միայն իր ճորտային գոյութիւնը տարածաշրջանի խաղատախտակին վրայ։ Ան շարունակաբար կը կռէ իր շղթաները փոխանակ ջարդելու զանոնք և դուրս բերելու ինքզինք այսօրուան դժխեմ փակուղիէն։

Հակառակ արտաքին ուժերու և թշնամիին կողմէ ամէնօրեայ ռեժիմով ներարկուող հոգեբանական թոյնին, Հայաստանը պիտի անյապաղ և մեծ թափով հաստատէ ի տես աշխարհակարգի ուժերուն, որ իր ազգային ուժականութեան պաշարները չեն սպառած։ Ան անգամ ևս ցոյց պիտի տայ, որ այդ պաշարները անսպառ են։ Փաշինեանական համակարգն է, որ սպառած է ինքզինք և հետևաբար իրաւունք չունի տեղ զբաղեցնելու ՀՀ իշխանութեան կեանքին մէջ։ Եւ ազգը չունի թանկ հաճոյքը դանդաղելու։ Հայաստանը լքեալ գոյք չէ և պիտի չըլլայ։ Հասած է ժամը վերջնական առճակատման։ Հասած է ժամը վերականգնելու մեր տիրական դիրքերը պատմութեան մայրուղիին վրայ։

Կարօ Արմենեան

Մարտ 22, 2024

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company