ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այդ գումարը ՀՀ տնտեսության համար էական ազդեցություն չի ունենալու

05 Ապրիլ 2024

Այդ գումարը որևէ էական ազդեցություն մեր տնտեսության վրա չի էլ ունենալու․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում պետք է 270 մլն եվրոյի դրամաշնորհ տրամադրվի Հայաստանին։

«Այսօրվա Բրյուսելի հանդիպումը, ըստ էության, որևէ աշխարհացունց հայտարարություններով չավարտվեց, հաշվի անռելով այն, որ խոսվեց հիմնականում տնտեսական մի շարք նախագծերի մասին, որոնց ուղղությամբ նախկինում ևս քայլեր էին իրականացվում, այսինքն` նոր նախագծի, նոր ուղղության մասին չի հայտարարվել»,- ասաց նա։

Տնտեսագետի պարզաբանմամբ՝ ԵՄ-ն նախատեսում է 270 մլն եվրոյի դրամաշնորհ հատկացնել փոքր և միջին բիզնեսին և որ այդպիսի դրամաշնորհ վերջին տարիների ընթացքում ևս հատկացվել էր։ «Այդ 270 մլնը պետք է 4 տարիների ընթացքում հատկացվի, այն էլ հիմնականում ուղղվելու է փոքր և միջին բիզնեսի վարկերի սուբսիդավորմանը և նաև մարզերում մի շարք դրամաշնորհային նախագծերի ֆինանսավորմանն ու խորհրդակցությունների կազմակերպմանը, ուսուցմանը և այլն։

Դա բավականին փոքր գումար է Հայաստանի մասշտաբներով և վերջին 3-4 տարվա ծրագրերի շարունակությունն է ըստ էության»,- նկատեց նա և հավելեց, որ խոսվել է նաև ենթակառուցվածքային ծրագրերի մասնակցության մասին ինչը ևս վերջին տարիների ընթացքում իրականացվել է։

«Օրինակ՝ հյուսիս-հարավի մասով եվրասիական զարգացման բանկը ֆինանսավորում է այս նախագիծը, վարկ է տրամադրում և դա էլ նորություն չէր։ Խոսվեց, կարևորվեց Հայաստանի էներգետիկ անվտանգության պարենային անվտանգության մասին։ Այստեղ ԱՄՆ-ն և ԵՄ-ն մի շարք ծրագրեր ունեն, խոսքը վերաբերում է կանաչ, արևային էներգետիկայի զարգացմանը և այլն ուղղություններով, ինչը ևս վերջին 5-6 տարիների տենդեց է»։

Ըստ Պարսյանի՝ պետք է արձանագրենք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարեց՝ կարևորում է Հայաստանի զարգացումը տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի ինտեգրման ճանապարհը։

«Այսինքն` եթե Հայաստանն ուզում է՝ զարգանա պետք է ինտեգրվի տարածաշրջանի երկրների հետ, իսկ տարածաշրջանի երկրների մեջ է մտնում և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը, ՛և Ադրբեջանը․ արևմուտքը արձանագրեց, որ Հայաստանը չի կարող կտրուկ շրջադարձեր կատարել՝ հաշվի առնելով իր ներկայիս կապերը տարածաշրջանի երկրների հետ և նրա այս կոչը այն էր, որ շարունակեն կապերը կամ նոր կապեր ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Սրանք էին հիմանական պրոցեսները և որևէ նոր ուղղության չկար այս ամենի մեջ»,- շեշտեց նա։

Դիտարկմանը՝ իշխանությունն էլ էր ասել, որ տնտեսական բնույթի է լինելու հանդիպումը, նա ասաց, այո, բայց հենց տնտեսականի մեջ էլ նոր բան չկար։

«Այդ գումարը որևէ էական ազդեցություն մեր տնտեսության վրա չի էլ ունենալու, այստեղ պետք է կարևորենք, որ վերջին շրջանում կառավարությունը ցանկանում է Հայաստանի բիզնեսի ստանդարտները համապատասխանացնել ԵՄ ստանդարտներին, որ կարողանանք մեր տեղական ապրանքները արտահանենք եվրոպական շուկա։ Այս ուղղությամբ որոշում է կայացրել կառավարությունը և փորձում է ստանդարտացման գործընթացն անցնել, ներդնել ԵՄ ստանդարտները և այս տարի բավականին շատ ստանդարտներ է նախատեսում, որ պետք է մշակվի և ներդրվի մեր բիզնեսի համար։ Այդ մասով ԵՄ-ն միանշանակ կարող է օժանդակել խորհրդատվության տեսքով՝ տարբեր ստանդարտների ներդրման մշակման գործընթացում։ Այստեղ կարող ենք ասել, որ աշխատելու տեղ կա, ԵՄ-Հայաստան ստանդարտացման գործընթացն ավարտելու մասով»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։

Հեղինակ Ամալյա Առաքելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company