ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն

07 Ապրիլ 2024

Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպունը Հայաստանի որոշ շրջանակներում սպասելիքներ էր ձևավորվել։

Սպասումներն արդարացիորեն անվտանգային երաշխիքներին էին վերաբերում, ինչը բնական է գոյաբանական սպառնալիք դիմագրավող հայ հանրության համար, մանավանդ որ, պատերազմով սպառնում է թե՜ թշնամին, թ՜ե սեփական երկրի ղեկավարը։

Որքանո՞վ էին արդարացված կամ հիմնավոր այս սպասումները։

Ընդամենը մի քանի շատ համեստ, անգամ խիստ մակերեսային փաստ, որոնց վրա կարող եք ձեր սեփական դատողությունները կառուցել կամ եզրակացութան հանգել։

-44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հավաքական Արևմուտքը լռել է։ Ո՜չ ԵԱՀԿ ԽՎ-ն, ո՜չ ԵԽԽՎ-ն, ոչ էլ միջազգային այլ կառույցներ, որին անդամակցում է Հայաստանը, հանդես չեն եկել ադրբեջանական ագրեսիան դատապարտող որևէ հայտարարությամբ։

-Հայտարարություններ չեն հնչել, երբ բացահայտ էին և փաստված պատերազմական գործողություններում թուրքական աջակցությունն ու ներգրավվածությունը, օտարերկրյա ահաբեկիչներ, վարձկաններ ներգրավելու Թուրքիայի հետքը կամ Ուկրաինայից մատակարարված քիմիական/ֆոսֆորային/ զենքի կիրառությունը։

-Հիշենք, որ ԵԱՀԿ տանիքի տակ էր գործում Մինսկի խումբը, որի նախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, նախագահների մակարդակով եղել են շուրջ հինգ հայտարարություններ, որոնք բացառում են ուժով/ ագրեսիայով/ կամ ուժի սպառնալիքով Արցախի հակամարտության հանգուցալուծումը, ամրագրելով ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները։

-Հակառակ հայկական կողմի բազմաթիվ պահանջ-դիմումնեին, ՅՈւՆԵՍԿՕ-ն մոնիտորինգային առաքելություն չի ուղարկել Արցախ՝ մշտադիտարկելու Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչը ևս փաստվում է թե՜ Ալիևի հրամանագրով/2022, օգոստոս/, թե՜ Ադրբեջանի փաստացի գործողություններով։

-ՅՈւՆԵՍԿՕ-ի / միջազգային մամուլը շատ է անդրադարձել այս կառույցի կոռուպցիոն սկանդալներին/ կամազուրկ ղեկավարությունը հայտարարել է, որ չի կարող առաքելություն իրականացնել, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է իրենց առաքելությանը։

-Այս ընթացքում էներգետիկ ճգնաժամում հայտնված Եվրոպան ադրբեջանական գազ է գնում՝ բավարարելով էներգետիկ կարիքների մի զգալի հատված՝ աչք փակելով վերջինիս ռուսական ծագման վրա։

-Ժողովրդավարական Արևմուտքը խուլ է, նաև կույր՝ չտեսնելով ավտորիտար Ադրբեջանի իրական պատկերը քաղբանտարկյալներ, անազատ ընտրություններ, օլիգարխա-կլանային համակարգ․․/։ Ֆոն դեր Լայենի և մյուսների համար Ադրբեջանի հետ հարաբերվելու այլ առաջնահերթություններ կան, ուր եվրոպական հարմարավետությունն ու շահը բարձր են Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից, հայ ազգաբնակչության փաստացի ոչնչացումից կամ միջազգային իրավունքի տոտալ բռնաբարումից։

-Արևմտյան և ոչ մի երկիր և կառույց չի քնարկել ռազմական/ պատերազմական հանցագործ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ/պատժամիջոցներ/ կիրառելու, Ադրբեջանին իբրև պատերազմական հանցագործ պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, մինչդեռ Ռուսաստանի պարագայում վճռական են և անշրջելի։

-ԵԽԽՎ և ԵԱՀԿԽՎ՝ Լաչինի միջանցքը բացելու, մարդասիրական ուղղվածության մեկ-երկու բանաձևեր, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՄԱԿ արդարադատության դատարանի՝ միջանկյալ վճիռները արհամարհվել են Բաքվի կողմից, մնալով անհետևանք։

-Բաքուն շարունակելով անպատիժ մնալ, մի շարք անգամներ հայտարարել է, որ միջազգային իրավունքն ու ինստիտուտները մեռած են և ինքը հարցերը լուծում է ուժի իրավունքով։

-Լաչինի 9 ամիս ձգված ցեղասպանական բլոկադան արժանացել է ընդամենը մի քանի հայտարարությունների, որոնց չեն հաջորդել Բաքվի նկատմամբ որևէ պատժամիջոց, որևէ կոնկրետ գործողություն։

-Ըստ էության, հավաքական Արևմուտքն իր լռությամբ, անտարբերությամբ կամ անգործությամբ կիսում է Արցախի հայաթափման պատասխանատվությունն ու մեղքը։

-Հավաքական Արևմուտքի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում Ժոզե Բորելի կողմից հնչեցրած Հայաստանի տարածքային ամբողջությունը սատարելու անատամ կոչերը գրոշ չարժեն, քանի դեռ դրանց չեն հաջորդել առարկայական գործողություններ, իսկ ադրբեջանական զորամիավորումները շարունակում են ՀՀ տարածքների օկուպացիան։

-Ավտորիտար Ադրբեջանի «ազատ»ընտրությունները շնորհավորողների առաջին շարքերում Շարլ Միշեն է․ այն Միշելը, որը Արցախի նշաձողն իջեցնելու գլխավոր պատվիրատուներից մեկն է, նաև մի կառույցի ղեկավար, որի մահվան կամ անգործության մասին չի դադարում բարձրաձայնել Ալիևը։

-Ապրիլ 5-ի բրյուսելյան հանդիպմանը զուգահեռ կամ նախընթաց Բլինկենն ու Ֆոն դեր Լայենը բարեկանական, Ալիևի հանգստացնող զանգեր են փոխանակում, ուր խոսք չկա ոչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ոչ գերիների, ոչ էլ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին։

ԱՅՍ ԸՆԹԱՑՔՈւՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈւՄ Է ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈւՐՋ և ՈՐԵՎԷ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԻ ՍՏԱՆՈւՄ։/ Սա առանձին վերլուծության խնդիր է, թե ինչու և ինչպես Հայաստանը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ/։

-Ճիշտ այն պահին, երբ Ուկրաինական ճակատում ակնհայտ ձախողում է, երբ, մեղմ ասած, Ուկրաինայի և Արևմուտքի գործերը լավ չեն, երբ Հարավային Կովկասում խախտվել է ռազմական հավասարակշռությունը, երբ աշխարհաքաղաքական նոր ճարտարապետությունը՝ հակամարտությունների ու բախումների նոր օջախներ հրահրելով տեղափոխվել է մեր տարածաշրջանում, երբ Հայաստանի էկզիստենցիալ մարտահրավերը սրի պես կախված է օդում՝ ԵՄ-ն հայտարարում է Հայաստանին 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ տրամադրելու մասին։

-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈւԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈւՄ այս է դրամաշնորհի նպատակը, և ՈՉ ՄԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ։

-Ավելի քան ակնհայտ է՝ Հայաստանը՝ ձախողված կառավարմամբ, կազմաքանդված ինստիտուտներով և առհասարակ դիմադրողականության ամբողջական անկումով, կուրորեն, առանց սառը հաշվարկների, մտնում է 270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության մի փուլ։

Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ կործանարար արկածախնդրություն։

Ակնհայտ է, որ պարտված, Հայաստանը միանձնյա ղեկավարող անձը Հայաստանի պետականության անկումը կասեցնելու, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու կարողություն, կամք, քաղաքական և բարոյական լեգիտիմություն չունի»։

Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company