ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Պրիւքսէլի եռակողմանի յայտարարութեան ճակատագրական բացը

08 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի, Եւրոպական Միութեան և Հայաստանի իշխանութիւններուն կողմէ հրապարակուած միացեալ յայտարարութիւնը կը խօսի ամէն ինչի մասին, բացի Հայաստանի համար կենսական և անմիջական նշանակութիւն ունեցող անվտանգութեան սպառնալիքներէն։ Կը խոստանայ ամէն բան, բացի թուրքևազրպէյճանական ոսոխին դէմ ապահովութեան շօշափելի երաշխիքներէ։ Ան բացարձակապէս կ՚անգիտանայ գոյութենական այն սուր ճգնաժամը, որուն դէմ յանդիման կը գտնուի մեր երկիրը այսօր։

Այս պայմաններուն մէջ, բացառիկ ուշիմութեան կարիք չունի թշնամին հասկնալու համար, որ Հայաստանի նոր «հովանաւոր»ները երբեք հետաքրքրուած չեն իր ձեռքերը «կապելով»։ Անոնք երբեք հետաքրքրուած չեն Հայաստանի անվտանգութեան խնդիրներու լուծման մէջ դերակատար ըլլալով։

Պրիւքսէլի յայտարարութեամբ, Արևմուտքի տէրերը յստակօրէն կը լուան իրենց ձեռքերը և անգամ մը ևս Հայաստանը կը լքեն իր ճակատագրին։ Աւելի՛ն։ Անոնք գործնականօրէն կ՚անցնին թշնամիին կողմը ռազմական հողի վրայ նժարը թեքելով ի նպաստ թուրքևազրպէյճանական բևեռին։ Պարզ է, որ անոնք իրենց գրաւը դրած են Կովկասի մէջ Թուրքիոյ և Ազրպէյճանի միջոցով Մոսկուան և Իրանը հակակշռելու սին յոյսերուն վրայ։ Մինչ այդ՝ կրկին ծախուողը հայ պետականութեան կենսական շահերն են տնտեսական և մարդասիրական օգնութեան թափանցիկ շղարշներուն ետին։

Անմիջական հետևանքը այս մնջախաղին՝ ազրպէյճանական ուժերու վերջին ոտնձգութիւններն են։ Կարդա՛լ ՀՀ ԱրտԳործՆախարարութեան ստորև տեղադրուած յայտարարութիւնը։ Նախարարութիւնը կը փութայ ինքզինք շնորհաւորել Բաքուի կողմէ ռազմական գործողութիւններու կասեցման համար։ Աւելի զգօն վերաբերմունքը պիտի պահանջէր ակնկալել աւելի մեծ վտանգը, որ դեռ մեր առջևն է և պատրաստուիլ աւելի ծաւալուն մարտահրաւէրներու։

Կը տեղեկացնեն, թէ այսօր Ֆրանսայի դեսպանը Երևանի մէջ խօսած է ՀՀ անվտանգութեան զօրավիգ կանգնելու Ֆրանսայի դիտաւորութեան մասին։ Ի՞նչ պէտք է հասկնալ այս ջերմ հաւաստիքներէն…որոնք երբեք յստակ մարմնաւորում չեն ստացած մինչև օրս։ Պէտք է անշուշտ հետապնդել դիւանագիտական այս ելոյթները հաստատելու համար անոնց իրական կշիռը, բայց նաև պէտք է անպայման կազմակերպել իրական զուգահեռը և պատրաստուիլ իրական կռուի։

Փաստը այն է, որ ահաւասիկ կրկին, այս ուշ ժամուն, ՀՀ իշխանութիւնները կը շարունակեն ապաւինիլ «խաղաղութեան օրակարգ»ին միաժամանակ ընդունելով, որ թշնամին բացարձակապէս հետաքրքրուած չէ նման փաթեթներով։ Մերկ իրականութիւնը այն է, որ մենք չունինք ոչ Մոսկուայի և ոչ Արևմուտքի յստակ զօրակցութիւնը և երկիրը կը գտնուի քաղաքականապէս սնանկ իշխանութեան մը ձեռքին։ Հետևաբար պայման է, որ առաջին հերթին Փաշինեանական համակարգը դադրի մեր երկրին ճակատագիրը տնօրինելէ։ ԴԱԴՐԵՑՈՒԻ՛։

Պրիւքսէլի Յայտարարութիւնը իր մեծ խոստումներուն ետին բացայայտեց ՀՀ քաղաքականութեան էական բացը։ Ներկայի տուեալներով, Հայաստանի դէպի Արևմուտք շրջադարձը շատ հեռու է թուրքևազրպէյճանական մեծ սպառնալիքը չէզոքացնել կարենալէ։ Ընդհակառակն ան նոր աշխուժութիւն հաղորդած է թշնամիի յարձակապաշտ ռազմավարութեան։ Թուրքևազրպէյճանական բևեռը կը շարունակէ տիրապետել տարածաշրջանի խաղասեղանին թէ՛ Մոսկուայի և թէ՛ Արևմուտքի հետ յարաբերոււթիւններու խաղաքարտերը իր հակակշռին տակ պահելով։ Փոխանակ մեր անվտանգութեան կացութիւնը բարելաւելու, Պրիւքսէլի բանակցութիւններով մենք բացէ ի բաց վատթարացուցած ենք մեր կացութիւնը։ Մինչև ե՞րբ՝ այս ամէնօրեայ գահավէժը։

Կարօ Արմենեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company