ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կրկին Ազգային Միասնականութեան Անհրաժեշտութեան Մասին

10 Ապրիլ 2024

Միջազգային յարաբերութիւնները անհրաժեշտ են երկրի մը արտաքին բազմաբնոյթ շահերը ապահովելու համար: Այդ յարաբերութիւնները յաճախ երկկողմ են, երբեմն` բազմակողմ: Ինչ բնոյթ ալ ունենան անոնք, պէտք է հիմնուին միջազգային օրէնքներու վրայ: Իսկ ի՞նչ կը նշանակէ միջազգային օրէնք. երկրորդ համաշխարհային պատերազմէն ետք, միջազգային են այն օրէնքները, որոնք կը բխին Միացեալ ազգերու կազմակերպութեան համաձայնագիրէն եւ Արդարութեան միջազգային ատեանի կանոնագրութենէն: Այս երկու հիմնարար փաստաթուղթերուն վրայ հիմնուելով, ՄԱԿ-ի զանազան հիմնարկները կը մշակեն օրէնքներ եւ համաձայնագիրներ, որոնց պէտք է միանան ՄԱԿ-ի անդամ պետութիւնները: Այն բոլոր համաձայնագիրները եւ դաշինքները, երկկողմ թէ բազմակողմ, որոնք չեն յարգեր ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթուղթերը կամ չեն վաւերացուած անոր կողմէ, չեն կրնար միջազգային օրէնքին համապատասխան համարուիլ եւ ուրեմն ենթակայ են փոփոխութեան եւ վերանայման:

Անցնող շաբթուան ընթացքին Հայաստանի եւ սփիւռքի տարածքին խօսակցութիւններու եւ վերլուծումներու գլխաւոր նիւթը Հայաստան – Միացեալ Նահանգներ – Եւրոպական Միութիւն եռակողմանի բանակցութիւններն էին: Ոմանք մեծ ակնկալութիւններ ունէին այս բանակցութիւններէն, ուրիշներ կասկածներ դրսեւորեցին: Բանակցութիւնները տեղի ունեցան եւ անոնց հիմամբ յայտարարուեցաւ, որ Եւրոպական Միութիւնը եւ Ամերիկայի Միացեալ Նահանգները Հայաստանին տնտեսական օժանդակութիւն պիտի տրամադրեն յառաջիկայ հինգ տարիներու ընթացքին: Օժանդակութեան չափը համեստ է, ու ինչպէս դիտել տուին որոշ տնտեսագէտներ, անկարող է Հայաստանի տնտեսութեան մէջ տեսակարար յառաջընթաց իրականացնելու:

Տնտեսական օժանդակութեան խոստումը տեսանելի մասն է միայն կայացած բանակցութիւններուն: Յաճախ, նման հանդիպումներէ ետք չըսուածը աւելի կարեւոր է յայտարարուածէն:

Չըսուածին մասին որոշ չափով փակագիծերը կը բանայ Եւրոպական Միութեան արտաքին յարաբերութիւններու բանբեր Փեթեր Սթանոն: Սթանօ կ՛ակնկալէ, որ Հայաստանի մէջ բարեփոխումները շարունակուին, Հայաստանը քաղաքական եւ տնտեսական առումով Եւրոպական Միութեան մօտեցնելու համար: Այդ բարեփոխումները կ՛ենթադրեն. 1- ժողովրդավարական հաստատութիւններու ամրապնդում եւ բարեփոխում, 2- տնտեսական բարեփոխումներ, 3- օրէնքի գերակայութեան ամրապնդում եւ 4- փտածութեան դէմ պայքար: Այս նպատակները կրկնութիւնն են Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ իրականացած իշխանափոխութեան առաջադրանքներուն, որոնց գործադրութիւնը ցարդ աւելի յետընթաց արձանագրած է, քան` յառաջխաղացք: Մաղթենք, որ հաւաքական Արեւմուտքի մղումով իրողապէս իրականանան այս առաջադրանքները:

Ապահովական կացութեան մասին ոչ մէկ նշում եղաւ հանդիպման յաջորդած յայտարարութիւններուն մէջ: Բայց ահա, Փեթեր Սթանօ կը հաւաստիացնէ, որ Եւրոպական Միութիւնը չի պահանջեր, որ Հայաստան հրաժարի իր միւս գործընկերներէն: Այսինքն` քաղաքական կողմնորոշումը շրջելու հարց չի դներ: Այսինքն` ապահովական գետնի վրայ երաշխիքներ չի տրամադրեր: Եւրոպական Միութիւնը կ՛ընդունի, որ եթէ Հայաստանի շահերէն մեկնելով կարեւոր է, կամ լաւ է, կամ ձեռնտու է Ռուսիոյ հետ համագործակցութիւն ունենալ, կարելի է ունենալ: Այդ համագործակցութիւնը պէտք չէ հակասէ Եւրոպական Միութեան քաղաքականութեան, օրինակ` պատժամիջոցներու շրջանցումին:

Փաստօրէն Եւրոպական Միութիւնը կը յուշէ, որ պէտք չէ Հայաստան փճացնէ Ռուսիոյ հետ յարաբերութիւնները, որովհետեւ ինք տրամադիր չէ զայն փոխարինելու բոլոր մարզերուն մէջ: Կողմ է միայն կսմիթներու քաղաքականութեան, բայց ոչ` ամբողջական խզումին:

Խօսակցութիւններու ընթացքին հաւանական է, որ շատ աւելի յստակ ու բացայայտ ցուցմունքներ տրուած պէտք է ըլլան: Անոնք, որոնք մեծ խանդավառութիւն կը ցուցաբերէին Ռուսիոյ հետ յարաբերութիւններու խզումին նախատեսութեամբ, հիմա յուսախաբ պէտք է ըլլան: Իսկ Հայաստանի իշխանութիւնները ինչպէ՞ս պիտի ձեռնարկեն կարեւոր, կամ լաւ, կամ ձեռնտու յարաբերութիւններու բարելաւման անբարեյոյս դարձած Ռուսիոյ հետ, որուն հետապնդած շահերը ներկայ պայմաններուն լոյսին տակ Հայաստանի համար նպաստաւոր չեն:

Հայաստանի իշխանութիւնները ճիգ չխնայեցին իրենց միջազգային յարաբերութիւնները խճճելու ուղղութեամբ: Եւրոպական Միութիւնը եւ անոր միջոցով հաւաքական Արեւմուտքը պատրաստ են օգնելու Հայաստանին ինքնուրոյն կերպով լուծելու քաղաքական կողմնորոշման խնդիրը, որ բարդ հաւասարութեան մը կերպարանք ստացած է արդէն:

Հայաստան իր քաղաքական կողմնորոշումը յստակացնելու պարտադրանքին ենթակայ է այժմ: Անոր անհրաժեշտ է, քաղաքական բոլոր կենդանի ուժերու միասնական ներդրումով նոր քաղաքական ուղիի մը մշակումը: Ազգային խախտուած միասնականութեան վերստեղծումը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ

«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company