ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Տեղեկությունների համաձայն Ադրբեջանը համաձայնություն է տվել, որ Արցախը միավորվի ՀՀ-ին, հետո հրաժարվել է

10 Ապրիլ 2024

Ի պատասխան այսօր՝ ապրիլի 10-ին, Աժ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանն առ այն, որ եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում սկսել խոսակցություն Ադրբեջանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղը չի գնացել, որովհետև արգելել են, Արցախի ԱԺ պատագամավոր Վահրամ Բալայանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որևէ արգելքի մասին տեղյակ չէ:

«Բանակցային ամբողջ գործընթացում տարբեր նախագծեր են քննարկվել, տարբեր մոտեցումներ են եղել կարգավիճակի և տարածքների հետ կապված: Տարիներով ընթացել են այդ բանակցությունները, բայց փաստն այն է, որ արդյունք չի եղել»,-հավելեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը մշտապես նշում է, որ միջազգային հանրությունը Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս, Արցախի ԱԺ պատգամավորը պատասխանեց.

«Եթե միջազգային հանրությունն այդպես է գտնում, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել այն, որ տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ գալիս էին Արցախ, պաշտոնյաների հետ հանդիպումներ էին ունենում, Մինսկի խմբի ներկայացուցիչները ամեն անգամ տարածաշրջան գալով հանդիպում էին նաև Արցախի իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նպատակը ո՞րն է եղել այդ ամենի»:

Փաշինյանի մյուս հայտարարությանը, թե ամբողջ խնդիրն այն է, որ 1996-1998թթ․ պրոցեսներով Հայաստանն իշխանությունը զավթելու և պահելու համար ներկայացվել է այլ լույսի ներքո, Վահրամ Բալայանն պատասխանեց.

«Փաստորեն Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կար իշխանության տարբեր թևերի մոտեցումներ, որովհետև Պետրոսյանը գտնում էր, որ Արցախը որոշակի ինքնավարության կարգավիճակով պետք է մնար Ադրբեջանի կազմում: Երևի այդ հակասությունների հողի վրա նա հրաժարական տվեց»,-ապա հավելեց, որ եթե Արցախի հարցը չկար, Մինսկի խումբն ինչու՞ էր գալիս: Բացի այդ փաթեթային, փուլային առաջարկությունները ինչի՞ մասին էին: Նա նշեց, որ կային որոշ հրապարակված փաստաթղթեր, որտեղ քննարկվում էին Արցախի տարածքների, փախստականների կարգավիճակի հետ կապված հարցերը: Այդ հարցերը կային, քննարկվում էին, սա է փաստը:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք չենք ընդունել, որ Ադրբեջանի կազմում պետք է լինի Լեռնային Ղարաբաղ՝ ինքնավար կարգավիճակով, որտեղ կառավարումը պետք է իրականացնեն երկու սուբյեկտ՝ Լեռնային Ղարաբաղի հայկական և Լեռային Ղարաբաղի ադրբեջանական համայնքները, Վահրամ Բալայանն ասաց, որ փաստաթղթերում տարբեր մոտեցումներ են եղել՝ ադրբեջանական կողմը մի բան է առաջարկել, հայկականը՝ մեկ այլ:

«Բայց փաստն այն էր, որ Արցախն ինքնուրույն պետություն էր, և այդ գործընթացները ընթանում էին՝ հարցին ոչ վերջանականապես լուծում տրված: Եղած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը համաձայնություն է տվել, որ Արցախը միավորվի Հայաստանին, բայց հետո Ալիևի Բաքու վերադառնալուց հետո հրաժարվել է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինչու՞ ընդդիմությունը ժամանակին Արցախյան հարցը չի լուծել, Վահրամ Բալայանն ասաց.

«Եթե սկզբնական շրջանում մենք պատերազմում հաջողություն ունեցանք և Ադրբեջանը համակերպված էր դրա հետ, հետագայում նավթի, գազի ռեսուրսները սկսեցին օգտագործել: Դա դարձավ ոչ միայն նոր զինատեսակներ ձեռք բերելու հնարավորություն, այլև տարբեր երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և աջակցություն ստանալու հնարավորություն: Ադրբեջանը շահեկան վիճակում էր, որովհետև էներգետիկ ռեսուրսները, լոգիստիկ հնարավորությունները կարողացավ օգտագործել իր նպատակին հասնելու համար: Նրան անվերապահորեն աջակցում էր Թուրքիան, և առաջին օրերից սկսած մինչև այս վերջին պատերազմը աներկբա կանգնած էր Ադրբեջանի կողքին՝ թե՛ ռազմագիտական, թե՛ դիվանագիտական առումով»:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որոշ պետություններ Արցախն օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար, Վահրամ Բալայանն ասաց, որ փաստն այն է, որ տարածաշրջանում շահագրգռված երկրները միշտ էլ օգտագործել են այդ հակասությունները իրենց խնդիրները լուծելու համար՝ թե՛ Արևմուտքը, թե՛Ռուսաստանը:

«Դա նոր բան չէ: 1917-1918 թվականներից սկսած տարբեր ուժային կենտրոններ օգտագործել են այդ հակասությունները իրենց շահերը սպասարկելու համար»,-հավելեց Վահրամ Բալայանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company