ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Այս կառավարության քաղաքական հավատամքը պարտվողականությունն ու զիջողականությունն է

11 Ապրիլ 2024

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ.

Իմ գնահատումը հիմնված է հետեւյալ երկու հաստատումների վրա:

Հաստատում առաջին.

ԱԺ կողմից 21-26 թվականների համար հաստատված կառավարության ծրագրի եւ մինչ օրս դրա կատարողականի համեմատությունը պարզորոշ ի ցույց է դարձնում ոչ միայն այս երկուսի անհամապատասխանությունը, այլեւ դրանց ակնհայտ հակառակությունը:

Այսինքն ՀՀ կառավարությունը կատարել է ՀՀ ԱԺ կողմից հաստատված ծրագրի հակառակը:

Խորհրադարանական երկրում սա ոչ միայն կառավարության գործունեության հետ կապված ոչ լեգիտիմության խնդիր է առաջացնում այլ հարուցում է նրա նկատմամբ սահմանադրական լիազորությունների վերազանցման մեղադրանք:

Հաստատում երկրորդ.

Այն ինչ կառավարությունը այսօր փաստացի է իրականացնում ի հեճուկս ծրագրով իր ստանձնած պարտավորության, ըստ էության ուղղված է ազգային շահերի խեղաթյուրմամբ կամ լիովին անտեսմամբ կենսական զիջումներ կատարելով մեր երկրի անվտանգային սպառնալիքների մեծացմանը, որի վերջնարդյունքը խաղաղության պատրանքի դիմաց աշխարհաքաղաքական մակարդակում հայկական գործոնի իսպառ վերացումն է:

Այսինքն, պատկերավոր ասած Հայաստանը «աշխարհաքաղաքական գծի» վրայից դրվելու է «աշխարհաքաղաքական պարկի» մեջ, երբ նրա գոյությունն այլեւս աշխարհաքաղաքական առումով ոչ մի նշանակություն չի ունենա:

Թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակական պահանջները հենց սրան են ուղղված՝ մեր ֆիզիկական գոյությունը թույլ տալու դիմաց:

Այս երկու հաստատումների համար բավարար ապացույցները բազմաթիվ են:

Առայժմ բերեմ, դրանցից միայն մի քանիսը.

Ծրագրի եւ կատարողականի հակասությունների մասով՝

Ըստ ծրագրի

ՀՀ անվտանգության ապահովման գործոնների թվում են՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, 102-րդ ռազմաբազայի շարունակական հագեցումը, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ներգրավվածության ընդլայնումը ՀՀ պետական սահմանի պահպանությանը, ՀԱՊԿ-ը, որը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարեւորագույն օղակ՝ կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, ՀՀ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը եւ սա լինելու է կառավարության առաջնահերթությունների շարքում եւ այլն եւ այլն:

Հասել ենք 24 թիվ եւ կառավարության կատարածը, տեսնողը կտեսնի, որ այս ամեն ինչի ճիշտ հակառակն է եղել: Կատարվածը ոչ մի առնչություն չի կարող ունենալ ինստիտուցիոնալ ժողովրդավարության եւ իրավական պետության հետ: Կառավարությունը կամ կատարում է խորհրդարանի հաստատած ծրագիրը կամ դադարեցնում է իր լիազորությունները: Եթե գործող ծրագրի իրականացման համար ստեղծվում են անհաղթահարելի պայմաններ, ապա խորհրադարան է գալիս նոր կառավարություն, եւ հաստատման է բերում նոր ծրագիր: Սա է սահմանադրական կարգը:

Երկրորդ հաստատումը, փաստացի կատարվող ծրագրի, մեր շահերից հրաժարվելու եւ դրա վտանգավորության մասով.

Վերոնշյալ ծրագրային դրույթներին հակասող գործողություններն արդեն իսկ ամենապերճախոս վկայությունն են, որ մենք մեր շահերով չէ, որ առաջնորդվում ենք: Այս ծրագրի մեջ շատ ու շատ հարցերով խոսք անգամ չկա այն մասին ինչ այսօր անում է կառավարությունը:

Մասնավորապես.

Ինչպես նշված է կատարողականի մեջ՝ «ՀՀ նվազագույնի է հասցրել, գործնականում սառեցրել է իր ակտիվությունը ՀԱՊԿ-ում»: Ծրագիրը ճիշտ հակառակն է պահանջում:

Հաջորդը՝ հնարավոր չէ ապացուցել, որ Հռոմի ստատուտին միանալը ամրապնդեց հայ-ռուսական ռազմավարական դաշինքը: Մեր ռազմավարական գործընկերը այդ կարծիքին չէ:

Իսկ ինչ որ տեղի ունեցավ Արցախի մասով՝ ոչ միայն ծրագրով, այլեւ մեր ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել:

Ի՞նչ է ծրագրով նախատեսված էր, որ Արցախի ժողովրդին պետք է միայնակ թողնել ադրբեջանական հրոսակների դեմ եւ հայրենազրկե՞լ ու դեռ մի բան էլ արդարացնե՞լ Ադրբեջանի կողմից կատարված որոշ գործողություններ, թե ճիշտ հակառակը՝ բոլոր միջոցներով երաշխավորել արցախահայության անվտանգությունը:

Հիմա, այսպես կոչված խաղաղության հասնելու ձեր նախանշած բաղձալի ապագայի մասին.

Կառավարությունը տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր է միայն նրա օրեցոր աճող պահանջները բավարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնավորողը, լեգիտիմացնողը եւ կատարողը:

Իսկ Ադրբեջանը ոչ ավել, ոչ պակաս պահանջում է՝ ինչը կասենք մերն է պետք է տաք մեզ, իսկ ինչը կհամարենք մեզ համար վտանգավոր, պետք է վերացնենք:

Եվ այս կառավարությունը հլու-հնազանդ սա գործադրում է:

Մասնավորապես.

-Ադրբեջանից պնդեցին՝ մերն է Արցախը, այս կառավարությունը հայտարարեց, որ այո՜, Արցախը Ադրբեջան է եւ Հայաստանը կապ չունի դրա հետ եւ Արցախը հայաթափվեց:

– Ադրբեջանը հայտարարեց՝ թե GPS -ով իրենցն են Կապան-Ճակատեն ճանապարհի եւ Սյունիքի տարածքի իրենց նշած հատվածները, այստեղից ասացին՝ այո, համեցեք:

-Հիմա Տավուշից են տարածքներ պահանջում եւ կառավարությունը լծվել է դա հինավորելու եւ դրանք տալու գործին, բացատրելով, որ դե ճիշտ են ասում, իրենցն է:

-Ադրբեջանից ասում են, որ սահմանի յուրաքանչյուր հատված իր ուրույն քարտեզով է պետք սահմանազատել, այստեղից հաստատում են, թե ամբողջ սահմանը որոշող որեւէ քարտեզ չկա: Դե որովհետեւ հատվածական սահմանազատումը միայն Ադրբեջանին է ձեռնտու, ուրեմն պետք է մի կերպ հիմնավորել:

-Ադրբեջանի համար անընդունելի եւ վտանգավոր են մեր Սահմանադրությունը, օրենքները եւ միջազգային դատարաններում ներկայացված հայտերը: Այս կառավարությունը, ահավասիկ, սկսել է դրանցից հրաժարվելու եւ վերանայելու գործընթացը:

Իհարկե, այս շարունակական զիջումների վերջին արարը կլինի, երբ այս իշխանությունները բոլոր զիջումներից հետո արդեն պատրաստի միջավայր կձեւավորեն իրականացնելու Ադրբեջանի գլխավոր պահանջը՝ վերածել Հայաստանը փաստացի Արեւմտյան Ադրբեջանի:

Արցախը ադրբեջանական ճանաչելու կառավարության քայլն ինքնին արդեն ոչ միայն աղաղակող անարդարություն է, այլ իսկական ազգակործան ավեր է գործել ու ցավոք դեռ շարունակում է գործել:

Խորքի մեջ այս իշխանությունների համար ոչ այնքան կարեւոր է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչեն Հայաստանի որպես ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչվի հենց իրենց իշխանության տարածքը. մի տարածք, որի վրա կարողանան պահպանել իրենց իշխանությունը: Իսկ իրենցից հետո՝ «Մեզնից հետո, թեկուզ ջրհեղեղ» հայտնի տրամաբանության շրջանակներում:

Եվ ուրեմն, այս միակողմանի կենսական զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին է:

Եվ զավեշտալին այն է, որ այսքանից հետո փորձ է արվում Ադրբեջանի գործակալը լինելու մեջ մեղադրել բոլոր նրանց, ովքեր փաստարկված ահազանգում են այս իշխանությունների կողմից Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:

Ըստ այդմ, այս կառավարության քաղաքական հավատամքը դարձել է պարտվողականությունն ու զիջողականությունը: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը վախեցնելով պատերազմով մեզնից նորանոր զիջումներ է կորզում, իսկ այս կառավարությունը իր հերթին, մեր ժողովրդին վախեցնելով անխուսափելի պարտությամբ ստիպում է ապավինել Ադրբեջանի խոստացած խաղաղությանը:

Ակնհայտ է, որ այդպիսի խաղաղության երաշխավորը կարող է միայն հենց թուրք-ադրբեջանական տանդեմը լինել:

Եվ պետք չէ տպավորություն ստեղծել, թե այդ նոր անվտանգային համակարգի ճարտարապետը միավորված արեւմուտքն է լինելու: Արեւմուտքը մեկ անգամ չէ որ կարեւորել է, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գլխավոր դերակատարությունն ու առաջնորդությունը այս տարածաշրջանում:

Հետեւաբար, Ռուսաստանից դժգոհելով, նախկին անվտանգային համակարգը փոխարինում ենք թվացյալ արեւմտյանով, որի իրական առանցքը Թուրքիան է լինելու: Այսինքն, անվտանգային համակարգի այսպիսի փոփոխության վերջնարդյունքում պարզապես Ռուսաստանի փոխարեն գալու է Թուրքիան:

Եվ ուրեմն, հարցերի հարցը հետեւյալն է՝ կառավարությունը իր ծրագրով չնախատեսված, փաստացի ապօրինի եւ ինքնագլուխ, ժողովրդի թիկունքում այս ի՞նչ իբրեւ թե անվտանգային համակարգ է ձեւավորում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company