ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք

11 Ապրիլ 2024

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ.

Պրն փաշինյան, երեկ պովոդոկի հայերեն համարժեքն էիք փնտրում. դա ԹՈԿ-ն է մանավանդ ձեր խոսքի համատեքստում և դա Հայաստանի և մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական, խեղված պատկերացումներն ու վախերն են, ձեր անձնական պարտությունը, որ ԹՈԿ-ի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից, հակադրելով պատմական և իրական Հայաստանները:

Բանակցային գործընթացը Օ-ական կետից սկսելու ձեր համոզումը ցեղասպանական հանգրվան ունեցավ, ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե Հայաստանի պատմական ճակատագիրը փոխելու ձեր փրկչական առաքելությունը ինչ նոր ողբերգության կհանգեցնի: Պառակտեցիք և հակադրեցիք հնարավոր ամեն բան. անգամ Հայաստանը Հայաստանին..

Սիրելի հայրենակիցներ,

Հիմա, երբ պատերազմի սպառնալիքն ավելի քան իրական է, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններից երաշխիքները զրոյական, ես խոսելու եմ մեկ՝ ԿԳՄՍ տիրույթներից։

Սա գուցե և ոչ ադեկվատ թվա․ բայց այն երկրի առանցքային ոլորտներից է, որի կառավարման և որոշումների ընդունման որակը, նպատակադրումները և հատկապես մեթոդաբանությունը բնորոշ են առկասարակ երկրի կառավարմանը, իսկ արդյունքներն ու հետևանքներն անդառնալի են ողջ երկրի ապագայի համար։

«Կայուն, ներառական, համընդհանուր բարեկեցություն ապահովող և մասնակցային կրթական համակարգ» այսպիսին է կառավարության ծրագրային խոստումը։

Հաստատումներ, որոնք աղերս չունեն իրականության հետ։

«Մենք դպրոց կառուցել չգիտենք», երեկ հայտարարեց փաշինյանը, համաձայն եմ։ «Դուք նույնիսկ ձեր համար բրենդային դարձրած ասֆալտ փռել չգիտեք», ավելացնում եմ ես։ Եվ այսպիսի իրականության մեջ հավակնում եք «Ակադեմիական քաղաք» կառուցել։

«Մշակվել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, մեկնարկել են գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները», փաստում է կատարողականը:
Հարց եմ բարձրացրել՝ անվտանգային կոլապսի, հարաճուն արտաքին պարտքի պայմաններում սա ի՞նչ առաջնահերթություն է, ի՞նչ հիմնավորում է ընկած այդ գաղափարի տակ, ովքե՞ր են պատվիրատուները։
Նախարարը փորձել է հակադարձել:

Օրերս Ակադեմիայի ընդհանուր ժողովն էր։ Բոլոր բանախոսները՝ միաձայն հաստատում էին, որ դա հարկադրանք է, չունի իրավական և գիտական հիմք, բուհական և ակադեմիական համակարգը քանդելու և շենքերի զավթման կործանարար գործընթաց է։

«Սա գիտական մտավորականությանը և ակադեմիան վերացնելու հստակ քայլ է», պնդում էր ձեր քաղաքական թիմի երբեմնի ջատագով ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

Ակադեմիայի ղեկավարությունը հայտարարում է և համապատասխան որոշումով բանաձևում, որ անցնող հինգ տարիներին ԿԳՄՍ-ին ուղղված բոլոր առաջարկությունները մնացել են անպատասխան՝ ԿԳՄՍ-ի հետ երկխոսություն անհնարինության պատճառով։

Լավ, բա դուք ո՞ւմ հետ եք քննարկել այս ծրագիրը, եթե ընդվզում են բուհերն ու Ակադեմիան։

Միթե՞ կարելի է կաբինետում նստած ինչ-ոչ մեկի հիվանդագին երևակայության արդյունքը պրոյեկտել տասնամյակների ժառանգության վրա, կեղծ և մտացածին հաստատումներով վարկաբեկել և մի ամբողջ բուհական և ակադեմիական համակարգ։

Հիշեցնեմ, որ այս ֆուտուրիստական գործընթացը կեղծ մեկնարկ է ունեցել Աշտարակում՝ փաշինյանի մասնակցությամբ։

Չհիմնավորված համառության, ամենաթողության, գիտական հանրությանն ու Հայ Առաքելական եկեղեցուն արհամարհելու ցցուն օրինակ է նաև 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։

Պատմագիտական գրեթե ողջ հանրույթը, հարյուրից ավելի ինստիտուցիոնալ գիտնականներ 150-ից ավելի գիտական անճշտություններ ու խեղաթյուրումներ են փաստում, առաջարկում շրջանառությունից հանել դասագիրքը, որը գրվել է ոչ Հայոց պատմության մասնագետի կողմից և խմբագրվել նրա կնոջ կողմից։

Բայց միևնույն է՝ հենվելով մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափի ու նախօրոք որդեգրված «գնացեք հաշտվեք» վարքագծի վրա, դասագիրքը մնում է շրջանառության մեջ։

Խնդրում եմ աչքս չմտցնել, թե նախկինում էլ են սխալներ եղել և կամ տպագրական գումարներ եք խնայել։

Անցյալում տեղի ունեցած և ոչ մի սխալով չի կարելի արդարացնել ներկան և ամենակարևորը՝ որակի հաշվին խնայողություններն արդարացված չեն։
Եթե չեմ սխալվում այս խոտանը 30 մլն դրամ է արժեցել։ Մեր հարաճուն պարտքում սա գուցե մի կաթիլ է, բայց այդ անիմաստ և անարդյունավետ կաթիլներից է գոյանում սերունդների ուսերին ընկնող 12մլրդ դոլարի շեմը հատող պետական պարքը։

Այս ձախողված գործընթացի համար ոչ միայն որևէ մեկը պատասխանատվություն չի կրել, այլև ՆՈՒՅՆ հեղինակին է վստահվել նաև 8-րդ դասարանի պատմության դասագիրքը։

Սա դասագրքային միակ ականդալը չէ։ Հիշեցնեմ, որ Հանրապետության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիները` հանրակրթության սովորողների գրեթե մեկ քառորդը, ուսումնական տարին սկսեց առանց դասագրքերի։ Այս դասարաններում ներդրվել է ռուսերենի և ֆրանսերենի նոր չափորոշիչ, սակայն նոր դասագրքեր չեն տպագրվել։

Սա կրթական իրավունքի խախտում է, լիազոր մարմնի իրավասությունների և պարտականությունների ձախողում։ Սոցիալական ցանցերը լի են նաև այլ դասագրքերում տեղ գտած վրիպակներով և խայտառակ սխալներով։

Իրավունք ունեմ պնդելու, որ դասագրքաստեղծությամբ զբաղվող «Մասնակցային դպրոց» հիմնադրամն առհասարակ կոմպետենտ չէ և արձանագրվող իրողությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։

Այն, որ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները ընթացել են լուրջ թերացումներով, ականատեսն ենք ամեն օր։

Ի դեպ մշակութային հաստատությունների կապիտալ ծախսերի կատարողականը 30 տոկոս է. Սա գուցեև լավ է, եթե հաշվի առնենք, թե ինչ որակով էին փոշիացնելու գումարները:

Կոնֆլիկտային է 2023-ից կիրառվող դպրոցի տնօրենների և վարչական համակարգողի ընտրության նոր կարգը, հստակ չեն զարգացման ծրագրերի գնահատման բնութագրիչները: Մի շարք դպրոցներում տնօրենի գործառույթները կատարում են ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք, ըստ էության, բացարձակ կառավարման հմտություններ չունեն ու դպրոցը վերածում են փորձադաշտի։

ԲՏՃՄ ոլորտում 25% հավելավճարն անգամ չմոտիվացրեց մասնագետների մուտքը դպրոց, և այս պահին դպրոցներում առկա է կադրերի լուրջ սով:

Տարփողվող ատեստացիայի մասին. 3 տարում ատեստավորվել է ուսուցիչների մոտ 10 տոկոսը/3549/, որոնց 6 տոկոսն է 400 000 ստանում՝ ներառյալ հարկերը, 60 տոկոսի աշխատավարձը մինչև 150000 է, 35-ինը՝ մինչև՝ 250 000։ Ատեստացիան գուցե անհրաժեշտ գործիք է մրցակցության տեսանկյունից, բայց, եթե իրապես շահագրգիռ ենք որակյալ մանկավարժական կադրերով, ապա վերատեսության պետք է ենթարկել ուսուցիչների բազային աշխատավարձը։

Բազմաթիվ հարցեր է առաջացնում դպրոցների ֆինանսավորման նոր կարգը. առաջարկվող սուբսիդավորման պայմանագրերով նախատեսված գումարները չեն համապատասխանում ԿԳՄՍ նորմատիվներին և կաթվածահար են անելու դպրոցների բնականոն գործունեությունը։

2018-ին դուք հայտարարում էիք, որ «Մանդատ եք ստացել կրթական համակարգից արմատախիլ անելու բոլոր կուսակցական և խմբային երեւույթներն ու շահերը»։ Անհերքելի է Ավինյանի քարոզարշավին մանկավարժական տասնյակ կոլեկտիվների մասնակցությանը, բուհերից ևընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների բացահայտ զտումը։

Որոշներն այս դահլիճում են:

Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։

Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի ռեկտորիի ժամանակավոր պաշտոնակատար Դանիթ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։

Մյուսով՝ անվավեր ճանաչվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։

Մոտավոր հաշվարկներով հանրային միջոցներին հասցված վնասը 10մլն ՀՀ դրամ է։

Բայց խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութական վնասն է, որքան՝ հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու իմիջային վնասը։

Հարյուր-երկու հարյուր հազար դրամի անարդյունավետ, ընդ որում չապացուցված, ծախսի համար ընդդիմադիր համայնքապետեր եք տարիներով կեղեքվում քրեակատարողական հիմնարկներում, իսկ տվյալ դեպքում բուհին 7մլնի վնաս հասցրած, բայց իշխանությունների հովանավորյալ Գյուրջինյանը ընտրվում է բուհի ռեկտոր, այն դեպքում, երբ ՀՀ օրենքի համաձայն՝ նախորդ ընտրության արդյունքներն անվավեր չեն ճանաչվել, իսկ ռեկտորի նախորդ ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում։ Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի նախագահը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է:

Ես վստահ եմ, վաղ թե ուշ այս հանգամանքը ևս համապատասխան իրավական գնահատական կստանա։

Չեմ կարող չանդրադառնալ նաև «Գոյ» թատրոնի ճակատագրին։ Ինչու, ինչու փակել ուրույն ձեռագիր ու ճանապարհ անցած թատրոնը։
Առանց այն էլ երկիրն ու հասարակությունը հուսալքության մեջ է, ինչու ընդվզումի ու լարվածության նորանոր օջախներ բացել։ Իսկապես, չունեմ պատասխան…

Ըստ էության, բոլշևիկայն անսխալականության բարդույթով հանրային կարծիքն ու ՀՀ օրենքներն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, քաղաքական բռնաճնշումները, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը համընդհանուր ձեռագիր է:

Իրականում այնպես էլ չէ, որ հասարակությունը չի տեսնում ու չի գնահատում կառավարող ուժի աղետաբերությունն ու երկրի կոլապսը։
Վերջին մի քանի, հարցումներով երկրում տիրող մթնոլորտի հավաքական գնահատականը տեղավորվում է քաոս, անորոշություն, հուսալքություն, անկառավարելություն բառերի մեջ, և դուք դա շատ լավ դիտեք,, գիտեք նաև, թե ինչպիսին է ձեր իրական վարկանիշը։

Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք !!!!

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company