ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Սա երկիրը կործանելու հստակ ծրագրավորված քաղաքականություն է, որը տարվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում

11 Ապրիլ 2024

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ԱԺ-ում ելույթ ունենալիս, նախ խոսքն ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին՝ ասելով․ «Պարոն Ասլանյա՛ն, ժողովրդի լեզվով ասած, գիտե՞ք ինչի եք այդքան «վառված» Դաշնակցությունից, որովհետև, գիտեք, իշխանությունից ձեր հեռացումը, երկիրը թշնամուն հանձնելու ձեր ծրագրի խանգարումը Դաշնակցություից ու Դաշնակցությունով է գալու»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ իր ելույթում Հակոբ Ասլանյանը վրդովված ասաց․ «ի՞նչ եք ուզում պարոնայք դաշնակներ»։

Այնուհետև ներկայացնելով խոսքը, պատգամավորն ասաց․

«Սիրելի հայրենակից, ելույթս ուղղում եմ նրանց, ովքեր հավատում էին, թե Արցախը հանձնելով ավելի լավ կապրեն, ովքեր կարծում են, թե ադրբեջանցիների կողմից հայկական 31 բնակավայրերի զավթումն իրենց չի վերաբերվում, Տավուշի տարածքները թշնամուն հանձնելն իրենց խաղաղություն կապահովի:

Դուք չարաչար սխալվում եք, որովհետև օրվա իշխանությունը այլ ծրագիր ունի, ցանկանում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել կյանքի որակի նվազման, չէ որ այդ դեպքում կունենան իրենց համար ավելի հեշտ կառավարելի հանրություն:

Ասածս հիմնավորեմ ավելի կոնկրետ՝ առողջապահության ոլորտով:

Զեկույցը սկսվում է հետևյալով.

Ավելացել են պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները, մասնավորապես, մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981-ով ավելի է 2022 թվականի և շուրջ 2,5 անգամ ավելի է 2017 թվականի համեմատ:
Այսինքն 2023թ. միայն պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնություն ստացածների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 29%-ը, մոտ 1/3-ը:

Իսկ պատկերացնում ե՞ք ինչքան կլինի կարիք ունեցողների թիվը:

Փաստորեն այսօր բնակչության 1/3-ից ավելին լուրջ հիվանդություններ ունի, ձեր իշխանության օրոք 2017 թ-ի նկատմամբ այդ հիվանդների թիվը առնվազն 2,5 անգամ ավելացել է:

Հիմա սա դուք ներկայացնում եք որպես դրական ձեռքբերու՞մ:

Առողջապահական համակարգի աշխատանքի ավելի ցածր գնահատական հնարավոր չէ պատկերացնել:

Չէ՞ որ առողջապահության գերնպատակը առաջին հերթին հիվանդացությունների կանխումն է, կանխարգելումը: Իսկ դա արվում է ԱԱՊ մակարդակում:

Իսկ ի՞նչ է ներկայացված այդ ուղղությամբ զեկույցում:

– ԱԱՊ համակարգում ներդրվել է նոր բոնուսային համակարգ, ինչի արդյունքում բուժաշխատողներին փաստացի հանրագումարային վճարվել է 1,1 մլրդ ՀՀ դրամ, և ուրիշ ոչինչ:

Եթե հաշվի առնենք, որ արտահիվանդանոցային ոլորտում բժիշկների թիվը 5410 է, ապա ստանում ենք, որ միջինում մեկ բժշկի բոնուսը ամսվա մեջ կազմելու է 20.000 – ից էլ քիչ: Եվ սա , եթե միայն բժիշկներին ենք հաշվում, բա մնացա՞ծ աշխատակազմը:

Ինչքանո՞վ է դա նպաստել հիվանդացությունների ծավալի նվազեցմանը, թե՞ չի նպաստել:

Նախարարը նշում է, որ ընտանեկան բժիշկների աշխատավարձը բարձրացել է 30% -ով, ինչն իրականության հետ աղերս չունի, քանի որ ընտանեկան բժիշկները վարձատրվում են ըստ սպասարկվող բնակչության քանակի, իսկ մեկ բնակչի սպասարկման համար վճարը չի ավելացել:

Բոնուսն է՞ առողջապահական համակարգի բարեփոխումների արդյունքում կարևոր ձեռքբերումը: Թե՞ դա ձեզ պետք չի, ինչու՞ ունենալ առողջ հասարակություն, չէ՞ որ առողջ հասարակությունը ավելի պահանջատեր կլինի: Իսկ դուք դա չեք ուզում:

Էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Այո, անցումը էլեկտրոնային դեղատոմսերին խիստ կարևոր և արդյունավետ միջոց է, բայց դա պետք է կատարվի փուլ առ փուլ, ոչ իմպերատիվ պահանջով, երբ համակարգդ ամբողջովին պատրաստ լինի դրան:

Ճշտվե՞լ են, թե բոլո՞րն են տիրապետում համակարգչով աշխատանքին և այն էլ բավարար արագությամբ՝ հատկապես փորձառու, մեծահասակ բժիշկները:

Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման ծանրաբեռնվածության:

Այս հարցերը ուսումնասիրվա՞ծ են հատկապես մարզային, գյուղական դեղատների և բժիշկների շրջանում:

հիվանդը ինչքա՞ն ժամանակ է ծախսելու դեղատոմս ստանալու համար հերթի մեջ մնալիս։

Ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ դեղերի շուկայում գների բարձրացման առումով։

Ի՞նչպես են արցախահայերը օգտվելու էլեկտրոնային դեղատոմսերից:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չենք լսում:

Մեկ բժիշկը միջինում սպասարկում էր 20 հիվանդ:

Սրա արդյունքում կամ սպասարվող հիվանդների թիվն է քչանալու, կամ աշխատանքից դուրս աշխատաժամանակն է երկարելու, կամ էլ աշխատանքի որակն է նվազելու:

Փաստորեն ունենք հերթական որոշում, որի արդյունքում բժշկի աշխատանքի ծավալն է ավելանալու՝ առանց աշխատավարձի բարձրացման,

հիվանդի դեղատոմսի համար հերթ կանգնելու ժամանակն է ավելանալու, դեղատներում առանց դեղատոմսերի վաճառքի սև շուկան է ընդլայնվելու և հետևաբար նաև դեղերի գներն են թանկանալու։

Սիրելի հայրենակից, այս որոշումն է՛լ իրականում ձեր կյանքի որակի, վատթարացման նպատակ ունի, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացուն ավելի հեշտ է ղեկավարել։

Շաքարային դիաբեդ

Շաքարային դիաբետով հիվանդներին տրվող դանիական միջին ազդեցության ինսուլինի փոխարինումը լեհական գենսուլինով բժիշկների և հիվանդների մոտ բողոքի լայն ալիք է բարձրացրել:

Բազմաթիվ բժիշկներ ստորագրել և այդ հարցով դիմել են վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տարբեր հիվանդներ իրենք են դիմել այդ մասին, էլ չեմ ասում թեժ գծին զանգերը, որոնց անմիջապես հաջորդում են տվյալ զանգողին տուն այցելությունը և, մեղմ ասած, նրանց խնդրելը, որ չզանգեն:

Փոխարինված Գենսուլինը նախ երկարատև փորձաշրջան չի անցել, փոփոխությունից առաջ մասնագիտական հանրույթի հետ քննարկում չի արվել, այն սերտիֆիկացված չէ միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից, որոշ երկրներում պաշտոնապես արձանագրվել են պացիենտների մոտ սահմանված չափանիշներից բացասական շեղումներ:

Բժիշկները նշել են, որ նոր ինսուլինի ոչ բավարար էֆեկտիվությունը բերում է չափաբաժինների ավելացման, ինչի հետևանքով գնումների ծավալը կտրուկ աճելու է:

Իսկ քանի որ գնային տարբերությունը մեծ չի եղել, ապա ծավալների աճը բերելու է պետական միջոցների չհիմնավորված վատնումների:

Եթե հիշենք, որ շաքարային դիաբետը ուղեկցվում է տարբեր օրգանների ախտահարումով, դիսֆունկցիայով և անբավարարությամբ, ապա նոր ինսուլինի օգտագործումը կարող է հանգեցնել բնակչության հիվանդացության ու հաշմանդամության աճին, ինչը կավելացնի առողջապահական ծախսերը:

Իսկ ինչու՞ է դա արվում:

Ողջամիտ կասկած կարող է ծնվել, որ դուք կամ չեք տիրապետում ոլորտին, կամ հասկանում եք, բայց գործում է ատկատ և դուք գումար եք աշխատում, կամ էլ՝ որն ավելի դաժան է ու մոտ իրականությանը, իշխանությանը ձեռք է տալիս հիվանդ հասարակություն ունենալը:

Կրթություն

Ես բազմիցս արդեն խոսել եմ հանրակրթության ոլորտում ուսուցիչների ատեստավորման ծրագրի բացասական կողմերի մասին, չեմ ուզում կրկնվել, այժմ կխոսեմ բաձրագույն կրթության ոլորտի մասին:

Արդեն գրեթե երեք տարի է մեր երկրի պետական բուհերի մեծ մասում, եթե ոչ բոլորում, չի իրականացվում օրենքի պահանջը, կառավարության որոշումը, համաձայն որոնց բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի համալրումը պետք է կայանա ընտրությամբ, և փաստացի այսօր այդ կազմը համալրվում է օրվա իշխանությունների կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի ընտրած ռեկտորների միանձնյա որոշումներով:

Ասածս հիմնավորեմ ՎՊՀ-ի օրինակով, որի մասին արդեն կես տարի է ներկայացրել եմ թե ԿԳՄՍ-ին, թե ՊՎԾ-ին, թե բուհի հոգաբարձուների խորհդրին: Փաստացիորեն ԿԳՄՍ գիտության կոմիտեն, հոգաբարձուների խորհուրդը պարտադրել են ՎՊՀ ռեկտորին հայտարարել օրենքով պահանջված այդ ընտրությունները, սակայն մինչ օրս ռեկտորը այդ պահանջը չի կատարել, հիմնավորելով թե ինքը ՊՎԾ-ի հետ լեզու է գտել:

Հիմա էլ այդ նույն ռեկտորը որոշել է, նորից անտեսելով նախարարության, հոգաբարձուների խորհրդի իրեն տրված պարտադիր պահանջը մրցույթ հայտարարելու վերաբերյալ, հետաձգել՝ հիմնավորելով, թե որոշակի կանոնակարգեր պետք է փոխվեն և եթե չեն տեղավորվի ժամկետի մեջ, ապա ոչինչ, ինքը անհատական նոր պայմանագրեր կկնքի դասախոսների հետ:

Փաստորեն, դուք նույնիսկ չեք կարողանում Ձեր իսկ նշանակած ռեկտորներից պահանջել կատարել օրենքը, կառավարության որոշումը, իսկ դա ողջամիտ կասկած է առաջացնում, որ իրականում դա Ձեր ներքին որոշումն է և այն իրականացնում եք ռեկտորների ձեռքով:

Իրականում, նույն պատկերն է բոլոր բուհերում և սրա արդյունքում բուհերի կայացած դասախոսների մի մասն այլևս նախընտրում են հեռանալ բուհից, քան կախված մնալ ռեկտորի հետ առավելագույնը մեկ տարով աշխատանքային պայմանագրից: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ բուհերում դասախոսների աշխատավարձը շատ հեռու է բարձր լինելուց և ընդհանրապես գրավիչ չէ երիտասարդ կադրերի համար:

Սիրելի հայրենակիցներ, կրթական համակարգը քանդելը բա էլ ո՞նց է լինում. Դպրոցն ու բուհը ազատելով իրենց գործը տիրապետող, բազմամյա փորձ ունեցող ուսուցիչներից, դասախոսներից, այսօրվա ցածր աշխատավարձի պայմաններում, խոշորացման մասին հայտարարություններով երիտասարդների համար այդ ոլորտը ոչ գրավիչ դարձնելով՝ իրականում քանդվում է կրթական համակարգը:

Եվ սա անկարողություն չէ:

Սա երկիրը կործանելու հստակ ծրագրավորված քաղաքականություն է, որը տարվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Չլինի առողջ ու կրթված հասարակություն, ավելի հեշտ կհասնեն երկիրը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի ու խոստումների իրականացմանը:

Մի՛ հանդուրժեք այս ամենն ու այն իրականացնողներին:

Օր առաջ այս իշխանություններից ազատումը միայն հնարավորություն կստեղծի փրկել երկիրը անվերապահ աղետից:

Հատկապես, որ դուք իրենց ընտրել եք բոլորովին այլ խոստումների համար: Այսօր իրենց արածը ճիշտ հակառակն է իրենց խոստացածի: Եվ սա անվանում են լեգիտիմություն:

Դուք մեր երկրի երբևէ գոյություն ունեցող ամենա ոչ լեգիտիմ իշխանությունն եք: Հեռացե՛ք:

Եվ վերջում.

շատ անսպասելի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան.

մեր բակում և ո՛չ միայն մեր բակում, իրական Հայաստանում իշխանությունը պահելու համար պատմական Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնողին ոչ միայն ասում են, այլ անում:

Համոզված եղեք»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company