ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ելույթներ

Բանակի կեսը դեռ «որսորդական շորերով» է

11 Ապրիլ 2024

Դիմում եմ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին, Երկրապահ կամավորների միության նախագահ Սասուն Միքայելյանին և հազարավոր երկրապահներին: Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Վազգեն Սարգսյանին՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար: 1996-98 թվականներին Վազգեն Սարգսյնանն ամենավճռական ներկայությունն էր Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության անվտանգային համակարգում: Այս մասին այսօր ՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության, թե իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, և հասկանալի դարձավ որ 1996-98 թվականներին մեր վզին գցած «վզկապով »մեզ քարշ էին տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը:

Նրա խոսքով, 2021 թվականին Կառավարությունը խոստանում էր անցում կատարել արհեստավարժ և պրոֆեսիոնալ բանակի, փոխել ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը, սակայն այսօր պրոֆեսիոնալ բանակը չկա, բայց ժամկետային ու զորահավաքային ծառայության կառուցվածքն իրականում փոխվել է՝ սկզբից եռամսյա, հետո 25-օրյա վարժական հավաքները:

«Ընտրություններից առաջ փսփսալով խոստանում էին, որ ծառայության ժամկետը կդառնա մեկ ու կես տարի, ընտրությունները վերջացան, ու խաբեցին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյանի խոսքով, ծրագրում ասվում է, որ 2023 թվականին մշակվել և հաստատվել է պաշտպանության ոլորտի կարևորագույն մի շարք փաստաթղթեր՝ 2023-2027 թվականների ԶՈՒ զարգացման պլանը, սպառազինությունների, զինտեխնիկայի պետական ծրագիրը և ՀՀ ԶՈՒ կիրառման պլանը:

«ԶՈՒ կիրառման պլանը ամբողջ բանակի գործունեությունն է ցանկացած իրավիճակում: Անվտանգության խորհրդով հաստատել են, բայց Գլխավոր շտաբի պետին ու Պաշտպանության նախարարին, երբ հարցնում եմ մի դեպքի մասին, երբ հարձակում է եղել ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկի վրա, ասում է այս պլանով այլ բան էր նախատեսված, բան չենք արել, որ լայնածավալ պատերազմ չլինի: Այսինքն, օրինակ, Տավուշի 3-րդ բանակային կորպուսի վրա որ հարձակում լինի, 2-րդ բանակային կորպուսն ասելու է, քանի որ լայնածավալ պատերազմ է լինելու, եկե՛ք 3-րդ բանակային կորպուսին միայնակ թողնենք: Սա է ամբողջ Զինված Ուժերի ռազմավարությունը»,-հավելեց նա:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ՝ ճիշտ այս օրը, Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվեցին Արթուր Սահակյանը, Մկրտիչ Հարությունյանը, Հենրիկ Քոչարյանը և Նարեկ Սարգսյանը:

«Տեղ գյուղի հատվածում, իբր սահմանազատման, սահմանագծման ձևով հայկական զինված ուժերը Լաչինի կողով հետ քաշվեցին, որովհետև համաձայնել էին, որ ադրբեջանական և հայկական զորքերը ամեն մեկն իր տարածքում կանգնեն: Ի՞նչ եղավ, ադրբեջանցիները եկան, օկուպացրեցին, մեր զինծառայողները զոհվեցին, մինչև հիմա նորություն չկա այդ հատվածից: Հիմա Տավուշում սահմանազատում ենք անում»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով, զեկույցում ասվում է նաև, որ զինվորականների ատեստավորում է եղել, ինչին 5800 հոգի են մասնակցել, սակայն չի ասվում, թե քանիսին են անցել: Փոխարենն ասում են՝ աշխատավարձերը բարձրացրել են ՝ 205 հազարից մինչև 470 հազար: Նա հստակ թվեր ներկայացրեց. ատեստավորման մասնակից 5359-ից դրական է ստացել միայն 2573-ը, անբավարար է ստացել 2786-ը: Միայն ատեստավորումը հաղթահարածների աշխատավարձն է բարձրացել: Իսկ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով գերազանց է ստացել միայն 3 զինծառայող, 155 զինծառայող անբավարար է ստացել:

Անդրադառնալով ՊՆ-ի խոստմանը, թե 2023 թվականին կփոխվի բանակի հանդերձանքը, Գեղամ Մանկուկյանն ասաց, որ Երբ Պաշտպանության նախարարին ասում է, որ նա պաշտոնապես խոստացել էր, վերջինս նեղանում է, և ասում, որ չեն կարողացել մրցույթն անցկացնել:

«ՀՀ ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայակազմը կանգնում է, բոլորը տարբեր երանգների հանդերձանքներով: Մի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը Դավիթ Տոնոյանին էր ասում ձկնորսական շորերով, հիմա կեսը որսորդական շորերով են»,-հավելեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company