ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանում պետք է լինի համազգային շարժում

12 Ապրիլ 2024

Վաղը՝ ապրիլի 13-ին, Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները հավաք են անելու։ «Հավաքվում ենք Ոսկեպարի գյուղամիջում, ասելու՝ տեր ենք մեր հայրենիքին ու պետությանը: Մենք թշնամուն զիջելու հող չունենք։ Արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն»,- հայտարարում է օրերս ձեւավորված նախաձեռնության խորհուրդը, որում ընդգրկված է նաեւ ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ծնունդով տավուշցի Գառնիկ Դանիելյանը։ «Հրապարակ»ը նրանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ են հավաքն անցկացնում Տավուշում, մտածում են, որ Տավուշից տարածքներն Ադրբեջանին հանձնելու խնդիրը լոկալ՝ տեղական խնդիր է, եւ դրա դեմ պետք է պայքարեն միայն տավուշցինե՞րը։

– Վաղը «Տավուշը՝ հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հավաք է կազմակերպել Տավուշում` ինչո՞ւ Տավուշում, եթե Երեւանի կենտրոնում նստածներն են որոշել հանձնել Տավուշի տարածքները։

– Ես այդ հասարակական նախաձեռնության անդամն եմ, եւ մենք, այո, նպատակ ունենք թույլ չտալ կենսական զիջումներ: Այո, չնայած Տավուշից են ուզում սկսել, բայց ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Թե ինչու Տավուշից, որովհետեւ մեր գործունեության հենքը Տավուշն է, մենք փորձում ենք Տավուշում համախմբում իրականացնել, որովհետեւ շատ կարեւոր է, որ ոչ միայն այդ մի քանի, կոնկրետ՝ չորս գյուղերը, որոնց հետ խնդիր կա, այլեւ մյուսները եւս գիտակցեն, որ սա բոլորի խնդիրն է։ Ոսկեպարի, Բաղանիսի, այլ բնակավայրերի մարդիկ պիտի հասկանան, որ դա չորս գյուղի խնդիրը չէ, մենք փորձելու ենք մարդկանց դա հասկացնել, որովհետեւ, հավատացեք, այդ գիտակցումը չկա, որոշակի չափով հասկանում են խնդիրը` որ գործընթացը ճիշտ տեղ չի գնում, բայց խորությամբ չեն հասկանում: Մի քանի գյուղում են հասկանում, դրա համար էլ ամեն օր ոտքի են կանգնած, մնացած գյուղերում՝ մի տեղ կա, մի տեղ չկա, որոշներն իրենց կոմֆորտի զոնայում են։ Օրինակ, նույն Ոսկեպարի տրամադրվածությունն անգամ տարբերվում է Կիրանցում տիրող տրամադրվածություններից։ Այս մթնոլորտը պիտի փոխենք։

– Մարդիկ չորս տարի է՝ տեսնում են, թե ինչ է կատարվում, վերջին մեկ ամսում էլ բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որ այդ տարածքների հանձնման հետեւանքը լինելու է այն, որ Տավուշն ամբողջությամբ հայտնվելու է թշնամու վերահսկողության տակ, եթե այսքանից հետո էլ չեն գիտակցում, ինչպե՞ս եք պատրաստվում հասկացնել։

– Օրինակ՝ անձամբ ես առաջին մարդն եմ եղել, որ գնացել նկարել եմ, քարտեզներով եմ բացատրել, թե ինչ արհավիրք է լինելու, կոմունիկացիաներն են հանձնելու: Այդ ժամանակ շատ մարդ չէր հավատում, բայց հիմա կարող եմ ասել, որ իրավիճակն ավելի փոխվել է։ Նախ՝ այդ ինչպե՞ս են որոշել, որ դրանք ադրբեջանական տարածք են, եթե դելիմիտացիա-դեմարկացիա չի արվում, չկա համաձայնություն: Ո՞վ է ասում, որ դրանք ադրբեջանական են։ Թշնամին մտել է, մեր սուվերեն տարածքի 340 կիլոմետրն օկուպացրել է, 31 բնակավայր իր վերահսկողության տակ է, Արծվաշենը` նույնպես, էդ մարդը դրանք վերադարձնելու փոխարեն որոշել է միակողմանի զիջում անել։ Նախ պիտի քարտեզները ճշտել, սկզբունքները ու ճշտելուց հետո էլ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերել, ասենք` ճանապարհն անցնում է, մենք ինչո՞ւ պիտի տանք, սա մի օրվա գործընթաց չէ, սահմանազատումը տարիների գործընթաց է, մենք տեսնում ենք, որ Հայաստան-Վրաստան գործընթացն արդեն 30 տարի է՝ գնում է։ Հիմա սա պիտի բացատրենք ժողովրդին։
Մեր նախաձեռնությունը վերկուսակցական մարմին է, մեր թիմից միայն ես եմ խորհրդի անդամ, ընտրվել եմ նախաձեռնության կողմից` որպես տավուշցի, ու պետք է շեշտեմ, որ մեր խնդիրն այն է, որ չկուսակցականացվի այդ նախաձեռնությունը։ Հայաստանում պիտի շարժում սկսվի, որը կներառի ոչ միայն կուսակցություններին, այլ՝ տարբեր նախաձեռնությունների, սփյուռքի մեր գործիչներին, անհատներին։ Այսինքն, պետք է ձևավորվի համազգային շարժում՝ համահայկական օրակարգով։

– Այսինքն՝ ճիշտ հասկացա՞, որ ընդամենը իրազեկման ակցիա եք իրականացնելու, մարդկանց տեղեկացնելու եք, թե ինչ է իրենց սպասվում: Ասենք՝ որոշե՞լ եք հաջորդ քայլերը։

– Մենք հստակ պահանջներ ենք դնում եւ թույլ չենք տալու կենսական զիջումների գնալ: Իհարկե, մեզնից կախվածը։ Մենք ամենազոր Ջինը չենք, բայց ամբողջ հոգով-սրտով կանգնած ենք շարժման ակունքներում եւ դեմ ենք, ժողովուրդն էլ իրավունք ունի պայքարելու, ո՞ւր կտանի դա, ոչ մեկը չի կարող ասել, բայց մենք անկեղծ լծված ենք դրան: Ինչքան մեզ շատ մարդ հավատա, ինչքան մեր ուժերը շատ լինեն, այնքան մենք կարող ենք մեր առջեւ դրված խնդիրները կատարել, դրա համար ուզում ենք ստանալ ժողովրդի վստահության քվեն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company