ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն, այլեւ ամեն պահ նոր փորձություն է բերում մեր պետականության գլխին

12 Ապրիլ 2024

Ալեն Սիմոնյանն իր ելույթն ամբողջությամբ տեղավորեց Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու անհագ ցանկության մեջ. այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական հայտարարություններ լսեցինք նրա հայտարարություններից, նրա ելույթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել և կա ընդդիմության օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ադրբեջանաթուրքական և նրանց վերահսկողության տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դեմ մենք պայքարում ենք:

Այն ինչ Ալեն Սիմոնյանն առաջարկում էր, որպես լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմություն կամ ունենալ այնպիսի ընդդիմություն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եվրոպիզմ քարոզող և Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմությունն է, որ իրենք ուզում են ունենալ»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները:

Ըստ նրա՝ կառավարությունը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրված ու հաստատված, ծրագրային դրույթները, այլ նաև ամեն պահ մի նոր փորձություն են բերում մեր պետականության գլխին:

«Եթե այս վիճակից իշխանության պատկերացրած ելքը ընդդիմության հրաժարականն է ու այդ հրաժարականով կփրկվի երկիրը և, կոպիտ ասած, իրենք ռադ կլինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջությամբ կմաքրվի դաշտը, մենք կգնանք այդ քայլին:

Մեր օրակարգի կյանքի կոչումը կախված է մի բանից՝ հասարակական աջակցությունն ինչ ծավալի կլինի, մանդատները վայր դնելը մեկ վայրկյանի հարց է, որևէ բան չի խանգարում: Բայց եթե չկա այն հասարակական ընդվզումը, որը պետք է այս իշխանությանը հեռացնի, որին պետք է նախորդի կառավարության նկատմամբ անվստահության հայտնումն ու հասարակության այն ընդվզումը, որը թույլ չտա այս իշխանությունը վերարտադրվել, այդ սցենարին ամբողջ ծավալով գնալու ենք:

Եթե պետք եղավ անվստահության հանրաքվեի գաղափարն ենք առաջ տանելու: Եթե հանրային աջակցությունը չկա կամ մարդիկ թերահավատորեն են մոտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրություն է գնալ մի գործողության, որի հետևանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադավ իշխանությունը: Փաշինյանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցությունն են»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել եւ օրակարգ բերել վարչապետին անվստահություն հայտնելու հարցը, Նիկոլ Փաշինյանի հերթական անամոթ շոու բեմադրությունը լինելու է նա, որ ասելու է՝ տեսեք, ԱԺ-ն եւս մեկ անգամ վստահություն տվեց մեր վարվող քաղաքականությանը հայտնեց Արծվիկ Մինասյանը:

«Դրանով հայ հանրությանը կասվի՝ տեսեք, եւս մեկ անգամ ապացուցվեց, որ ես ճիշտ եմ: Դրա համար մեզ համար կարեւոր է, որ ընդվզման բավարար ծավալը լինի, որ մենք արդյունքի հասնենք, ոչ թե ուղղակի մի ակտ անենք անելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, որ այսօր խորհրդարանական ընդդիմությունը ռուսամետ է եւ ավելի շատ ՌԴ շահերն է սպասարկում, քան Հայաստանի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե որեւէ մեկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմության հետ կապ չունի կամ դասեր չի քաղել:

Այն, ինչ անում է այս իշխանությունը՝ կտրել մեզ մեր բոլոր դաշնակիցներից եւ թողնել միայնակ, ինչպես ինքն էր ձեւակերպում, Ադրբեջանն ու Թուրքիան ցուլ են, իրականում գայլեր են եւ այդ գորշ գայլերի հետ թողնում է մեն-մենակ»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանը հեռու է վանում իր դաշնակիցներին, սառեցնում է նրանց հետ հարաբերությունները. «Դրա համար Նիկոլ Փաշինյանը հայոց պատմությունը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականության հետեւանքով մենք կորցրել ենք մեր բոլոր արտաքին անվտանգային համակարգերը:

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարեկամության, ռազմական փոխադարձ աջակցության միջազգային համաձայնագիր, ինչո՞ւ դա կյանքի կոչելու համար բավարար ջանքեր չի գործադրում Նիկոլ Փաշինյանը, այլ փորձում է ամեն գնով այդ դաշինքը տապալել: Անգամ եթե ռուսական կողմից սխալ ազդակներ են հնչում, քո պարտավորությունն է այդ սխալ ազդակները ուղղել եւ ուղղորդել քո դաշնակցին քո շահերը պաշտպանելու համար»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:

Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանում իշխանափոխություն անել. ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ընդդիմությունից պրծավ, հետո մեղադրեց Ռուսաստանին, Արցախի իշխանություններին, Արցախի ժողովրդին: Երկրորդը, Արեւմուտքը օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում նվազեցնելու կոնտեքստում փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը: Իրենք հեշտությամբ մտել են այդ դերի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները եւ Հայաստանին չի տալիս խոստացած զենքը, Մինասյանն ասաց, որ այդ խնդրի լուծման ձեւը այն է, որ պետք է գնալ, Ռուսաստանի հետ նստել, խոսել, քննարկել, պահանջել ստանալ, կամ ռնվազն այլընտրանքային լուծում տալ, ոչ թե մուննաթ գալ: «Մուննաթի ինստիտուտը բնորոշ է այս իշխանությանը, մուննաթ է գալիս բոլորի վրա, որոնք որեւէ կերպ կարող է իրենց կարճ մտածողությամբ, իրենց աթոռից դուրս պատկերացնեն որեւէ այլ լուծում: :

Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից: Ոչ, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է, Հայաստանը այս գորշ գայլերի արանքում թողնե՞լն է: Թե գտնել երկխոսության այնպիսի հարթակ, որ կարողանաս քո դաշնակցային հարաբերությունները, քո բնական դաշնակից համարվող Իրանին ներգրավել տարածաշրջանում կարեւորագույն անվտանգային հարցերի լուծմանը՝ առանց վնասելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ այս իշխանությունը Հայաստանը տանում է մի նոր կառափնարան:

Իշխանությունը խոսում է խորհրդային սահմանների մասին, բայց Ադրբեջանը ընդունո՞ւմ է այդ սահմանը. նշեց Արծվիկ Մինասյանը:

«Բա որ ընդունում է, ինչո՞ւ է կրակում: Կամ դուք ծանո՞թ եք Ադրբեջանի Սահմանադրությանը, իրենց անկախության փաստաթղթերին: Այնտեղ գրված է խորհրային սահմա՞ն: Հակառակը, Ադրբեջանը հրաժարվել է ԽՍՀՄ պայմանագրերից: Ալիեւն ասաց՝ Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն եմ, երբ պետք էր իրեն Արցախը զավթելու, նվաճելու համար: Հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը: Ալմա-Աթայի փաստաթուղթը որեւէ իրավական հիմք չէ, իրավական հիմքը այն արձանագրությունն է, որը Ադրբեջանը պաշտոնապես իր համար գործողության մեջ է դրել 1993-ի սեպտեմբերի 24-ից: Այդ րձնագրության երկրորդ մասում հստակ ասված է, որ երկրների համար այս համաձայնագրի կետերը կողմերի համար ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահից: Ըստ այդմ, եթե Նիկոլ Փաշինյանն Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմքը, եւ դա հիմք ընդունելով դու պետք է կատարես ճշգրտումներ»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով, ՀՀ ինքնիշխան իրավազորության տակ գտնվողն տարածքները նրանք են, որոնք 1993-ի սեպտեմբերի 24-ի դրությամբ այդ տարածքներում գործել է ՀՀ օրենքը, եւ երկրորդ, բոլոր այն տիտղոսները՝ Արծվաշենի, Հայաստանի բռնազավթված այն տարածքների նկատմամբ, որոնք խորհրդային ժամանակահատվածում պատկանել են Հայաստանին»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պետք է լինի հստակ ու անդր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գեւորգյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրված

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Որոշուած Է Իրանը Քանդել. Յետո՞յ

Իրանին շնորհուած տասնօրեայ պայմանաժամի աւարտին միօրեայ երկարաձգում մը յայտարար

09 Ապրիլ 2026
Ակնարկ. 10-րդ Կէտի Հարցականը

Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ ժամանակաւոր զինադուլ հաստատուած է: Ուաշինկթ

09 Ապրիլ 2026
Ներկայացվեց «Հայաստան» դաշինքի նախընտր

Ապրիլի 8-ին, Կոնգրես հյուրանոցում «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրությու

08 Ապրիլ 2026
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև

08 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company