ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ.-«Թագաւորը մերկ է…»

15 Ապրիլ 2024

Իւրաքանչիւր անգամ, երբ Հայաստանի վարչապետ կոչեցեալը բերանը բանայ կառավարութեան մէկ նիստին, Ազգային ժողովի բեմէն կամ հոս-հոն այցելութեան պահուն (նաեւ երկրի սահմաններէն դուրս), կրկին ու կրկին կը փաստէ, որ տգէտ է, համբակ է, թշնամիին ծրագիրները կատարող բանբեր է: Կրկին ու կրկին կ’ապացուցէ, որ չի գիտեր պատմութիւն, ծանօթ չէ մեր հայրենիքի աշխարհագրութեան ու, իւրաքանչիւր քայլափոխի՝ կը կրկնէ թուրք-ազերիներու տեսակէտները, կը կատարէ թշնամիին պահանջները: Եւ դիպուկ է ընդդիմադիր մեկնաբաններու այն նշումը, թէ Ալիեւին ու Էրտողանին շատ բան չի մնար ընելիք, որովհետեւ Փաշինեան եւ իր խմբակը ամէն օր եւ մինչեւ իսկ օրական քանի մը անգամ այս իրականութեան ապացոյցները կը շարեն մեր ժողովուրդին աչքերուն առջեւ, իսկ նախկին նախարար մը քանի մը առիթով պահանջեց անկէ, որ լուռ մնայ, ցնդաբանութիւններուն վերջ տայ:

Նոյնքան մեծ հարց է այն, որ այս փաստերը տեսնողները, զանոնք օրն ի բուն հանրութեան աչքին դիմաց պարզողները կը մնան «մեկուսացած», այն իմաստով, որ «ժողովո՛ւրդ, արթնցի՛ր», «ժողովո՛ւրդ, ձեռքերդ միացո՛ւր եւ իսկական իշխանափոխութիւն իրականացուր», «ժողովո՛ւրդ, աչքիդ առջեւ հայրենիքդ պատառ-պատառ կը կորսնցնես», «այս խմբակի անդամներուն մէկ ըսածը երկրորդին չի համապատասխաներ» ու նման կոչեր կը մնան անարձագանգ, նոյնինքն Փաշինեանի «հռչակած» Հայաստանի տարածութիւնը կը փոքրանայ հանգրուան առ հանգրուան, կործանարար վարքագիծը նոր «նուաճումներ» կ’արձանագրէ երկրի կեանքի բոլոր կալուածներուն վրայ: Ողբերգութեան մէկ այլ երեսն ալ հոն է, որ իւրաքանչիւր ցնդաբանութիւն օրեր շարունակ կը ստեղծէ միտք, ուժ ու շունչ սպառող անվերջանալի մեկնաբանութիւններ, որոնք բան չեն աւելցներ «ես համբակ տգէտ մըն եմ»-ի իրողական խոստովանութիւններուն վրայ…

***

Հայաստանի մէջ ստեղծուած եւ Սփիւռքն ալ մասամբ վարակած այս վիճակը կը յիշեցնէ դանիացի նշանաւոր հեքիաթագիր Հանս Քրիսթիան Անտերսընի «Մերկ թագաւոր»-ին պատմութիւնը:

Պատմութիւնը ծանօթ է, չէ՞: Փառասէր եւ պճնամոլ թագաւոր մը, որ կը սիրէր օրական քանի մը անգամ նոր զգեստներով ներկայանալ, օր մը թակարդը կ’իյնայ: Երկու ճարպիկ խաբեբաներ, ստահակներ կը ներկայանան պալատ եւ կը խոստանան կարել չնաշխարհիկ զգեստ մը, որ տեսանելի պիտի ըլլայ միայն իմաստուններու, իսկ ան որ կարողութիւնը չունի տեսնելու զայն, պարզապէս տգէտ ու անարժան մըն է: Ու աւազակները իբրեւ թէ կը հիւսեն անտեսանելի զգեստ մը, ստանալով առատ ոսկի, արծաթ եւ այլն: Պալատականներ, անմիտ ու անարժան չհռչակուելու համար, կը սկսին գովել չնաշխարհիկ զգեստը: Թագաւորն ալ կը միանայ «տեսնողներուն» եւ զայն «հագած», կը ներկայանայ ժողովուրդին: Միայն անմեղ մանուկ մը կը պոռայ. «Թագաւորը մերկ է…»:

Հայաստանի դժբախտութիւնը բազմերես է: Անտեսանելի զգեստը կը կարեն ՔՊ-ականները, անոնց օգնութեան հասած են այսպէս կոչուած՝ բարեկամները, որոնք կը գտնուին Եւրոպա, Ամերիկա եւ այլուր: Անտեսանելի հագուստեղէնը տրամադրուած եւ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէ, հագնողը կը կոչուի Նիկոլ Փաշինեան: Չկարծէ՜ք, որ մեր խօսքը միայն քաղաքական-դիւանագիտական «զգեստներ»-ուն մասին է, որովհետեւ տնտեսութիւնն ու ներքին բազում տագնապներ ալ կան նոյն՝ անտեսանելի հանդերձարանին մէջ: Եւ այդ անտեսանելի զգեստներով զուգուած-զարդարուած՝ Նիկոլ պէյը ամէն օր հրապարակ կու գայ իր նոյնքան չնաշխարհիկ յայտարարութիւններով, գիւտերով, աշխարհագրութիւն ու պատմութիւն վերախմբագրելու… կամակատարութեամբ:

***

Ի տարբերութիւն յիշեալ պատմութեան, թագաւորին մերկութիւնը միայն մէկ անմեղ մանուկ չէ Հայաստանի մէջ:

-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան բանգէտ պատմաբաններ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան աշխարհագրութիւն գիտցողներ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան քաղաքական մարդիկ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան հոծ կորսնցուցածներ, հոծ կորսնցնելու սեմին եղողներ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան նահատակներու ծնողներ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան զինուորականներ, մինչեւ իսկ անոնք՝ որոնք ատեն մը իր կամակատարներն էին:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան եկեղեցւոյ սպասարկուներ, որոնք չեն հաւատար, թէ Փաշինեան քրիստոսատիպ յատկութիւններով օժտուած է:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան հոգեբուժներ ու գիտութեան ծառայողներ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան արուեստագէտներ:
-Նիկոլն ու կողքին քալողները մե՜րկ են,- կը գոռան սփիւռքցի հայրենասէրներ, հայրենիքի ճակատագիրով մտահոգներ:

ՔՊ-ականներու մերկութիւնը տեսնողներըմանուկներ չեն, այլ հայրենիքին ու նահատակներուն արժէքը գիտցողներ, հողին հաւատարիմ մնալու ու արմատներուն տիրութիւն ընելու ատակ մարդիկ: «Մերկ են» արտայայտութիւնը իբրեւ հասցէ ունի մասնաւորաբար մտային մերկութիւնը, որ ասոնց յանցանքներուն փոքրագոյնն է, իսկ հայրենալքումն ու թշնամիին ծրագիրներուն գործակատարի դերը՝ վատագոյնը:

«Նախկին»-ներէն՝ Շիրազն էր գոռացողը.

Ախ, ե՞րբ պիտի լեռներիդ պէս վե՛ր բռնցքուեն ձեռքերն Հայոց,
Որ չդառնայ հայոց արծիւն օտար ծովին ճայ, Ղարաբա՛ղ…

Հիմա, երբ Արցախը՝ Շիրազի բառերով՝ Ղարաբաղը արդէն խլուած է ու բռնած՝ ճայ դառնալու ճամբան, պէտք չէ թոյլ տանք, որ ո՛չ միայն Հայաստանն ալ բռնէ նոյն «թռիչք»-ի ուղին, այլ շրջադարձ ապրին Արցախի ու հայապատկան բոլոր հողերու երթը, հայրենիք ու ազգ վերադառնան ինքնաճանաչումի եւ վերականգնումի բնական հուն:

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ
13 Ապրիլ 2024

«Հայրենիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company