ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Մտահոգիչ է, որ դա արվում է հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ

16 Ապրիլ 2024

Իշխանական պաշտոնյաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում թուրքական ծրագրային թեզերը, փորձ անում կասկածի տակ դնել, կամ առնվազն քննարկման առարկա դարձնել ցեղասպանության փաստը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Նշենք, որ նախ Նիկոլ Փաշինյանն էր երիտասարդ քպականների համար դասախոսության ժամանակ խուսափել Ցեղասպանություն արտահայտությունից եւ օգտագործել «Մեծ Եղեռն», «կոտորած» եզրույթները։ Իսկ քպական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ բարձրացրել էր մեկ դար անց Ցեղասպանության զոհերի նույնականացման հարցը՝ ասելով, թե անհրաժեշտ է հաշվառում սկսել հայերի ցեղասպանության զոհերի, որպեսզի ճշտված լինեն նրանց անունները:

«Անդրանիկ Քոչարյանի ասածն ավելի վտանգավոր է։ Ի՞նչ է նշանակում թերացել ենք, որ մինչև հիմա անուն առ անուն չենք ճշտել»,- նկատեց պատմաբանը՝ ընդգծելով, որ «Նախ՝ ցեղասպանության օրերից առաջ Օսմանյան Կայսրությունում մարդահամար չէր արվում, հատկապես Արևմտյան Հայաստանում, և ստույգ թիվ հիմա հասկանալ, այն էլ՝ անուն առ անուն, հնարավոր չէ։ Փաստը մնում է փաստ, որ հսկայական հայ բնակչություն ապրում էր Օսմանյան կայսրությունում՝ իրենց տներում, զբաղվում հողագործությամբ, արհեստով, արվեստով,սպորտով, մշակույթով։ Հիշե՛նք Վանի արծաթագործների մի ողջ համքարությանը, հիշե՛նք այդ երկրի Մեջլիսի պատգամավորներին, գրողներին, լրագրողներին։ Նրանք կային ու հետո անհայտացան այդ կայսրությունից, ինչպե՞ս դա եղավ։ Փաստը մնում է փաստ, որ ցեղասպանություն է եղել։Մարդիկ տեղահանվել են, հայտնվել Դեր Զոր անապատում, սպանվել։ Տանք նաև իրավական ձևակերպումը՝ եթե տեղի է ունեցել մարդկանց նույն ազգային պատկանելության խմբի ոչնչացում, դա կլինի 1,5 մլն, 15 մլն , թե 1500 մարդ՝ ցեղասպանություն է»։

Դոկտոր, պրոֆեսորը որպես օրինակ նշեց, որ սերբերի կողմից Բոսնիայում 7000 տղամարդու ոչնչացումը՝ արձանագրելով, որ կատարվածթ ցեղասպանություն է, որովհետև նույն ազգության, նույն տեսակի խմբի պատկանող մարդկանց զրկել են կյանքից՝ տեսակը ոչնչացնելու նպատակով։

«Դա միաջազգային օրենսդրության համապատասխան կոչվում է ցեղասպանություն»,- հստակեցրեց Խաչատուր Ստեփանյանը վստահեցնելով, որ թիվը կապ չունի։

Նրա խոսքերով՝ վտանգավորն այն է, որ փորձում են տեսակետ մտնցնել, որ եթե քիչ լինի, ուրեմն կարելի է կասկածի տակ դնել , առնվազն դարձնում են քննակման նյութ։

2018 թ-ից հետո, ինչպես արձանագրել Խ. Ստեփանյանը, իշխանական պաշտոնյաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում բալոր թուրքական ծրագրային թեզերը։ «Փաստինֆո»-ի դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ճեպազրույցների ընթացքում մասնավորեցրել է, որ ուզում իր հարազատ տատի եւ պապի կողմի անունները հաշվառված տեսնել՝ պատմաբանն արձագանքեց. «ուզո՞ւմ է, թ՛ող ճշտի, իմանա, բայց դա այսօր, մեկ դար անց դա սարքել օրակարգ, հետն էլ ասել, որ եթե չենք արել մինչև հիմա՝ թերացել ենք, ապա դրանից օգտվելու են թուրքերը։

Ըստ պատմաբանի՝ Օսմանյանի Թուրքիայի չիրականացրած մարդահամարը ավելի քան մեկ դար անց մեր կողմից իրականացնելու փորձերն իրականում արդյունք չեն տալու։

«Եկեղեցին ուներ տվալներ, ծխական որոշ հաշվառում, բայց եղել է նաև մշակութային ցեղասպանություն, այդ մատյանները ևս շատ դեպքերում վերացվել են, ինչպես վերացվել են շատ եկեղեցիներ։ Հիմա ի՞նչ, փաստերի ոչնչացումը չհամարե՞նք հանցագործություն։ Թուրքերն ի՞նչ են ասում՝ հատկապես վերջին հաշտեցման ֆոնին, ասում են՝ «եկե՛ք պատմաբանորեն քննակենք», ուզում են դա պատմաբաններին թողնելու անվան տակ, դուրս բերել քաղաքական, իրավական,դիվանագիտական դաշտից։ Կան նաև հայեր, որոնք բռնի թրքացվել են, քրդացվել են։ Հիմա ի՞նչ, դա՞ էլ հաշվենք,թե չհամարենք ցեղասպանության քայլերից։ Չէ, որ մահվան սպառնալիքով ազգությունը փոխել տալը, կամ փոքր երեխային գողանալն ու օտար մեծացնելը, էլի ցեղասպանության քայլերից է, նրանց ինչպե՞ս ենք հաշվելու։Գողացված ու բռնի կնության տված աղջիկների ինչպե՞ս ենք հաշվելու»,- ասաց Ստեփանյանը՝ ավելացնելով. «Ներողություն 5000 զոհ ունեինք, վարչապետը պլյուս- մինուս էր խոսում, 5000 հոգու մեջ հստակ թիվ չուներ։Հիմա անցել է 100 տարի։ Անհնար բան , հերթական կեղծ օրակարգն են մտցնում շրջանառության մեջ՝ մեր հիմնական խնդիրներից շեղելու համար»։

Պատմաբանը մտահոգիչ համարեց, որ դա արվում է հատկապես ապրիլի 24-ին ընդառաջ։

«Անվտանգային խնդիրներ ունենք՝ ներքին անվտանգության, արտաքին անվտանգության, սոցիալական խնդիրներ ունենք, էլի շեղում են, ընդ որում՝ շեղում են կրկին թուրքական օրակարգով».- նշել է Խաչատուր Ստեփանյանը։

Նա համոզված է, որ Փաշինյանի կողմից այս օրերին անընդհատ նոր թեզերի շրջանառության մեջ դրվելը, տարբեր լսարաններում դասախոսություններ կարդալը ունեն գործողությունների հստակ տրամաբանություն։

«Կարող է ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անգամ իրենց քարտուղարն ասի, որ Փաշինյանը չի հերքում ու չի հերքելու Ցեղասպանությունը, ասի, որ իրենց օրոք է ԱՄՆ սենատը ճանաչել։ Բայց չէ, որ դա էլ է սուտ։ Իենց իշխանության հետ պարզապես համընկավ։ Իրենց իշխանությունը բացարձակ կապ չուներ։Ինչ իշխանության են եկել՝ սփյուռքն էլ են պառակտել ու սփուռքում գործող հայ դատի գրասենյակների աշխատանքը, ԱՄՆ-ի այդ պահի քաղաքականությունը բոլորվին էլ կապ չունի իրենց հետ։Ն րանք մեր ինքնության հետ կապված ամեն անգամ նոր թեզ են բերում, դիսկուրս սարքում, իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրում, Արարատն՝ Արագածի»,- նշել է դոկտոր, պրոֆեսորը՝ նման քննարկումները համարելով խիստ վտանգավոր։

Իշխանությունները փորձում են մոռացության մատնել մեր ինքնությունը, բայց Ստեփանյանը նկատեց, որ եթե անգամ, մենք մոռանանք մեր ինքնությունը, թուքերը չեն մոռանալու, ադրբեջանցիները չեն մոռանալու։ «Իրենք իրենց երազանքով, արհեստական թեզերով առաջ կգան, իսկ մենք՝ մոռանալն ու հանգիստ ապրելը երազելով դժվար էլ ապրենք»,- ասել է Խ.Ստեփանյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company