ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա»

16 Ապրիլ 2024

Իսրայելական «Հաարեց» (Haaretz) թերթը ապրիլի 11-ին հրապարակել է բացահայտող մի հոդված Ադրբեջանի և Իսրայելի միջև բարձր մակարդակի լայն կապերի մասին՝ «Ինչպես են Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունները դարձել Լիբերմանների ընտանիքի բիզնեսը» վերնագրով: Հոդվածը գրել է հետաքննող լրագրող Գուր Մեգիդոն:

Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի կառավարության բարձրաստիճան պաշտոնյա էր, որը բազմիցս այցելել է Բաքու, ավելի շատ, քան ցանկացած այլ իսրայելցի քաղաքական գործիչ, յուրաքանչյուր անգամ հանդիպելով նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի փոխվարչապետի պաշտոնը և հաջորդաբար դարձել վեց տարբեր նախարարությունների նախարար. Իսրայելի ազգային ենթակառուցվածքների, տրանսպորտի, ռազմավարական գործերի, արտաքին գործերի (երկու անգամ), պաշտպանության և ֆինանսների:

Լիբերմանը միակ իսրայելցի պաշտոնյան չէր, որ այցելել է Ադրբեջան: Բաքու են այցելել նաև Իսրայելի պաշտպանության նախարարներ Բենի Գանցը և Յով Գալանտը, ինչպես նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ 2016 թվականին և նախագահ Իսահակ Հերցոգը՝ 2023 թվականին:

Մեգիդոն հայտարարել է, որ «Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները հիմնված են նավթի, զենքի և հետախուզության պիղծ երրորդության վրա: Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից (Իսրայելի հում նավթի մոտ կեսը գալիս է այնտեղից) և վաճառում է առաջադեմ զինտեխնիկա: Փոխարենը, ըստ տեղեկությունների, Ադրբեջանը նրան հնարավորություն է տալիս մուտք գործել Իսրայելի թիվ մեկ հակառակորդի՝ Իրանի հետ իր ցամաքային և ծովային սահմանը»:

Ադրբեջանը հաղթեց 2020 և 2023 թվականների Արցախյան պատերազմներում՝ «շնորհիվ Իսրայելի կողմից մատակարարվող խաղի կանոնները փոխող ոչ փոքրաթիվ սպառազինության», ներառյալ իսրայելական Hermes և Harop անօդաչու թռչող սարքերը և միլիարդավոր դոլարներով գնված այլ ժամանակակից զենքեր։ Ադրբեջանն այդ անօդաչու սարքերից մի քանիսը գնել էր, երբ Լիբերմանը պաշտպանության նախարարն էր»։

2012 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ Լիբերմանին հարցրել են Foreign Policy ամսագրի հոդվածի մասին, որտեղ մեջբերված է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը. «Իսրայելցիները գնել են օդանավակայան, և օդանավակայանը կոչվում է Ադրբեջան: Նշվել են մի քանի նախկին խորհրդային ռազմաօդային բազաների անուններ, որոնք, ըստ ամսագրի աղբյուրների, Իսրայելի տրամադրության տակ էին կամ կլինեին՝ Իրանի վրա հնարավոր ավիահարվածի դեպքում: Լիբերմանն այդ պատմությունն անվանել է «գիտաֆանտաստիկա», որը «ոչ մի կապ չունի իրականության հետ»: Այնուամենայնիվ, Լոնդոնի The Times-ը հայտնել է, որ «Իսրայելի լրտեսական գործակալությունը՝ Մոսադը, բազա ունի Ադրբեջանում»։

«Ցանկացած չափանիշով Ադրբեջանը բռնապետություն է», որը 2023 թվականին Economist Intelligence Unit-ի կողմից 167 երկրների մեջ զբաղեցրել է 130-րդ տեղը: Իսրայելի Կնեսետի չորս անդամներից կազմված պատվիրակությունը՝ Լիբերմանի գլխավորությամբ, մեկնել է Ադրբեջան՝ իբր նախագահական ընտրությունները վերահսկելու նպատակով: Նրանք հերքել են ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները, որոնցում Ալիևը հաղթել է ահռելի 85 տոկոսով։ Նրանք կեղծորեն Ադրբեջանը բնութագրել են որպես «միակ ժողովրդավարությունը Մերձավոր Արևելքում»:

Լիբերմանն Ալիևի հաղթանակն անվանել է «լավ դաս որոշ ուժերի համար, որոնք անարդարացիորեն քննադատում են Ադրբեջանին» Երբ իսրայելաբնակ ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվեց և բանտարկվեց Բաքվում Արցախ այցելելու համար, նրա ընտանիքը խնդրեց այն ժամանակ պաշտպանության նախարար Լիբերմանին միջամտել, սակայն նա ոչինչ չարեց նրան օգնելու համար, նույնիսկ այն բանից հետո, երբ Լապշինը հարձակման ենթարկվեց բանտի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնք փորձել էին սպանել նրան: Լապշինը կարծում է, որ ի վերջո ռուսներն են օգնել ապահովել նրա ազատ արձակումը:

Մեգիդոն հայտնել է, որ Լիբերմանի երկու որդիները՝ Ամոսը և Կոբին, «խորը գործնական հարաբերություններ» ունեն Ադրբեջանի կառավարության հետ: «Լիբերման եղբայրները, պարզվում է, շատ ժամանակ են անցկացնում Բաքվում, որտեղ նրանք համարվում են միջնորդներ, ովքեր գիտեն, թե ինչպես բացել դռներն իշխանության առաջ։ Վերջին տարիներին Լիբերմանի որդիները իսրայելական մի շարք բարձր տեխնոլոգիական արտադրանք են մատակարարել Ադրբեջանի կառավարությանը. կիբերհանցագործության արտադրանք, որը պատրաստված է կիբերանվտանգության Candiru ընկերության կողմից. տվյալների մեծ համակարգ՝ կիբերանվտանգության մեկ այլ ընկերության՝ Rayzone-ի կողմից հարկերի հավաքագրումը բարելավելու համար և ջրի աղազերծման տեխնոլոգիաներ՝ իսրայելական IDE ընկերության կողմից։

Միայն այս երեք ձեռնարկությունների միջնորդությամբ հնարավոր միջնորդավճարները կարող են հասնել միլիոնավոր դոլարների: Բացի այդ, մինչև վերջերս Լիբերման եղբայրները ներկայացնում էին «Ադրբեջանական ավիաուղիները» (պետության կողմից վերահսկվող ազգային ավիափոխադրող) Իսրայելում»։

Իսրայելական մի քանի ընկերություններ, ինչպիսիք են Pegasus-ը և Candiru-ն, լրտեսական ծրագրեր են վաճառել Ադրբեջանին՝ վարչակարգի հակառակորդների հեռախոսները կոտրելու համար: Այսօր 18 ադրբեջանցի լրագրողներ բանտերում են։ Candiru-ի վաճառքը միջնորդել են Լիբերմանի երկու որդիները՝ միջնորդավճարի դիմաց՝ «գնահատված հարյուր հազարավոր դոլարներով»։ Rayzone կիբերընկերության հետ գործարքից նրանք վաստակել են «մոտ 200 000 դոլար միջնորդավճար», ըստ «TheMarker»-ի՝ հրապարակված «Հաարեցի» կողմից: Լիբերմանի գրասենյակը հայտարարել է, որ «նա ներգրավված չէ իր երեխաների բիզնեսներում»:

Լիբերմանի երեխաները ներկայացնում էին նաև IDE Technologies-ը, որը նախատեսում է Ադրբեջանում կառուցել ջրի աղազերծման մեծ գործարան։ Սա մի «նախագիծ է, որի արժեքը կարող է հասնել հարյուր միլիոնավոր դոլարների, և Լիբերման եղբայրների համար միջնորդավճարը, հավանաբար, կբարձրանա համապատասխանաբար», գրել է Մեգիդոն։

Մեգիդոն հետաքրքրվում է «Կարծո՞ւմ եք, որ երկու որդիները Ադրբեջանի կառավարության հետ կհասնեին նման նշանակալի կարգավիճակի, եթե նրանց ընտանեկան կապերը չլինեին»: Մեջբերում է արվում են մի գործարարի խոսքերից. «Կարող եմ ասել ադրբեջանցիների մասին, որ նրանք այն մարդիկ են, որ գիտեն, թե ինչպես շնորհակալություն հայտնել: Եթե դու լավ բան ես անում նրանց համար, և նրանք գնահատում են քեզ, նրանք գիտեն, թե ինչպես շնորհակալություն հայտնել՝ թե՛ խոսքով, թե՛ գործով»:

Մեգիդոն եզրակացրեց. «հավանաբար իսրայելական կառավարող շրջանակներում չկա մեկը, որ կվիճարկի այն բազմաթիվ օգուտները, որոնք Իսրայելը ստանում է Ադրբեջանի հետ իր նողկալի, բայց, գուցե, կենսական հարաբերություններից: Բայց այս երկու հայտարարությունների միջև հակասություն չկա. նախագահ Իլհամ Ալիևի բարոյապես կասկածելի իշխանության հետ ջերմ հարաբերությունները կարող են լինել Իսրայելի ազգային անվտանգության ռազմավարության և միևնույն ժամանակ նաև Լիբերմանների ընտանիքի բիզնես ռազմավարության մաս»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company