ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Փաշինյանը Տավուշ էր եկել պատկեր ստանալու համար

17 Ապրիլ 2024

Մարտի 18-ից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր երկրորդ անգամ այցելել է Տավուշի մարզ, հանդիպել սահմանամերձ Ոսկեպարի, Բերքաբերի, Կիրանցի բնակիչների հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ոչ բոլորին են ներս թողել, նրա հետ հանդիպման գնացած բնակիչներից էլ, նախորդ անգամվա պես, նախապես հավաքել են հեռախոսները։

Ոսկեպարում գտնվող ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն 168.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց Փաշինյանի այցի ու այտարարությունների վերաբերյալ, դրանց մասին իրեն հայտել են տեղի բնակիչները։

«Գիտեք, մի քանի շաբաթ առաջ Փաշինյանը Տավուշում ինչ էր ասել, որ իբր եթե զիջումների չգնան՝ թշնամին կհարձակվի։ Այս հանդիպմանը, ըստ բնակիչների, տարբեր է եղել, նա ասել է, որ որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ զիջում են ոչ թե ամբողջը, այլ գետի հատվածով։ Այսինքն՝ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կա, եկեղեցու կողքով, գետի հատվածով են տալու։ Ասել է, իբր ադրբեջանցիների հետ պայմանավորվել են, որ նրանք առաջ չեն գալու, այսինքն՝ մի մասն է զիջելու։ Փոխարենը՝ Ադրբեջանը հայկական կողմին ոչինչ չի տալու։ Ասել է նաև, որ ճանապարհները Հայաստանի վերահսկողության տակ են լինելու, բայց նոր ճանապարհ են կառուցելու։ Իհարկե, այս ամենը «փափուկ բարձ է»»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա, եթե տավուշցիները համաձայն լինեին այդ զիջողականությանը, ապա մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի զինվորները կանգնած կլինեին Ոսկեպարում։

«Այդ մարդը տեսել է, որ Տավուշում կրքերը բորբոքված են, գնացել է հանգստացնելու, որովհետև զգացել է, որ ընդվզում կա, ժողովուրդը դեմ է։ Կարծում եմ՝ հանձնումը փուլային տարբերակով է անելու, որ շատ ընդվզում չլինի։

Այս ամենը փոխզիջում չէ, այլ միակողմանի զիջում։ Ճիշտ է, նրա դիրքորոշումը որոշ չափով փոխվել է, բայց նոր ասածներն էլ անորոշ են, կրկին բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։ Այս պահին սա կարող ենք գնահատել՝ որպես լարվածությունը թոթափելու փորձ»,- շեշտեց Գ. Դանիելյանը։

Պատգամավորը միաժամանակ ասաց, որ այս պահին էլ որևէ երաշխիք չկա, որ այդ զիջումներից հետո Ադրբեջանը չի գնա էսկալացիայի կամ այլ տարածք չի ուզի։

«Նա որևէ երաշխիք չի տալիս։ Կրկնում եմ՝ իր ասածներն այնքան իրարամերժ են, հակասական, որ խնդիրներն ավելի են մեծանում, շատ հնարավոր է՝ այդ մարդը կես ժամ հետո լրիվ ուրիշ հայտարարություն անի։ Բերքաբերում մի բան է ասել, Ոսկեպարում՝ մեկ այլ բան, Ոսկեպարում ասել է՝ Բերքաբերի հողերի հետ ինչ-որ փոխանակման հարց կա, իսկ Բերքաբերում բոլորովին այլ բան է ասել։ Մեզ համար առնվազն ամեն ինչ պարզ է, բայց բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է հստակ հարցադրումների միջոցով վեր հանվեն։ Մենք անընդհատ զբաղված ենք իր ստերը վեր հանելով, որովհետև անընդհատ մանիպուլյացիաներ է անում։

Բնակիչների կողմից հակադարձումներ, իհարկե, եղել են, բայց այսօր ինքը պատկեր կստանա, որ իր առաջ դրված խնդիրը կատարել է, պատկեր ստանալու համար էր նա եկել Տավուշ»,- եզրափակեց Գառնիկ Դանիելյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Հանդիսաւոր ձեռնարկ՝ Մայիս 28-ի առիթով

Մայիս 28-ի առիթով հանդիսաւոր ձեռնարկ մը տեղի ունեցաւ Յուսաբեր ակումբին մէջ՝ կա

06 Հունիս 2026
Արեւմուտք թէ Ռուսիա՞. սխալ հարցում մը

Յստակ է, ոդ Հայաստանի այժմու խորհրդարանական ընտրապայքարը ներքաղաքական սովորակ

05 Հունիս 2026
Արմեն Ռուստամյանը հանդիպել է Սերգեյ Մի

Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը երկիրը տանու

05 Հունիս 2026
Պարտուելու՞ է Փաշինեանը

Հայաստանը մօտենում է Յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւններին, եւ հիմնական հ

05 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն

Այսօր՝ հունիսի 5-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցավ «Հայաստան» դաշ

05 Հունիս 2026
Հրատապ օրը․․․

Այդպէս կարելի բնորոշել 7 Յունիս 2026 թուականը, որ պիտի տարբերի նախորդներէն։ Ար

05 Հունիս 2026
Մահազդ. Ընկեր Հրաչ Մանուկեան

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն սրտի խոր կսկիծով կը յայտնէ իր շրջանի վաստակաշա

05 Հունիս 2026
Մեկ ընտրություն, երկու ընտրապայքար

Սույն թվականի մայիսի 7-ից պաշտոնապես մեկնարկեց ՀՀ գալիք Ազգային ժողովի ընտրարշ

05 Հունիս 2026
Պարտության ևւ ուրացման փաշինյանական քա

Մայիսը հայ իրականության մեջ արժևորվում է որպես հաղթանակների ամիս, սակայն վերջի

05 Հունիս 2026
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանու

2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

05 Հունիս 2026
Բաքվի թաքնված օրակարգը. ինչպե՞ս է ադրբ

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները սովորական քաղաքական հերթափ

05 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company