ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրույցներ

Ոճիրին Նկատմամբ Լուռ Մնալը Ոճիրին Մեղսակցիլ Է. Կոչ Կ՛ուղղենք Լիբանանցիներուն Մասնակցելու Ջահերթին

23 Ապրիլ 2024

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Լուպնան հըր» ռատիոկայանին հետ կատարած իր հարցազրոյցին ընթացքին անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան 109-ամեակին եւ լիբանանահայութեան կողմէ զայն ոգեկոչելու ձեռնարկներուն:

Ան նկատել տուաւ, որ լիբանանեան եւ շրջանային տիրող պայմաններուն պատճառով Հայոց ցեղասպանութեան 109-ամեակը ոգեկոչելու ծրագիրները վերատեսութեան ենթարկուած են անոնց պատշաճեցուելով:

«Այսօր` 23 ապրիլին, երեկոյեան ժամը 7:00-ին, հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն կողմէ կազմակերպուած է ջահերթ` Պուրճ Համուտէն Անթիլիասի մայրավանք: Հայոց ցեղասպանութիւնը հայութեան դատն է, իւրաքանչիւր հայու կը վերաբերի, ինչպէս նաեւ իւրաքանչիւր մարդ արարածի, որ արդարութեան եւ իրաւունքի կը հաւատայ: Իսկ վաղը` չորեքշաբթի, 24 ապրիլ 2024-ին, առաւօտեան ժամը 10:00-ին, Արամ Ա. կաթողիկոսին նախագահութեամբ տեղի պիտի ունենայ Ս. պատարագ եւ ծաղկեպսակներու զետեղում, Անթիլիասի մայրավանքին մէջ», յայտնեց ան:

Յ. Բագրատունի աւելցուց նաեւ, որ տարբեր շրջաններու մէջ, ինչպէս` Պէյրութի, Ժեհթաուիի, Քարմ Զէյթունի, Զալքայի, Անթիլիասի, Պուրճ Համուտի, Ֆանարի, Զահլէի, Այնճարի, Ժիպէյլի եւ Թրիփոլիի մէջ նաեւ կազմակերպուած են ոգեկոչումի առանձին ձեռնարկներ:

«Ճիշդ է, որ մարդիկ կրնան նեղանալ ջահերթէն, սակայն մեր իրաւունքն է տարին անգամ մը ոգեկոչել մեր նահատակներուն յիշատակը եւ ցոյց տալ, որ կը յիշենք ու կը մնանք պահանջատէր: Յատկապէս այս օրերուն կարեւոր է, որ բոլորը մեզի հետ ոգեկոչեն մեր նահատակներու յիշատակը, որովհետեւ կ՛ապրինք այնպիսի ժամանակաշրջան մը, երբ ամէնօրեայ դրութեամբ ցեղասպանութիւն կը վկայենք: Ամէնօրեայ դրութեամբ մարդկութեան դէմ ոճիրներ կը գործուին եւ արդարութեան ու մարդկային իրաւունքներու դէմ հարուած կ՛արձանագրուի», հաստատեց ան:

Յ. Բագրատունի ընդգծեց, որ այս բոլորին մէջ կարեւորագոյնը յիշելն է եւ այդ յիշողութիւնը պահպանելը: «Երբ մենք կը յայտարարէինք, որ ցեղասպանը անպատիժ ձգելը այլ ցեղասպանութիւններու կ՛առաջնորդէ, միայն հայոց մասին չէ, որ կը խօսէինք, այլ` բոլոր ժողովուրդներուն: Փաստը այն է, որ 1915-ի Հայոց ցեղասպանութեան յաջորդեցին այլ ցեղասպանութիւններ, բռնագաղթ, ցեղային զտում: Տակաւին անցեալ տարի էր, երբ Ազրպէյճանն ու Թուրքիան` Իսրայէլի գործակցութեամբ, 9 ամիս շրջափակելէ եւ սովի ենթարկելէ ետք Արցախը, յարձակեցան Արցախի վրայ եւ 120 հազար հայ բռնագաղթի ենթարկեցին իրենց հայրենիքէն: Այս իրականութեան դիմաց ամբողջ աշխարհը լուռ մնաց, եւ լուռ մնալ կը նշանակէ ոճիրին ու ցեղասպանութեան մեղսակցիլ: Այսօր Կազայի մէջ պատահածը ցեղասպանութիւն է, պաղեստինցիները ցեղասպանութեան կ՛ենթարկուին, շրջափակուած են, զոհերուն թիւը հասած է 35 հազարի, վիրաւորներունը` 75 հազարի, իսկ անոնց դէմ սպանութիւններու ու բռնարարքներու սպառնալիքները ամէն վայրկեան կը շարունակեն հնչել Իսրայէլի կողմէ: Իսկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդէն տակաւին զինադուլի որոշում կը սպասուի», հեգնեց ան` աւելցնելով, որ կարծէք արդարութեան, իրաւունքի եւ ժողովուրդներու ազգային ինքնորոշման իրաւունքին հաւատալը տգիտութիւն է: «Ցաւալի է այն իրականութիւնը, որ մարդկային իրաւունքներու միջազգային հաստատութիւններ գոյութիւն ունին, կայ ՄԱԿ-ը եւ Միջազգային դատական ատեանը, որոնք կարծէք փոքր ժողովուրդներու համար մխիթարուելու կամ արդարութիւն աղերսելու վայրեր են, սակայն միաժամանակ մեծ պետութիւնները կը շարունակեն իրենց ծրագիրները գործադրել», շեշտեց ան:

Ան կոչ ուղղեց բոլոր լիբանանցիներուն մասնակցելու ջահերթին` ընդգծելով, որ անիկա միայն հայութեան համար չէ, այլ նաեւ լիբանանցիներուն:

«Պէտք է յիշել, որ Լեռնալիբանանի բնակչութեան մէկ երրորդը ցեղասպանութեան ենթարկուեցաւ Օսմանեան կայսրութեան կողմէ սովի ենթարկուելով», հաստատեց ան:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company