ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Ապաւինել է պէտք արհաւիրքներից վեր յառնելու հայի ոգով

23 Ապրիլ 2024

Հայ ժողովուրդը Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակը դիմաւորում է ներհայկական խորը ճգնաժամի պայմաններում:

2023 թւականի սեպտեմբերը մեզ համար նշանաւորւեց Հայրենիքի կարեւոր մի հատւածի՝ Արցախի կորուստով: ՀՀ գործող իշխանութիւնների յանցաւոր անգործութեան պայմաններում Ադրբեջանը գրաւեց Արցախը՝ հարիւր հազարաւոր մեր հայրենակիցներին դարձնելով տնաւեր ու բնաւեր:

Ցաւով, եւս մէկ անգամ պէտք է արձանագրենք, որ Արցախի կորստին հետեւած ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանութիւնները ոչ միայն իրավիճակը շտկելուն եւ փրկելուն ուղղւած որեւէ քայլ չձեռնարկեցին, այլ, ընդհակառակը, հաւատարիմ իրենց հարազատ ձեռագրին, յանուն իշխանութեան պահպանման, ի գին Հայոց Պետականութեան, ՀՀ ինքնիշխանութեան, մեր ազգային իղձերի, նպատակների եւ իդէալների փորձեցին առաջ տանել իրենց պատւիրատուների կողմից թելադրւած հակազգային եւ թշնամահաճոյ քաղաքականութիւնը:

Եւ հէնց այդ քաղաքականութեան շրջանակում էր, որ բոլորովին նոր մակարդակի բարձրացւեց ազգային գաղափարախօսութեան եւ աշխարհընկալման դէմ պայքարն իր բոլոր բաղադրիչերով եւ առանցքներով հանդերձ:

Երկրի վարչապետի պաշտօնն զբաղեցնող անձի դէմքով սկսւեց գեներացւել եւ տիրաժաւորւել հակազգային եւ հակապետական այնպիսի թէզեր, ինչպիսիք են.

-Հայոց ազգային իղձերի մարմնաւորումը համարւող բիբլիական Արարատի խորհրդի եւ նշանակութեան քամահարելը,

-պետական խորհրդանիշերի՝ զինանշանի եւ օրհներգի թերարժեւորումը,

-Անկախութեան Հռչակագրի բարոյա-քաղաքական առանցքային նշանակութիւնը կասկածի տակ առնելն ու այն անվտանգային մարտահրաւէր համարելը,

-Արցախի հարցը փակւած համարելը, այն Ադրբեջանի տարածք ճանաչելն ու արցախահայութեան վերադարձի հնարաւորութեան բացառումը,

-հայաջնջումն ու Հայաստանի՝ որպէս անկախ պետական միաւորի իսպառ վերացումն իր օրակագային գլխաւոր նպատակը հանրահռչակած թուրք-ադրբեջանական ալիանսի հետ յարաբերութիւնները կարգաւորելուն եւ «բարեկամանալուն» ուղղւած տարաբնոյթ ջանքերն ու յայտարարութիւնները,

-յանուն «խաղաղութեան» պատրանքի, երկրի ինքնիշխան տարածքների յանձնումը թշնամուն արտաքին քաղաքականութեան առանցք դարձնելը,

-հայրենիք հասկացութիւնն առկայ պետական սահմանների տարածքով բնութագրումն, ու «իրական» եւ «պատմական» Հայաստանները միմեանց հակադրելու շինծու գաղափարի առաջ քաշումը,

-Ապրիլի 24-ի նախաշեմին, Հայոց Ցեղասպանութիւնն ու պահանջատիրական պայքարն առ ոչինչ դարձնելուն ուղղւած, Ցեղասպանութեան զոհերին անուն առ անուն ցուցակագրելու մտագարութիւնն ասպարէզ նետելը:

Ակնյայտ է, որ այս բոլորը կոչւած են աւելի թուլացնելու առանց այն էլ խարխլւած Հայոց Պետականութեան հիմքերը: Այս համատեքստում, կոյր պէտք է լինել չտեսնելու համար, որ Հայոց Պետականութիւնը չափազանց փխրուն վիճակում է: Առկայ բազմաբովանդակ մարտահրաւէրներն արդէն բնութափոխւել են՝ վերածւելով մահացու վտանգի՝ յղի անդառնալի եւ աղէտալի հետեւանքներով: Մահացու այդ վտանգների էպիկենտրոնն այսօր Տաւուշում է, իսկ վաղը հաստատ տեղափոխւելու է Գեղարքունիք, Սիւնիք կամ էլ Արարատ:

Այս ճգնաժամային պայմաններում, մենք առաջինը ներքին ճակատում պարտւելու իրաւունքը չունենք: Օր առաջ անհրաժեշտ է կարգաւորել թիկունքը՝ ազատւելով ներքին թշնամուց, որից յետոյ միայն հնարաւոր կը լինի արտաքին վտանգների չէզոքացումը: Սա համազգային օրակարգ է, որի շուրջ պէտք է կենտրոնացւի ողջ հայութեան ներուժը՝ Հայաստանում եւ Սփիւռքում: Սա առանձին վերցրած տաւուշցու, շիրակցու, արցախցու, կամ էլ սփիւռքահայի պայքար չէ: Սա բոլորիս պայքարն է, կենաց մահու կռիւը:

Պատմութիւնը մեզ սովորեցրել է, որ կեանքը միայն յաղթանակների անընդհատ երթ չէ: Յաղթանակներին ու մագընթացութիւններին կարող են հետեւել պարտութիւններն ու տեղատւութիւնները, եւ՝ հակառակը: Սա է կեանքի անբեկանելի օրէնքը, որից անհնար է խուսափել:

Պարտութիւնը կեանքի արահետում սթափեցնող յատկութիւն ունի: Բացառութիւն չէ նաեւ տեղատւութեան մեր այսօրւայ օրը: Այն ցաւալի ու ողբերգական հանգրւան է միայն, մէկը տեղատւութեան այն բազմաթիւ հանգրւաններից, որոնցով լեցուն է մեր պատմութեան հազարամեակների երթը: Կարեւորը սակայն այն է, որ թոյլ չտանք, որ տեղատւութեան ու նահանջի այս հանգրւանը դառնայ անշրջելի:

Հետեւաբար՝ չպէտք է ընկրկենք անելանելի թւացող առկայ իրավիճակի առջեւ: Ընդհակառակը, այն պէտք է խթան հանդիսանայ մեզ՝ վերաիմաստաւորելու մեր անցած ուղին, վերհանելու եւ սրբագրելու սխալներն ու բացթողումները՝ յանուն յաղթանկների վերադարձի պայքարը կրկնակի-եռակի եռանդով վերսկսելու համար:

Իսկ այդ ճանապարհին մեզ անհրաժեշտ է մարտնչելու, ապրելու եւ յաղթելու այն ոգին, որի շնորհիւ ցեղասպանութեան արհաւիրքից փրկւած հայոց բեկորներին յաջողւեց վեր յառնել մոխիրներից՝ ցեղասպանութիւնից ընդամէնը երեք տարի անց կերտելով անկախ Պետականութիւն:

Այդ ոգին է մեզ անհրաժեշտ այսօր: Այդ ոգին է, որ պէտք է վերարթնացնենք մեր մէջ, այդ ոգին է, որ երաշխաւորելու է մեր այսօրւայ եւ վաղւայ օրը: Դրա շնորհիւ է, որ մեզ կը յաջողւի յաղթահարել անյաղթահարելի թւացող մեր այսօրւայ փորձութիւններն ու մարտահրաւէրները եւ շարժւել առաջ՝ կորցրածը վերականգնելու եւ նոր յաղթանակներ կերտելու համար:

«ԱԼԻՔ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company