ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • ԱԶԴ

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2024 թ․ չորրորդ համարը

23 Ապրիլ 2024

Ապրիլի 24-ի նախօրյակին ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» նոր համարը: Ինչպես և սպասելի էր համարը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային: Ճակատագրի դաժան դասավորմամբ 21-րդ դարում հայության համար կրկնվում են հարյուրամյա վաղեմության ողբերգական իրադարձությունները՝ տեղի ունեցավ Արցախի բռնագրավումն ու հայաթափումը, Ցեղասպան հարևանները փորձում են քայլ-քայլ զրկել Հայաստանը ինքնիշխանությունից: Եւ Պետականության պայմաններում տեղի ունեցող ողբերգությունը հնարավոր է դարձել Հայաստանի դրածո իշխանության անուղղակի և ուղղակի աջակցությամբ: Տեղի ունեցող իրողություններն էլ լուսաբանվում են հայոց ողբերգության ամսին լույս տեսնող Դրօշակում:

Համարի նյութերի հեղինակների մոտ կարմիր թելի պես զուգահեռներ են անցկացվում հարյուրամյա ժամանակային հեռավորությամբ բաժանվող իրադարձությունների՝ թուրքական ցեղասպանական գործողությունների և ձեռագրի հարցում: Քաղաքագետ Մարի Հովհաննիսյանը անդրադառնում է ցեղասպանությունների ժխտողականության խնդրին՝ ներկայացնելով այս երևույթը, որպես ցեղասպանությունների իրականացման գաղափարաքաղաքական բաղկացուցիչ և որպես երևույթ, ինչը խրախուսում և հիմք է ծառայում մարդկության դեմ ուղղված այս ոճրագործության կրկնությունների համար: Հոդվածի հեղինակը փաստում է, որ Հայության դեմ իրականացված ցեղասպանության ժխտման թեզերի հիմնադիրը եղել է դեռևս համիդյան վարչախումբը:

Թուրքագետ Մելինե Անումյանը անդրադառնում է 1919-1921 թվականներին օրվա թուրքական իշխանությունների կողմից կազմակերպված երիտթուրքերի դատավարություններին: Այս դատավարությունների ընթացքում մեղադրյալներին են ներկայացվել իրենց ցեղասպանական գործունեությունը բացահայտող ծանրակշիռ փաստեր, որոնք ապացուցվել են երիտթուրք պարագլուխների խոստովանություններով և նրանց ստորագրած հրամանագրերի նույնականացմամբ: Ելնելով այս դատավարության վերաբերյալ հրապարակված փաստերից, ինչպես և կայացված դատավճիռներից, Մելինե Անումյանի համոզմամբ, ըստ էության, հենց այդ ժամանակ են թուրքական իշխանությունները ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թեև միայն տասնամյակներ անց պետք է միջազգայնորեն բանաձևվեր իրավական այս եզրը:

Արցախցի լրագրող Տաթևիկ Աղաջանյանը ներկայացնելով բռնագրավված Արցախում այս օրերին տեղի ունեցող մշակութային վանդալիզմը փաստում է, որ հայկական բռնագրավյալ տարածքների վրա տեղի է ունենում մշակութային ցեղասպանություն:

Պատմաբան Արմեն Կարապետյանը անդրադառնում է «Քրդերին հայոց բնաջնջմանը մասնակից դարձնելու համիդյան եւ երիտթուրքական քաղաքականությունը»: Հոդվածի հեղինակի համոզմամբ բազմաթիվ փաստերի շնորհիվ անհերքելի է այս երևույթը և ինչպես թուրքերը, նույնպես և քրդերն ու նրանց ժառանգները պարտավոր են հաշվի նստել տվյալ իրողության հետ:

Պատմաբան Գոհար Խանումյանը ընթերցողին է ներկայացնում «Նեմեսիս» գործողության մինչև վերջերս հանրության համար անհայտ անդամներից մեկին՝ Ահարոն Սաչակլյանին:

Արվեստաբան Մովսես Ծիրանիի ներկայացրած ակնարկը կոչվում է «Ցեղասպանութեան գեղարուեստական արձագանգները սփիւռքահայ կերպարվեստում»: Հուզիչ ու հետաքրքիր է անդրադառնալը եղեռնի ցավը հոգիներում կրող այն հայորդիների կյանքին ու գործունեությանը, ովքեր իրենց արվեստով փորձեցին աշխարհին ներկայացնել հայոց մեծ ողբերգությունը:

«Դրօշակ»ի 2024թ չորրորդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

«Դրօշակ» թիվ 4, 2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Տիգրանաշէնը՝ անունից այն կ

Ի՞նչ է Տիգրանաշէնը։ Արդեօ՞ք դա միայն սովորական տեղանուն է։ Կան անուններ, որ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company