Իշխանությունները խաբում են ժողովրդին
25 Ապրիլ 2024
Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հյուրընկալվել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին:
Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Էրդողանի օրերս արած հայտարարությանը, Փաշինյանի ապրիլքսանչորսյա ուղերձին, նրա ստրկամիտ, հակահայ քաղաքականությանը, Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացին եւ այլ հարցերի:
«Էրդողանի հիշատակած հնարավորության պատուհանը Նիկոլ Փաշինյանն է: Թուրքերը շտապում են, քանի որ հասկանում են, որ Փաշինյանը շուտով հեռանալու է»,- նշել է Կիրո Մանոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/VzAFSzn0QbA