ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է

25 Ապրիլ 2024

Տավուշում արդեն 6-րդ օրն է՝ փակ է միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի ճանապարհը։ Կիրանցի և մարզի այլ բնակիչները շարունակում են պայքարը։ 1or.am-ի զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով պայքարի առաջին իսկ օրվանից Տավուշում է և պայքարի առաջամարտիկներից է։

– Պարո՛ն Դանիելյան, ինչպե՞ս եք գնահատում պայքարի ընթացքը։

– Պայքարը կարևոր փուլ է թևակոխում։ Այն գործը, որ սկսվել է մեր հայրենակիցների կողմից, հիմա հանրապետության բոլոր մարզերում րոպե առ րոպե նոր թափ է առնում։ Մարդիկ հասկանում են, որ այսօր Տավուշն այն դիմադրության օջախն է, որ կարող է պահել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե այստեղի դիմադրությունը կոտրվի, ապա պրոցեսը կշարունակվի այլ մարզերում։ Ես համոզված եմ, որ այս պայքարն անհնար կլինի կոտրել։ Իշախանությունը ցնցումների մեջ է՝ Ծիծեռնակաբերդում կատարվածն այն ցուցիչն, որ ՀՀ-ում չկա տեղ, որ իշխանության օրակարգն ընդունվի։ Բոլորի համար էլ պարզ է, որ իրենց օրակարգը Հայաստանն ադրբեջանացման գործընթացին տանող ծրագիր է: Հայ մարդը չի կարող կողմ լինել այս ծրագրին: Մենք մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքի համար ենք պայքարում: Եթե դիմադրությունը կոտրվի, ապա հաշված ամիսների ընթացքում Հայաստանը շատ ծանր խնդիրների առաջ է կանգնելու: Ապագայում սպասվում են նորանոր զիջումներ: Այս իշխանությունը չհայտարարված կապիտուլացիոն գործընթաց է մեկնարկում:

– Ի՞նչ պետք է անել, որ Ձեր նշած գործընթացը կանգ առնի:

– Այս գործընթացին ոչ մի հայ մարդը չի կարող կողմ լինել, այլև պետք է գործուն մասնակցություն ցույց տա: Եթե անտարբեր է, ապա դա ևս ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Պետք է բողոքի ձայն բարձրացնել: Եթե տանը նստած կարող են ֆեյսբուքյան գրառում անել և դեմ արտահայտվել, ապա դա էլ բողոքի ձև է: Կարող է տնից դուրս գալ և փողոցում մեկ պաստառ վերցնել ու բողոք արտահայտել: Բողոքի տարբեր ձևեր կան: Եթե քաղաքացին ուզում է բողոքի իր ձայնը բարձրացնի, ապա ձևը կգտնի, իսկ եթե ցանկություն չունի, ապա հազար պատճառ կգտնի: Իհարկե, սա ընդունելի չէ և ոչ մի պարագայում, քանի որ դա իրենց համար են անում:

– Արդեն մի քանի օր է, ինչ է Բագրատ Սրբազանը և Դուք տարբեր շրջանակների կողմից թիրախավորվում եք: Ինչպե՞ս կմեկանբանեք:

– Այո մենք և՛ իշխանության, և՛ իրենց ընդդիմադիր համարող շրջանակների կողմից թիրախավորվում ենք: Այդ ուժերը, ընդդիմադիր ձևանալով, ջուր են լցնում Նիկոլի օրակարգին: Մենք այս պայքարը նոր չենք սկսել: Տավուշի համար պայքարը մենք վաղուց ենք սկսել մոտ 7-8 ընկերներով, դրա մասին ամբողջ Տավուշի մարզը գիտի: Մինչև պատգամավոր դառնալն էլ, դրանից հետո էլ տուն առ տուն մտել եմ, այդ մարդկանց ասել եմ՝ ինչ է լինելու: Մեկը չի եղել, որ իր խնդիրը, բողոքն անպատասխան մնա: Եթե պետք է այսքանից հետո հավատան մեկին, ով Տավուշի տեղը նոր է իմացել, ապա թող հավատան, ինչ ասեմ: Այդ նոր մտահոգների կենսագրությունն էլ կա, մերն էլ: Փորձում են մեզ պառակտել, բայց չի ստացվելու: Չի եղել մի դեպք, երբ կասկածեն մեր վճռականության վրա: Իմ պարագայում, թող մարդիկ դատեն, բայց Բագրատ Սրբազանի դեպքում, դա անբարոյականություն է: Այդ մարդու ամբողջ կենսագրությունը նվիրում է այս մարզին: Սա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company