ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները

29 Ապրիլ 2024

ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը 19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, երկրորդում «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 18.1 մլրդ դրամ հարկով։ Երրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է, որը վճարել է 15.6 մլրդ դրամ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության նման ցուցանիշները վերաարտահանման արդյունք են։ 10-րդ հորիզոնականն էլ զբաղեցնում է «Վայլդբերիզ» ընկերությունները՝ 4.2 մլրդ դրամով։

Խոշոր հարկատուների ցուցակում արձանագրված տեղաշարժերը Հայաստանի տնտեսության վիճակի հիմնական ցուցիչներն են։ Panorama.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանից հետաքրքրվեց, թե խոշոր հարկատուների ցուցակում արձանագրված տեղաշարժերը Հայաստանի տնտեսության ոլորտի ինչպիսի բացասական միտումների մասին են փաստում։

«Հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի, մասնավորապես հեռախոսների առքուվաճառքով։ Անշուշտ, վերջինիս ցուցանիշը պայմանավորված է վերաարտահանման ծավալների աճով ՝ հաշվի առնելով, որ մի շարք բրենդներ սահմանափակել կամ ընդհանրապես դադարեցրել են դեպի Ռուսաստան արտահանման ծավալները։

Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր այդ առքուվաճառքի գործարքները կազմակերպելու համար։ Մեր երկիրն այս իրավիճակից օգտվում է և մի շարք ընկերույթուններ բավականին լավ եկամուտներ է գեներացնում, նաև որոշակի հարկեր են վճարում։ Ուշագրավ է, որ 1000 խոշոր հարկատուների ցուցակում կտրուկ իրենց դիրքերը բարելավել է բանկային համակարգը, ինչը դարձյալ պայմանավորված է ռուսական գործոնով՝ տրասֆերտներ, վերաարտահանում, ռելոկանտներ, ռուսների համար թանկ սպասարկման ծառայություններ և այլն։ Վերջիններս դրա արդյունքում կարողանում են բավական մեծ գումարներ գեներացնել և շահառուներն են այս տնտեսական աճի։
Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում ընդգրկվել է նաև «Վալդբերիզը», որը զբաղվում է օնլայն առևտրով, ինչը փաստում է, որ մեր քաղաքացիները ավելացրել են առցանց հարթակներում առքուվաճառքի ծավալները, ինչ էլ իր հերթին մեծ վնասներ է հասցնում տեղական արտադրողներին և վերավաճառողներին։

Եվս մեկ առանձնահատկություն արձանագրենք՝ վերջին տարիներին տոտալիզատորներն տարեցտարի ավելի շատ հարկ են վճարում, ինչը պայմանավորված է նրանց վրա լրացուցիչ հարկեր դնելու քաղաքականությամբ։ Բայց մտահոգիչ է, որ տոտալիզատորների գրոծունեությունը շարունակում է ծաղկել, քանի որ եթե նրանք ավելացնում են հարկերը, ապա այն նշանակում է նաև, որ շրջանառությունն են ավելացրել, սա այն դեպքում երբ Հայաստանն ունի 24.8% աղքատություն։

1000 խոշոր հարկատուների ցուցակն ուսումնասիրելիս պետք է արձանագրել, որ բավականին մտահոգիչ ցուցանիշներ են արձանագրել տեղական արտադրողները։ Մսամթերք, սննդամթեք, ալկոհոլային խմիչքներ արտադրողների մի զգալի մասը կրճատել ՝ իր հարկային մուտքերը։ Սրա պատճառն այն է, որ արժևորված դրամի պայմաններում մեր տեղացի արտադրողները կորցնում են իրենց ինչպես ներքին, այնպես էլ արտահանման շուկաները և մեր ապարնքները մրցունակ չեն այս գների պայմաններում։

Այսինքը, մի կողմից ունենք հարկային եկամուտների աճ, մյուս կողմից էլ մտահոգիչ իրավիճակ տեղական արտադրողների մասով։ Սա այն դեպքում, երբ վերջիններս երկրին երկարաժամկետ հարկային մուտքեր ապահովող սուբյեկտներն են։ Նրանց վիճակը տարեցտարի վատանում է, իսկ կառավարությունն այդ ամենն անտեսում է՝ թաքցնելով երկնիշ տնտեսական աճի, կամ հարկային մուտքերի ցուցանիշների տակ, որոնք Հայաստանի տնտեսության որակի, մարդկանց կենսամակարդակի փոփոխության կամ անվտանգության ապահովման ուղղությամբ էական ձեռբերումներ չեն ապահովել։

Մենք այսօր վերամշակող արդյունաբերության մեջ ունենք անկում, եթե ցուցանիշներից հանենք ոսկերչական իրերի վերաարտահանումը։ Ասեմ, որ այս ոսկերչության վեարաարտահնումից հարկային էական ծավալներ չեն էլ գեներցվում, քանի որ ոսկին առանց մաքսատուրք է ներկրվում Ռուսաստանից, ավելացված արժեքի հարկն այս դեպում հետաձգվում է, հետևաբար կարող ենք ասել, որ մենք ունենք ոսկու ծավալների բավական մեծ շրջապտույտ բայց և դրա արդյունքում հարկային եկամուտների աճ չկա և դա է պատճառը որ կառավարությունն հապշտապ ռեժիմով բերել է օրենքի նախագիծ որով ցանկանում է Հայաստանից վերաարտահանվող մետաղների, մասնավորախես ոսկու, արծաթի պարագայում կիրառել արտահանման տուրք , ինչպես նախկինում արեցին պղնձի դեպում»,-ասաց Սուրեն Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company