Իշխանություններն արտաքին քաղաքականության մեջ նման են ջրի մեջ ընկած տաշեղի՝ ուղղություն չկա
29 Ապրիլ 2024Այնպես չէ, որ այս իշխանություններն ինչ-որ հստակ ռազմավարություն ունեն, բացի երկիրը քանդելուց։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհրդի» քննարկմանն ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բայց արտաքին քաղաքականության մեջ նման են ջրի մեջ ընկած տաշեղին, որևէ ուղղություն չկա։ Ակնհայտ է, որ խոսելով դիվերսիֆիկացիայի մասին՝ տանում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության, որը նույնպես ձախողել են։ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է հաշվի առնել ազգային շահերը, ոչ թե դրանք զոհաբերել հանուն արտաքին կողմնորշման, ինչի ականտեսն այսօր լինում ենք և մշակել կենսական ռազմավարություն, որը հնարավարություն կտա դուրս գալ զրոյական կետի, որովհետև մենք հիմա խորը մինուսի մեջ ենք»,- նշեց նա։
Մանարամասն՝ տեսանյութում