ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Բագրատ սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում

02 Մայիս 2024

«Հրապարակի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

– «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ինչպե՞ս եք տեսնում, այն համահայկական դառնալու հեռանկար ունի՞, որ իշխանափոխության հիմք դառնա։

– Իսկապես անհրաժեշտ է, որ համահայստանյան դառնա շարժումը, որովհետեւ Տավուշի հարցը միայն Տավուշի հարցը չէ՝ Հայաստանի անվտանգության հարց է։ Տավուշը եթե զիջենք, Նիկոլ Փաշինյանը կշարունակի զիջումների շղթան, եւ մենք պետք է փաստենք, որ դիմադրություն կա, եւ մերժում ենք Հայաստանի մի մասը թշնամուն հանձնելը։ Դրա համար անհրաժեշտ է, որ շարժումը համահայաստանյան բնույթ ստանա։

– Եկեղեցու դեմ արշավն ինչո՞վ եք պայմանավորում՝ օրինակ, Բագրատ սրբազանին ռուսական ԿԳԲ-ի գործակալ ներկայացնելու փորձերը, վտա՞նգ են տեսնում նրա անձի մեջ։

– Դա շատ էժան քարոզչություն է իշխանությունների կողմից, որպեսզի փորձեն վարկաբեկել բոլոր այն գործիչներին, ովքեր դիմադրության մեջ են։ Նրանք հասկանում են, որ շարժումն ավելի է լրջանում եւ զորակցություն ստանում, եւ այդպիսով փորձում են վարկաբեկել եկեղեցին։ Վաղը կվարկաբեկեն այլ անձանց կամ կազմակերպություններին, կուսակցություններին, որ դիմադրության մեջ են։ Սա նշանակում է, որ իշխանություններն իրենց վտանգված են զգում, եւ շատ էժան, շատ վատ եւ շատ աղքատ քարոզչություն է սա։

– Երբ հետեւում եք Տավուշի շուրջ նախաձեռնությանը, ընդհանուր ընդդիմադիր դաշտի գործողություններին, տեսնո՞ւմ եք միավորվածություն, թե՞ դեռ որոշակի պառակտվածություն կա։

– Ես բավական լավատես եմ, տեսնում եմ, որ այսօր տարբեր շրջանակներ համաձայնում են միասնաբար, որովհետեւ այնքան վտանգավոր է Հայաստանի համար եւ Հայաստանի ժողովրդի համար Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ ի նպաստ թշնամիներին, որ այսօր իսկապես լուրջ գիտակցություն կա, որ պետք է համախմբել բոլոր ուժերին, որոնք կարող են դիմադրել եւ ընդդիմանալ այս հանձնվողական քաղաքականության դեմ։ Ես բավական լավատես եմ եւ շատ եմ վստահում Հայաստանի ժողովրդին, որ Հայաստանի ժողովուրդը կարող է արթնանալ, ոտքի կանգնել եւ արգելել, որ հանձնվի Հայաստանը թշնամուն, որովհետեւ ապագան այդ է։ Երբ մենք ասում էինք, որ Արցախը Հայաստանի վահանն է, եւ եթե Արցախը հանձնվի, վաղը Հայաստանը կվտանգվի, ճիշտ այդ սցենարն է, որ տեղի է ունենում, Արցախը Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին, եւ հիմա մաս-մաս Հայաստանի տարբեր հատվածներ սկսեցին հանձնել թշնամուն։ Այսօր Հայաստանի գոյությունը հարցականի տակ է, Հայաստանի ժողովրդի ապագան հարցականի տակ է, եւ այս վտանգի առջեւ միասնականորեն բոլոր ազգային հայորդիները, ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնեն, որ արգելեն երկիրը հանձնել թշնամուն։ Ես տեսնում եմ, որ քայլերը դրական են եւ կարող են հաջողել այսօր, որովհետեւ տարբեր շրջանակներ գիտակից են այս վտանգին, եւ ես լավատես եմ, որ Հայաստանի ժողովուրդը ոտքի կկանգնի եւ կվայելի սփյուռքի զորակցությունը։ Նախ համահայաստանյան ծավալ պետք է ստանա, եւ երբ դա լինի, համահայկական բնույթ կտանք այս շարժմանը։

– Ֆրանսիայի հայկական համայնքը կիսո՞ւմ է Ձեր կարծիքը՝ Հայաստանում այսօր տեղի ունեցողի վերաբերյալ։

– Դժվար է պատասխանել, բայց շատ կարեւոր մաս կա, որ այսօր զորավիգ չի կանգնում Փաշինյանի քաղաքականությանը, որովհետեւ Արցախի համար պայքարել է Ֆրանսիայի համայնքը եւ սփյուռքն ընդհանուր առմամբ, որպեսզի Արցախը մնա հայկական, եւ Արցախը հանձնվեց։ Նաեւ հայկական սփյուռքը աշխատանք է տանում Հայաստանի անվտանգության մասով, ու երբ Հայաստանի տարբեր հատվածներ փոխանցվում են թշնամուն, սփյուռքը միայն կարող է դատապարտել ու չի կարող համաձայնել այս քաղաքականությանը։

– Որոշակի շրջանակներ քննադատում են եկեղեցուն, մասնավորապես Բագրատ սրբազանին, որ հոգեւորականը գործ չունի քաղաքականության մեջ։

– Ով որ նման բան է ասում, ծանոթ չի հայոց պատմությանը։ Եկեղեցին միշտ ունեցել է ազգային դեր եւ երբ որ եկեղեցին նաեւ դիմադրության մաս է կազմում եւ ժողովրդի թիկունքին է կանգնում, նշանակում է, որ հայ ժողովուրդն ուժ է ստանում իր պահանջներով, ուրեմն շատ լավ հասկանալի է, որ կառավարության շրջանակները կամ կառավարությունն ինքը, կամ վարչապետն ինքը, փորձում են վարկաբեկել Բագրատ սրբազանին, բայց Բագրատ սրբազանն ազգային մարդ է, եւ ինքը դիմադրության առանցքային կերպարն է։ Ընդհակառակը, պետք է զորակցել Բագրատ սրբազանին, եւ պետք է այդ շարժման ղեկավարն այդ ուժը ստանա եւ բոլորի զորակցությունը վայելի։ Բնական է, որ երբ փորձում են վարկաբեկել, նշանակում է՝ հասկանում են, որ նոր թափ է ստացել դիմադրությունը, եւ սա մեզ պիտի քաջալերի, նշանակում է՝ ճիշտ ուղղության մեջ ենք։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company