ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ շարժմանը

07 Մայիս 2024

«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ մարդկանց նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա»,- ԱԺ ասուլիսների ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նստաշրջանի ժամանակ օմբուդսմենի զեկույցին։

Մեկնաբանելով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի զեկուցը՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Գլխավոր դատախազը հերքեց, քաղաքական իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի այն պնդումները, թե Հայաստանում որոշ ուժեր արտերկրից դրդված փորձում են Հայաստանում հեղաշրջում իրականացնել։ Որևէ քրեական գործ չկա»։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին և դրանից հետո իշխանությունները հայտարարում էին, որ Ստեփանակերտի գրանցումով ինչ-որ մի մարդ փորձել էր դասալքություն հրահրել, թե պատերազմի ժամանակ զինանոցներից կամավորներին զենք չեն տվել՝ նշելով, որ դրանք քարոզչական փուչիկներ էին։

Նա հայտնեց, որ սահմանազատման գործընթացն անվերապահ կապիտուլյացիա է, ադրբեջանական ճնշումների դեմ ընկրկում է, իսկ իշխանությունները ժողովրդից գաղտնի են պահում քարտեզները, որոնցով գործընթաց է գնում։

Անդրադառնալով «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը Խաչատրյանն ասաց, որ շարժման մեջ շատ ակտիվ մասնակցություն ունի Դաշնակցությունը։

«Մենք միշտ հայտարարել ենք, որ աջակցում ենք շարժմանը, հիմա էլ կոչ ենք անում Հայաստանի ճակատագրով հետարքրքված բոլոր քաղաքական ուժերին միանալ շարժմանը, որովհետև սա իշխանության համար շարժում չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, անկախության և հայ ժողովրդի արժանապատվության համար շարժում է»,- ասաց նա։

«Սա ժողովրդի ձայնն է, որ իշխանություններին ասում է. «Դուք չեք կարողանում ապահովել երկրի անվտանգությունը»:

Անդրադառնալով իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններին, թե տավուշյան շարժման միջոցով որոշ ուժեր ցանկանում են հայաստանը դարձնել ծայրագավառ՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ, թե Հայաստանում կա նման ուժ, որը ցանկանում է երկիրը դարձնել ծայրագավառ, բայց տեսնում եմ, որ ՔՊ-ն ուզում է Հայաստանը դարձնել վիալայեթ և դրա համար այդքան հանճույքով Փաշինյանը գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նստել Ալիևի թիկունքում և նայել նրա ծոծրակին»։

Նա ենթադրեց, որ Փաշինյանին թույլ չեն տվել գնալ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը. հավանաբար էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել նոր տպավորություններով։

Մենք մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար. հայտարարեց Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարություններին, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի, ՀՀ-ում արտահերթ ընտրություններ տեղի կունենան։

«Ասում են 2 անգամ հրաժարական է տվել, այո, բայց մնացել է վարչապետի պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն հրաժարական է տվել, թե չի տվել։ Այդ մարդն իր թիմում մի վստահելի մարդ չունի՞, որ մի քանի օրով ասի առ կնիքը, գնա կառավարի։ Ընտրություններ, այո, պետք է լինեն, բայց ընտրության ամենակարևոր և առաջին պայմանը՝ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/GTvbARoq3Vc

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company