ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում

07 Մայիս 2024

Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։

57-ամյա Նիկոլյանը խիզախ հետաքննող լրագրող է, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել կարևոր անձանց մասին իր բացահայտումների պատճառով: Նա եղել է Արցախի հակամարտության և Իսրայել-Լիբանան սահմանին վերջերս տեղի ունեցած բախումների առաջնագծում, վիրավորվել է երկու հակամարտությունների ժամանակ:

Անցած 30 տարիների ընթացքում Նիկոլյանը տասնյակ անգամ այցելել է Հայաստան ու Արցախ և հարցազրույցներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այնուամենայնիվ, այն, ինչին նա բախվեց երկու շաբաթ առաջ Երևանի օդանավակայանում իր վերջին այցի ժամանակ, բոլորովին անսպասելի էր և ցնցող:

Ապրիլի սկզբին Նիկոլյանն այցելել էր Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ և հարցազրույց ունեցել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ, որը ղեկավարում է ժողովրդական շարժումը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս կայացրած որոշման՝ հանձնելու չորս հայկական սահմանային գյուղերը Ադրբեջանին:

Ապրիլի վերջին, երբ Նիկոլյանը փորձեց վերադառնալ Հայաստան, Երևանի օդանավակայանում ներգաղթի ծառայության աշխատակիցները նրան ասացին, որ իրեն թույլ չի տրվում մուտք գործել երկիր: Հարցին, թե ինչու, նրան պատասխանեցին, որ նա «վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը»: Սա ծիծաղելի մեղադրանք է, քանի որ Նիկոլյանը պրոֆեսիոնալ լրագրող է, որը հայկական որևէ օրենք չի խախտել և հանցագործություն չի կատարել:

Ցավոք, Նիկոլյանը միակ սփյուռքահայը չէ, ում մուտքն արգելված է Հայաստան: Մի քանի այլ անձանց ևս Երևանի օդանավակայանում վայրէջքից հետո ասել են, որ իրենց թույլ չի տրվում այցելել Հայաստան: Նրանցից ոչ մեկը ոչ մի անօրինական կամ հանցավոր բան չէր արել, որ նման կոշտ պատժի արժանանար: Բացի այդ, եթե նրանք որևէ օրենք են խախտել կամ վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, նրանց պետք է ձերբակալեին օդանավակայանում և կանգնեին դատարանի առջև՝ նրանց ճակատագիրը որոշելու համար։ Որևէ պաշտոնատար անձ, անկախ իր կոչումից և պաշտոնից, իրավունք չունի դատական իշխանության անունից կամայական որոշումներ կայացնել։

Բացի այդ, վարչապետ Փաշինյանը իրավունք չունի որոշելու, թե ով կարող է մուտք գործել երկիր: Հայաստանը նրա առանձնատունը չէ: Նա չի կարող որոշել, թե ում թույլ տալ կամ ում թույլ չտալ: Հայաստանը աշխարհի բոլոր 10 միլիոն հայերի հայրենիքն է, և ոչ մի պաշտոնյա իրավունք չունի օրինական պատճառի բացակայության դեպքում արգելել նրանցից որևէ մեկի մուտքը երկիր:

Նիկոլյանի և մի քանի այլ սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելված է միայն այն պատճառով, որ նրանք համարձակվել են քննադատել Փաշինյանի պարտվողական քաղաքականությունը։Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ժողովրդավար է: Սակայն, խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից մեկն է, որը հաճախ խախտվում է Հայաստանի իշխանությունների կողմից, որոնք երկիրը վերածել են միանձնյա կառավարման՝ բռնապետության:

Իրավիճակն ավելի վատթարացավ, երբ Մուրադ Փափազյանին, Փաշինյանի ֆրանսահայ հայտնի քննադատին, թույլ չտվեցին մուտք գործել Հայաստան, և նա հայց ներկայացրեց հայկական դատարան, որն էլ ապօրինի համարեց կառավարության արգելքը: Քանի որ հայ պաշտոնյաները 30 օր ժամանակ ունեին բողոքարկելու ավելի ցածր ատյանի դատարանի որոշումը, ոչ ոք չգիտեր, թե արդյոք նրանք նման բողոք կներկայացնեն: Բարեբախտաբար, երբ Փաշինյանն այցելեց Փարիզ այդ 30 օրերի ընթացքում, նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց Փափազյանի և Փաշինյանի հետ և հորդորեց վարչապետին հրաժարվել Փափազյանի հետապնդումից: Փաշինյանը դժկամությամբ համաձայնեց չեղարկել բողոքը, բայց ամոթալի էր, որ օտար երկրի ղեկավարը ստիպված էր միջամտել հայկական ներքին գործերին:

Մինչդեռ, Նիկոլյանը վերջին 16 օրվա ընթացքում հյուծվում է Երևանի օդանավակայանում: Մեր բազմաթիվ հեռախոսազրույցների ընթացքում նա ինձ ասաց, որ կշարունակի իր հացադուլը, նույնիսկ եթե դա հանգեցնի մահվան:

Նրա կյանքը վտանգված է, քանի որ նա մի քանի լուրջ հիվանդություններ ունի։ Ժամանակ առ ժամանակ տեղի բուժանձնակազմը գալիս է նրա ճնշումը չափելու և մի քանի ներարկումներ անելու։ Նրան թույլ չեն տալիս դուրս գալ օդանավակայանից որևէ բուժօգնության համար: Վերջին օրերին շտապօգնության մեքենա էին ուղարկել օդանավակայան՝ ստուգելու նրա արյան ճնշումը, սրտի աշխատանքը և ևս մեկ ներարկում անելու։

Նիկոլյանի վիճակն անորոշ է: Նա ինձ ասում է՝ քանի որ ինքը գտնվում է օդանավակայանի միջազգայնորեն պահպանվող «չեզոք գոտում», հայ պաշտոնյաները չեն կարող որևէ գործողություն ձեռնարկել իր դեմ: Վերջիններս փորձել են համոզել նրան նստել Փարիզ մեկնող ինքնաթիռը, ինչից նա հրաժարվել է։ Նրան նաև սենդվիչներ և ջուր են առաջարկել, որոնք նա մերժել է:

Նիկոլյանն ինձ ասաց, որ մտադիր է սովամահ լինել Երևանի օդանավակայանում: Նա կարծում է, որ իր մահն ամոթալի կլինի վարչապետի համար: Ես համոզված չեմ, որ նա ճիշտ է: Կարծում եմ, որ դա խայտառակություն կլինի Հայաստանի Հանրապետության հեղինակության համար:

Երևանում Ֆրանսիայի դեսպանատունը, հակառակ իր դիվանագիտական պարտավորություններին, հրաժարվել է այցելել սեփական քաղաքացուն՝ տեղեկանալու նրա վիճակի մասին։ Սա Ֆրանսիայի դեսպանի վրեժխնդրական դիրքորոշումն է, քանի որ Նիկոլյանը լրատվամիջոցներով բացահայտել էր դեսպանի սկանդալները: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հետաքրքրություն չի ցուցաբերել Նիկոլյանի բարօրության նկատմամբ, քանի որ նա նախկինում հրապարակավ քննադատել է Ֆրանսիայի նախագահին:

Չնայած Նիկոլյանն իր կոշտ քննադատությունների և բիրտ անհատականության պատճառով հակադրված է բազմաթիվ անհատների և կազմակերպությունների դեմ, հայերը պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի հրապարակայնացնեն նրա ծանր վիճակը և փրկեն իրենց հայրենակցի կյանքը, նախքան նրա սովամահ լինելը:

Ես կոչ եմ անում Հայաստանի քաղաքացիներին բողոքի ցույցեր անցկացնել Երևանում վարչապետի շենքի դիմաց՝ պահանջելով, որ Նիկոլյանին թույլատրվի մուտք գործել Հայաստան: Բողոքի ցույցեր պետք է կազմակերպվեն նաև Երևանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց:

Ֆրանսահայերը պետք է բողոքի ցույցեր անցկացնեն Փարիզում՝ արտաքին գործերի նախարարության և նախագահական պալատի առջև՝ պահանջելով իրենց միջամտությունը Հայաստանի կառավարությանը:

Եթե Նիկոլյանը մահանա Երևանի օդանավակայանում իր երկարատև հացադուլի պատճառով, վարչապետ Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնինը՝ նույնպես։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company