ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հայկական հացից Հայ դատ

07 Մայիս 2024

Հայութեան թշնամիները որպէսզի արժէզրկեն եւ ի չիք դարձնեն Հայ Դատը եւ չէզոքացնեն նրա համար մղւող պահանջատիրական արդար ու ազնիւ պայքարը, յօրինել են, իբր թէ Հայ Դատը եւ նրա համար մղւող աննահաջ պայքարը, ստեղծել է ՀՅԴ-ն, որպէսզի Հայ Դատի անւան ներքոյ ազգամիջեան թշնամութիւն ստեղծելով արգելք հանդիսանայ, տարածաշրջանում խաղաղութեան հաստատման, դժբախտաբար մեր համայնքներում դեռ կան որոշ միամիտներ որոմք հաւատալով նման հերիւրանքներին, երկընտրանքի մէջ են գտնւում, առ այդ յարմար նկատեցի մի շարք պատմական տւեալների հիման վրայ, հաստատել որ Հայ Դատը պատկանում է համայն հայութեան եւ ոչ ոքի սեփականութիւնը չէ, սակայն Դաշնակցութիւնն էլ ըստ իր ծրագրի՝ «իր բոլոր ուժերով պայքարում է հայ ազգի քաղաքական-տնտեսական, հասարակական, մշակութային բովանդակ շահերի պաշտպանութեան համար», բնականաբար Հայ Դատի պայքարում էլ գտնւում է առաջին շարքերում, դառնելով թշնամիների ստահօտ եւ թունոտ թիրախին:

Հայ Դատ (որն անցեալում կոչւել է Հայկական Հարց) ասելով պիտ հասկանալ, այն բոլոր պայքարները որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում տարել է իր ազատութեան, անկախութեան, հողային ամբողջականութեան եւ բարեկեցիկ կեանք ապրելու համար, որը համարւում է համամարդկային առաքինութիւն: Հայկական Հարցը Արեւելեան Հարցի մի հանգոյցն է եւ յունական հարցից յետոյ երկրորդ հին հարցն է համարւում:

Արեւելեան հարց նշանակում է այն բոլոր պայքարները որ արեւելեան քաղաքակիրթ փոքր ազգերը, երկար տարիներ մղել են արեւմտեան բռնութեան դէմ, նրանց ճնշող տիրապետութիւնից ազատւելու համար:

Հայ ժողովուրդը առաջաւոր Ասիայի քաղաքակրթութեան հնագոյն կրողներից մէկը, դարեր շարունակ ազատագրական պայքար է մղել ի խնդիր իր ազատութեան ու գոյութեան, պայքար է մղել հռոմէական Լեգեոների, (մ.թ.ա. 1 դար), պարսիկների (5-րդ), արաբների (7-9 դ.) դէմ եւ դիմադրել է բիւզանդական կայսերութեան հակահայ քաղաքականութեանը եւ յաջորդաբար յարձակաման է ենթարկւել արեւելեան մի շարք բռնակալ ազգեր՝ արաբների մոնղոլների, սելջուկների, թաթարների կողմից:

Թաթար-մողոլական արշաւանքները (13-րդ դ.), ահաւոր աւերածութեան ենթարկեցին Հայաստանը եւ վերջապէս թուրքերի նախորդներ՝ թուղրիլ ցեղապետի գլխաւորութեամբ, միջին Ասիայից թափանցեցին Անատոլիա եւ թուղրուլի մահից յետոյ, որդին Օսմանը 1299 թ.-ին ստեղծեց իր պետութինը որի անունով էլ կոչւեց Օսմանեան կայսրութիւն որի բռնակալութեան եւ ճնշման ներքոյ, անպաշտպան ու արեւմուտքից լքւած հայը, դարեր շարունակ կրծոտեց բռնակալութեան ժանգոտած շղթան, մինչեւ 17-րդ դարի վերջը երբ սթափւեց եւ սկսեց մտածել ազատութեան ու անկախութեան մասին եւ 18-րդ դարից ընտրեց ազգային ազատագրական պայքարի ճանապարհը:

Հայկական Հարցը, ինչպէս նշեցինք «Արեւելեան հարց»-ի բաղկացուցիչ մի մասն է կազմում որի նպատակն էր հասնել հայկական հարցի միջազգային ճանաչման եւ պատմական հայրենիքում վերականգնել հայկական պետութիւն:

Այս ուղղութեամբ աշխատողներից առաջինն եղել է Ստեփանոս Ե. Սալմաստեցի կաթողիկոսը: Նա 1548 թ.-ին մի պատւիրակութեան գլուխ անցած մեկնում է Եւրոպա, Հռոմ եւ այլ արքունիքներ, սակայն ձեռնունայն վերադառնում է: Նրանից յետոյ 1562 թ.-ին, նոյն նպատակով Արեւմուտք է ուղեւորւում նրա յաջորդ՝ Միքայէլ Սեբաստացի կաթողիկոսը որը կրկին առանց որեւէ արդիւնքի վերադառնում է: Վերոնշեալների փորձերից մէկ դար յետոյ, նոյնը կրկնում է նաեւ ժամանակի կաթողիկոս՝ Յակոբ Դ Ջուղայեցին: 1678 թ.-ին Էջմիածնում գումարւած գաղտնի ժողովից ընտրւած վեց հոգուց բաղկացած պատւիրակութիւնը, կաթողիկոսի նախագահութեամբ ճանապարհ են ընկնում դէպի Եւրոպա, խնդրելու արեւմուտքի քրիստոնեայ պետութիւններից հայ ժողովրդի ազատութիւնը: Պատւիրակութիւնը մի կերպ հասնում է Կոստանդապոլիս սակայն կրկին թուրքերի երկիւղից առաջ գնալ չի կարողանում, որտեղ 1680 թ.-ին, մահանում է վշտահար եւ յուսահատ ծերունի կաթողիկոսը: Պատւիրակութեան անդամները վերադառնում են հայրենիք:

Հայկական Հարց տերմինը, միջազգային դիւանագիտութեան մէջ, սկսել է գործածւել 19-րդ դարի կէսերին եւ առաջին անգամ իր արտայայտութիւնն է գտել, 1877 թ.-ի Սան-Ստեֆանոյի պայմանագրում որի 16-րդ յօդւածով, Թուրքիան պարտաւորւում էր բարեփոխումներ իրականացնել հայաբնակ վիլայաթներում, որից յետոյ 1878 թւականին գումարւում է Բեռլինի վեհաժողովը որտեղ Սան-Ստեֆանոյի 16-րդ յօդւածը փոխարինւում է, 61-րդ յօդւածի որով մեծ պետութիւնները իրենց երաշխաւորութեան եւ հսկողութեան տակ էին առնում, հայոց վիճակի բաելաւումը:

Թէեւ 16 եւ 61 յօդւածները, հեռու էին հայ ժողովրդի ինքնավարութեան բաղձանքից, սակայն ընդհանուր առմամբ, ի նպաստ հայութեան պիտ համարել, թէեւ թուրքերը ըստ իրենց վաղեմի սովորութեան, ոչ միայն չգործադրեցին պայմանագրի կէտերը, այլ հետագային հայութեանը Ցեղասպանութեան ենթարկելով ամայեցրին հայկական վիլայեթները:

Եթէ միջազգային դիւանագիտութեան մէջ «հարց» տերմինը նշանակում է, ազգային-քաղաքական վիճելի եւ լուծում պահանջող դրոյթ եւ հանգամանք, ապա հայ ժողովուրդը իր հերոսական երեք ճակատամարտերով եւ 1918 թւի Մայիս 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակումով, հայ ժողովուրդը լուծել է Հայկական Հարցը, Հայսատանի Արեւելեան հատւածում: Դժբախտաբար Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկումով, կորցրեց Արեւմտեան եւ Արեւելեան Հայստանում մէկ միասնական պետութիւն ստեղծելու հնարաւորութիւնը իսկ 1920 թ.-ի օգոստոսի 10-ին գումարւած Սեւրի Հաշտութեան պայմանագրի 88-93 յօդւածների համաձայն, Թուրքիան ճանաչում է Հայաստանը որպէս «ազատ ու անկախ» պետութիւն, կողմերը համաձայնում են երկու երկրների պետական սահմանների զատումն թողնել ԱՄՆ-ի նախագահի որոշումին եւ ընդունել նրա որոշումը, Հայաստանին դէպի ծով ելք տալուն: 1922-ի նոյենբեր 22-ին, նախագահ Վիլսոնը իր որոշումը յայտնում է Եւրոպական պետութեանց, ըստ որոշման Հայսատանի Հանրապետութիւնը պիտի ունենար 160000 քմ. 2 տարածք եւ սեւ ծովի ելք:

Սոյն հայանպաստ պայմանագիրը որ կարող էր Հայկական Հարցի վերջնական լուծմանը հանգներ, դժբախտաբար Բոլշեւիկեան Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի դաւադիր համաձայնութեամբ, 1922-23 թ.-ին Լօզանի կոնֆերանսում վերանայութեան ենթարկելով մնաց թղթի վրայ միայն:

Միջազգային դիւանագիտութեան մէջ «դատ» տերմինը նշանակում է իրաւապահանջ վերաբերմունք որեւէ խլւած իրաւունքի եւ երեւոյթի նկատմամբ որը դատաստանի կարիք ունի, ուրեմն մեր հարցը այլեւս «հարց» չէ , այլ «դատ» է քանզի մեզանից խլւել է մեր պատմական Հայաստանը, ցեղասպանութեան ենթարկւել նրա բնակիչները որն հետապնդելի է եւ մեր միայամուռ պայքար շնորհիւ, պէտք է արդար լուծում ստանայ, միջազգային ատեաններների կողմից:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ

Նոր Ջուղա
04.04.2024 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company