ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ժողովուրդը պետք է մի վերջին մարտի դուրս գա

10 Մայիս 2024

Դրականի սպասումով եմ մասնակցում շարժմանը, որ վերջապես իրավիճակը ճիշտ գնահատելուց հետո ժողովուրդը, ինչքան էլ հիասթափված լինի, դուրս գա, որպեսզի խաբված վիճակը կարողանա գոնե հաղթահարել, վստահի իր ապագան այն մարդկանց, որոնց հետ հեշտ ու անվտանգ կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, որը նունպես մասնակցում էր Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքին։

Անդրադառնալով Տավուշի առաջնագծի փոփոխմանն ու դրա հետևանքներին, Խաչատրյանն ասաց․ «Ամրաշինական կառույց կամ հագեցված նախապատրաստված պաշտպանությունը ճեղքելու համար ռազմական օպերացիա է մշակվում, լուրջ ուժեր են կենտրոնացվում և լուրջ ծախսերի ու ժամանակի հետ կապված խնդիրներ պետք է լուծի։ Դրա արդյունավետությունը նույնիսկ շատ լավ պլանավորելու դեպքում ինչպիսին կլինի, խիստ կասկածելի է։ Առանց այդ ամենի մեր պաշտպանությունն ուղղակի քանդում են։ Այսինքն՝ այն ճեղքվածքը, որն առաջանում է, շատ տարիներ է պահանջելու, որ դա փակվի»,- նշեց Տիրան Խաչատրյանը։

Նա ընդգծեց, որ այդպիսով ոչ թե գյուղերն են խոցելի դառնում, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության լինելիությունն է դրվում․ «Դրանից հետո մենք պաշտպանական, ամրաշինական, նախապատրաստվածության առումով ոչինչ չունենք․ այսինքն՝ դա դառնում է մի գոտի, որտեղից հակառակորդն իր ուժերն ու միջոցները անարգել կարող է տեղաշարժել ներս ու ծավալել»։

Անդրադառնալով իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք առաջնագիծը կահավորում են, Տիրան Խաչատրյանն ասաց․ «Այն տեղերում, որտեղ որ նոր բնագծեր են զբաղեցրել և դրա հետ կապված աշխատանքներ են իրականացնում, տարվում են աշխատանքներ, բայց այն, ինչ պետք է արվի, դրա մասին եկեք չխոսենք»։

Հարցին՝ ինքն արդյո՞ք պատերազմի հավանականություն տեսնում է, Տիրան Խաչատրյանը ասաց․ «Ես լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չեմ տեսնում, որովհետև անկախ ամեն ինչից պատերազմ սկսելու համար պետք է լինի ինչ-որ հիմնավորում, ի վերջո պատերազմը քաղաքականության շարունակությունն է ռազմական ճանպարհով․ ի՞նչ քաղաքականություն է տարվում, որ դրա լուծումը չկա և դա անպայման պետք է պատերազմով լուծվի։ Կարող են լինել լոկալ բախումներ, ինչ-որ սադրանքներ լինել, բայց լայնամասշտաբ պատերազմ չի կարող լինել։ Այսօր կարող է այս իշխանությունների և հակառակորդի համաձայնությամբ ինչ-որ խնդիրներ առաջացնեն»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company